Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-44-Ո-100

2024թ.

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԿԱԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Վարչական դատարանի և Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահների համաձայնությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2024 թվականի ապրիլի 23-ից մայիսի 23-ը ներառյալ:

2. Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2024 թվականի ապրիլի 23-ից մայիսի 23-ը ներառյալ:

3. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Մկրտչյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից` 2024 թվականի մայիսի 2-ից հուլիսի 2-ը ներառյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ    Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

2024թ. ապրիլի 22

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 22 ապրիլի 2024 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
22.04.2024
N ԲԴԽ-44-Ո-100
Որոշում