ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2024 թվականի N 534-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» N 404-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) N 1 հավելվածով սահմանված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի`
i
ա. 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«
1. |
Մտավոր հետամնացություն, ուսման հետ կապված խնդիրներ (F 70-F 79, Z 55) |
ա) չափավոր, ծանր և խորը աստիճանի մտավոր հետամնացություն, թեթև աստիճանի մտավոր, մտավոր այլ և չճշտված հետամնացություն`
վարքային խանգարումներով |
F |
F |
H |
F |
F |
F |
բ) ինտելեկտուալ անբավարար վիճակներ`
առանց վարքային խանգարումների, խնդիրներ` կապված ուսուցանման և գրագիտության հետ |
B |
B |
H |
F |
B |
F |
»,
i
բ. 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«
14. |
Կենտրոնական նյարդային համակարգի արատներ (զարգացման արատներ), օրգանական զարգացող հիվանդություններ
(G10-G13, G20-G26, G30-G32, G35- G37, G70-G73, G80-G83, G90-G99, C70-C72, D32, D33, Q00-Q07) |
ա) գործառույթների խիստ արտահայտված խանգարումով և արագ զարգացող ընթացքով |
F |
F |
H |
F |
F |
F |
բ) գործառույթների չափավոր արտահայտված խանգարումով և դանդաղ զարգացող ընթացքով |
F |
F |
H |
F |
F* |
F |
գ) գործառույթների աննշան արտահայտված խանգարումով կամ առանց գործառույթների խանգարման կամ առանց կլինիկական դրսևորումների |
B |
B |
H |
B |
B |
E |
»,
i
գ. 55-րդ հոդվածի «ա» կետի երկրորդ սյունակում «E» տառը փոխարինել «B» տառով,
i
դ. հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1. «Ա» կետին են վերաբերում մտավոր հետամնացության (սակավամտության) չափավոր, խորը և ծանր արտահայտված տեսակները, ինչպես նաև վարքային խանգարումներով ուղեկցվող թեթև աստիճանի, մտավոր այլ և չճշտված հետամնացությունները:
«Բ» կետին են վերաբերում ինտելեկտուալ անբավարար և մանկավարժական բարձիթողի վիճակները, թեթև աստիճանի, այլ մտավոր և չճշտված մտավոր հետամնացությունները, որոնք չեն ուղեկցվում վարքի կամ հարմարվողականության խանգարումներով: Այս կետին են վերաբերում նաև ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրները (գրագիտության ցածր մակարդակը, անձի պրիմիտիվությունը):
Շարքային կազմի պայմանագրային զինծառայության անցնելու համար դիմած քաղաքացիները, շարքային կազմի պայմանագրային զինծառայողները, վարժական հավաքներին, զորահավաքային զորակոչին ներգրավվող քաղաքացիները, որոնց մոտ առկա են ուսուցման և գրագիտության հետ կապված խնդիրներ կամ նախկինում արձանագրված մտավոր թերնորմալության և ինտելեկտուալ թերզարգացման որոշ տարատեսակներ` կարող են անհատապես ճանաչվել սահմանափակումով պիտանի կամ պիտանի 5-րդ սյունակի «բ» կետով` հաշվի առնելով ինչպես օրգանիզմի ֆիզիկական և հոգեկան զարգացման, կենսափորձի և սոցիալական հարմարվողականության մակարդակը, այնպես էլ ժամկետային զինծառայության ընթացքում դրսևորած (բնութագրված) դրական վարքագիծը և բարձր կատարողականությունը, առկա նվազագույն գիտելիքների շեմը:
Քրոմոսոմների ախտահարում ունեցող անձինք փորձաքննվում են հիվանդությունների ցանկի համապատասխան հոդվածների համաձայն:»,
i
ե. հիվանդությունները և ախտաբանական վիճակները նկարագրող 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 14. Ներառում է գանգոսկրերի, գլխուղեղի և ողնուղեղի նորագոյացությունները, այլ ծավալային գոյացությունները, դրանք հեռացնելուց հետո մնացած հետևանքները, կիստաները, առաջնային և երկրորդային զարգացող մկանային ատրոֆիաները, նյարդային համակարգի դեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն բնույթ կրող համակարգային հիվանդությունները, նյարդային համակարգի բոլոր ժառանգական հիվանդությունները, զարգացման անոմալիաները:
«Ա» կետին են վերաբերում ծանր բնույթի բնածին շեղումները և ԿՆՀ-ի հիվանդությունները, արագ զարգացող կամ գործառույթի զգալի խանգարումներով զուգակցվող հիվանդությունները:
«Բ» կետին են վերաբերում այն հիվանդությունները, որոնց ընթացքը դանդաղ է, առկա են գործառույթների չափավոր արտահայտված խանգարումներ կամ բնորոշ կլինիկական դրսևորումներ կամ հարկլինիկական բնորոշ փոփոխություններ` հաստատված բժշկական փաստաթղթերով:
«Բ» կետին են վերաբերում նաև գլխուղեղի զարգացման ձևավորված անոմալիաները (Առնոլդ-Կիարիի, Դենդի-Ուոկերի, սիրինգոմիելիա, մենինգոցելե, էնցեֆալոմենինգոցելե, ուղեղի բաղադրիչների բացակայությունը)` հաստատված բժշկական փաստաթղթերով, նույնիսկ առանց կլինիկական դրսևորումների:
«Գ» կետին են վերաբերում այն զարգացման արատները` հիպոկամպի մալռոտացիա, Տարլովի կիստա, Ռադկեի գրպանիկի կիստա և այլն, որոնք ընթանում են առանց բժշկական փաստաթղթերով հաստատված կլինիկական դրսևորումների կամ հարկլինիկական փոփոխությունների:
«Գ» կետին են վերաբերում նաև կոնվեկսիտալ արախնոիդալ կիստաները, բազալ շրջանի կիստաները, ռետրոցերեբելյար կիստաները, թափանցիկ խտրոցի կիստաները, կոնաձև գեղձի կիստաները, ներուղեղային կիստաները, մեծ ծոծրակային ցիստեռնայի առկայությունը` գործառույթի աննշան խանգարումով կամ առանց գործառույթի խանգարման կամ առանց բնորոշ կլինիկական դրսևորումների կամ առանց հարկլինիկական փոփոխությունների:».
2) N 2 հավելվածի`
i
ա. քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 1-ին և 2-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում «2գ» և «17բ» հիվանդություններին վերաբերող տողերից առաջ համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ «1բ» և «14գ» հիվանդություններին վերաբերող տողերով`
«
».
«
»,
i
բ. քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները` ըստ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերում «2գ» և «15բ» հիվանդություններին վերաբերող տողերից առաջ համապատասխանաբար լրացնել հետևյալ բովանդակությամբ «1բ» և «14գ» հիվանդություններին վերաբերող տողերով`
«
».
«
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. ապրիլի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2024 թվական: