Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2024 թվականի N 324-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին» N 1303-Ա որոշման N 1 հավելվածը «Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել հետևյալ բառերով.

«Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան (համաձայնությամբ)

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար (համաձայնությամբ)

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող (համաձայնությամբ)

«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան, խաղաղասիրական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.04.2024
N 324-Ա
Որոշում