Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2024 թվականի N 509-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ, Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 6-ի N 66-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը`

1) «Սյունիքի մարզ» բաժինը 106.19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 106.20-րդ կետով.

 

«.________________________________________________________________________.

|106.20|Դպրոցական շենք    |ՀՀ Սյունիքի մարզ,      |0.1931  |06.10.2023 թ.|

|      |                  |Սիսիան համայնք, գյուղ  |        |N 66-Ա       |

|      |                  |Բնունիս, 6-րդ փողոց 3  |        |որոշում      |

.________________________________________________________________________.

«:

 

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ     Ն. Փաշինյան

 

2024 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2024
N 509-Ա
Որոշում