Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 2024 թվականի N 92-Ն

 

ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունվարի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունվարի 18-ի

N 92-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կամ արտասահմանից գնված ֆիլմերի տարածման համար վարձութային վկայականի տրամադրման, վարձութային վկայականի գործողության դադարեցման, ինչպես նաև ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու ընթացակարգերն ու պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա:

 

2. ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

3. Վարձութային վկայականը տրամադրվում է ֆիլմերի տարածման հետևյալ տեսակների համար`

1) էկրանային տարածում (այդ թվում` կինոթատրոններ, մշակույթի և ժամանցի վայրեր, բացօթյա ցուցադրություններ/ավտոկինոթատրոններ).

2) հեռուստատեսային տարածում (այդ թվում` արբանյակային և մալուխային).

3) համացանցային տարածում (այդ թվում` ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու այլ ձևեր` ինքնաթիռ, գնացք և այլն).

4) նյութական կրիչով տարածում (այդ թվում` ֆիլմի վարձույթ նյութական կրիչի վրա):

4. Վարձութային վկայականի տրամադրման, վարձութային վկայականի գործողության դադարեցման գործընթացն իրականացնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ` ազգային մարմին):

5. Վարձութային վկայական ստանալու համար դիմելու իրավունք ունեցող տնտեսավարող սուբյեկտներն են (այսուհետ` հայտատու)`

1) ֆիլմարտադրող ընկերությունը (ֆիլմի իրավատեր).

2) դիստրիբյուտորական ընկերությունը (ֆիլմի տարածման լիցենզառու).

3) ֆիլմցուցադրող ընկերությունը (կինոթատրոններ և այլ ցուցադրողներ).

4) ընկերություն, որն ունի սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեսակներով (տեսակներից մեկով) ֆիլմը տարածելու ոչ բացառիկ լիցենզիա (եթե նախկինում տվյալ ֆիլմի համար չի տրամադրվել վարձույթի վկայական` տարածման բացառիկ լիցենզիա ունեցող ընկերությանը):

6. Վարձութային վկայական ստանալու համար հայտատուն ազգային մարմին է ներկայացնում`

1) հայտադիմում (Ձև N 1).

2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարություն (ներառյալ ֆիլմի տարածման տեսակները և ժամանակացույցը) (Ձև N 2).

3) ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարություն (Ձև N 3).

4) ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարություն (Ձև N 4):

7. Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձի պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

2) ֆիլմի տարածման համար հայտատուի լիցենզիան հաստատող փաստաթղթերի պատճենները (օտար լեզվով փաստաթղթերն ուղեկցվում են որակավորված թարգմանչի կողմից կատարված հայերեն թարգմանությամբ).

3) կինովարձույթի կամ հեռարձակման, կամ մալուխային տարածման համար նախատեսված ֆիլմերում օգտագործված երաժշտական ստեղծագործությունների մասին (կոմպոզիտոր, օգտագործված ստեղծագործության անվանումը, ֆիլմում ստեղծագործության տևողությունը) տեղեկատվություն.

4) մոնտաժային կամ տրամախոսական թերթեր (առկայության դեպքում), կից` ֆիլմի կարճ անոտացիան

5) ֆիլմի պատշաճ որակի պատճեն (DVD կամ Blu-Rey սկավառակ) նյութական կրիչի վրա (ներկայացվում է դիտման և հետագա պահպանման համար):

8. Ազգային մարմինն ընդունում, գրանցում և հաշվառում է հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը:

9. Հայտը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու կամ հայտին կից փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում փոստով կամ էլեկտրոնային եղանակով հայտատուին ուղարկում է ծանուցում (նշելով առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերի ցանկը)` 10 աշխատանքային օրվա ընթացքում բացակայող փաստաթղթերը ներկայացնելու կամ առկա թերությունները վերացնելու անհրաժեշտության պահանջով (Ձև N 5): Հայտատուն համարվում է ծանուցված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և կարող է շտկված հայտը կամ բացակայող փաստաթղթերը անձամբ կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմնին:

10. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում:

11. Հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման, ինչպես նաև ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիան (այսուհետ` ֆիլմի դասակարգում) դիտարկելու ժամկետը (բացառությամբ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված դեպքերի) չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը` ազգային մարմին ներկայացված հայտի գրանցման օրվանից:

12. Եթե ազգային մարմինն ստանում է 2 կամ ավելի հայտ, որոնց վարձույթի մեկնարկի ժամկետները համընկնում են, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ ֆիլմերի վարձույթի մեկնարկի ամսաթվերի հերթականության հարցը քննարկվում է ազգային մարմնին կից ստեղծված փորձագիտական խորհրդի (այսուհետ` փորձագիտական խորհուրդ) կողմից: Ազգային մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված փոստով կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկում (Ձև N 6) հայտատուներին` ներկայացնելով փորձագիտական խորհրդի քննարկման արդյունքում կայացված որոշումը` ֆիլմը վարձույթ մտցնելու ժամկետների նպատակահարմարության և հայտատուների միջև ժամկետների համաձայնեցման անհրաժեշտության վերաբերյալ, միաժամանակ տրամադրելով ֆիլմը վարձույթ մտցնելու հնարավոր ժամանակացույցի առաջարկ: Հայտատուն համարվում է ծանուցված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Հայտատուները ծանուցումն ստանալուց հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրված փոստով կամ էլեկտրոնային եղանակով ազգային մարմնին հայտնում են ֆիլմի վարձույթի մեկնարկի ժամկետների վերաբերյալ իրենց որոշման մասին: Վարձույթի ժամկետների փոփոխման դեպքում հայտատուն նամակին կից ներկայացնում է նոր հայտադիմում` ֆիլմը վարձույթ մտցնելու նոր ժամանակացույցով: Ազգային մարմինը մուտքագրում է նոր հայտը (հայտերը) գրանցամատյանում: Հայտատուների կողմից ժամկետները չփոփոխելու դեպքում ազգային մարմինը սահմանված կարգով հաստատում է հայտը:

14. Սույն կարգի 12-րդ կետի դրույթները տարածվում են միայն ազգային ֆիլմերի վրա, որոնք ունեն համանման թեմա, ժանր և նախատեսված են նույն թիրախային լսարանի համար:

15. Սույն կարգի 23-րդ կետի 3-րդ ենթակետում նշված նյութերի առկայության դիտարկման համար, ֆիլմի բովանդակության լրացուցիչ գնահատման նպատակով ազգային մարմինը` հաշվի առնելով սույն կարգի 11-րդ կետում սահմանված ժամկետը, իրավունք ունի հարցի քննարկման համար ներգրավել ֆիլմերի գնահատման փորձագիտական խորհրդին:

16. Փորձագիտական խորհրդին մասնակցությունն իրականացվում է կամավորության, ինքնակառավարման, թափանցիկության սկզբունքներով, որոշումների կայացման հարցում անկախության իրավունքով: Խորհուրդը գործում է որպես փորձագիտական մարմին լիազորված պետական մարմնի կողմից հաստատված աշխատակարգով և կազմով, հասարակական հիմունքներով:

17. Փորձագիտական խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որտեղ բացի նախագահից ընդգրկվում են երեխաների կրթության և դաստիարակության ոլորտի մասնագետներ, հոգեբաններ, մշակութաբաններ, կինոարվեստի (ներառյալ կինոգիտություն, կինոարտադրություն, կինովարձույթ, ֆիլմ տարածող) ոլորտի մասնագետներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ոլորտային ուղղությունից մեկական մասնագետ և 5 մասնագետ կինոարվեստի ոլորտից (ներառյալ նախագահը):

18. Փորձագիտական խորհրդի որոշումը հաշվի է առնվում ազգային մարմնի կողմից` ֆիլմերին վարձութային վկայականներ տրամադրելու, դրանց գործողությունը դադարեցնելու, ֆիլմերի դասակարգման (այդ թվում` բովանդակային գնահատում), ինչպես նաև ֆիլմերի վարձույթի մեկնարկի ժամկետները հաստատելու համար:

19. Վարձութային վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է հետևյալ պայմանները`

1) կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը.

2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման` պետք է լինեն օտարալեզու:

Հայտատուի կողմից լիարժեք հայտադիմումի ներկայացման դեպքում, ազգային մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առձեռն տրամադրում է վարձութային վկայականը:

20. Սույն կարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը չի տարածվում`

1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.

3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա:

21. Վարձութային վկայականը տրամադրվում է սույն կարգով հաստատված ձևաթղթով (Ձև N 7) և յուրաքանչյուր վկայականի վրա նշվում է անհատական համար: Ֆիլմի մասին տեղեկատվությունը և վարձութային վկայականի անհատական համարն ազգային մարմնի կողմից մուտքագրվում է ֆիլմերի հաշվառման տվյալների հիմնապահոցում (այսուհետ` կինոռեեստր): Վարձութային վկայականը պետք է պարունակի ֆիլմի հանդիսատեսի տարիքային կատեգորիայի մասին տեղեկատվություն` հաշվի առնելով հայտատուի կողմից սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն տրամադրված տեղեկատվությունը և սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան ներկայացված ֆիլմը դիտելու արդյունքները: Վարձութային վկայականում նշվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի վարձույթի մեկնարկի ամսաթիվը, հաշվի առնելով սույն կարգի 6-րդ կետի և 12-րդ կետի դրույթները:

22. Իրավաբանական անձի վերակազմակերպման, լուծարման կամ անվան փոփոխության դեպքում հայտատուի գրավոր դիմումի հիման վրա վարձութային վկայականում կատարվում է համապատասխան փոփոխություն:

23. Վարձութային վկայական չի տրամադրվում, եթե`

1) ներկայացված ֆիլմի համար արդեն տրվել է վարձութային վկայական մեկ այլ կազմակերպությանը, որը հանդիսանում է ֆիլմի տարածման բացառիկ լիցենզառու.

2) ֆիլմը պարունակում է նյութեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.

3) ֆիլմը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր.

4) ֆիլմում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա.

5) խախտվել են սույն կարգի 6-րդ, 7-րդ և 12-րդ կետերի դրույթները:

24. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժելու որոշման դեպքում, ազգային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկում հայտատուին (Ձև N 9)` վարձութային վկայականի գործողությունը դադարեցնելու որոշման մասին:

25. Վարձութային վկայականի գործողության դադարեցման համար հիմք է հանդիսանում`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

26. Վարձութային վկայականի գործողությունը դադարեցնելու որոշման դեպքում, ազգային մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է ուղարկում հայտատուին (Ձև N 8)` վարձութային վկայականի գործողությունը դադարեցնելու որոշման մասին` կցելով հայտադիմումի փաստաթղթային փաթեթը:

27. Հայտատուն համարվում է ծանուցված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայտատուն պարտավոր է ծանուցման ստացման օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրված նամակով կամ առձեռն ազգային մարմնին վերադարձնել ստացված վարձութային վկայականի բնօրինակը: Վարձութային վկայականը չվերադարձնելու դեպքում հայտատուին արգելվում է նոր հայտեր ներկայացնել, մինչև տվյալ վարձութային վկայականի բնօրինակը վերադարձնելը:

28. Ազգային մարմինն իր կայքէջում տեղադրում է վարձութային վկայականի գործողությունը դադարեցնելու մասին տեղեկատվություն և համապատասխան գրառում է կատարում կինոռեեստրում:

 

1. ՖԻԼՄԸ ԴԱՍԱԿԱՐԳԵԼԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ

 

29. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմը տարածելուց առաջ այն դասակարգվում է` ֆիլմի իրավատերերի կամ ֆիլմ տարածողների կողմից (Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի, փորձագիտական կազմակերպությունների կամ անհատ փորձագետի մասնակցությամբ):

30. Ֆիլմի դասակարգման համար գնահատման ենթակա են`

1) ֆիլմի թեման, ժանրը, բովանդակությունը և գեղարվեստական լուծումները.

2) ֆիլմում առկա տեղեկատվության ընկալման առանձնահատկությունները` որոշակի տարիքային խմբի երեխաների կողմից.

3) ֆիլմում առկա տեղեկատվությամբ երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառելու հավանականությունը:

31. Ֆիլմի դասակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` ելնելով ֆիլմում առկա տեղեկատվության բնույթից, փորձագիտական խորհրդի կողմից մշակված և լիազորված պետական մարմնի կողմից հաստատված դասակարգման չափորոշիչների համաձայն` հետևյալ կատեգորիաներով.

1) «Ը» (Ընդհանուր) - նախատեսված է ցանկացած տարիքի դիտողի համար.

2) «ԾՈՒ» - խորհուրդ է տրվում դիտել ծնողների ուղեկցությամբ, նախատեսված է 8 և ավելի տարիքի անձանց համար.

3) «12ԾՈՒ» - նախատեսված է 12 և ավելի տարեկան անձանց համար: 12 տարեկանից ցածր անձանց խորհուրդ է տրվում դիտել ծնողի ուղեկցությամբ.

4) «15» - նախատեսված է 15 և ավելի տարեկան անձանց համար.

5) «18» - նախատեսված է 18 և ավելի տարեկան անձանց համար.

6) «21» Արգելված է 21 տարին չլրացած անձանց համար:

32. Ազգային մարմինը վարձութային վկայականում կատարում է ֆիլմի դասակարգման վերաբերյալ համապատասխան նշում («Ը», «ԾՈՒ», «12ԾՈՒ», «15», «18» «21»)` համաձայն հայտատուի կողմից ներկայացված տեղեկատվության և փորձագիտական խորհրդի դիտարկման արդյունքների:

33. Ազգային մարմինը սահմանում է նշումների ձևաչափերը համաձայն 34-39-րդ կետերի պահանջների:

34. Ֆիլմի դասակարգման և տարիքային սահմանափակման վերաբերյալ նշումն իրականացնում է ֆիլմարտադրողը կամ ֆիլմ տարածողը` նշանով կամ տեքստային նախազգուշացմամբ, հետևյալ կերպ`

1) «Ը» տառի տեսքով կամ «Նախատեսված է ցանկացած տարիքի դիտողի համար».

2) «ԾՈՒ» տառի տեսքով կամ «Խորհուրդ է տրվում դիտել ծնողների ուղեկցությամբ».

3) «12ԾՈՒ» նշանի և տառի տեսքով կամ «Նախատեսված է 12 և ավելի տարեկան անձանց համար».

4) «15» նշանով կամ «Նախատեսված է 15 և ավելի տարեկան անձանց համար».

5) «18» նշանով կամ «Նախատեսված է 18 և ավելի տարեկան անձանց համար».

6) «21» նշանով կամ «Արգելված է 21 տարին չլրացած անձանց համար»:

35. Ֆիլմ արտադրողը, ֆիլմ տարածողը կամ ֆիլմ ցուցադրողը ֆիլմի ցուցադրումն սկսելուց առաջ, ազգային մարմնի կողմից սահմանված ձևաչափային նմուշի համաձայն տեղադրում են կատեգորիայի նշանը կամ երեխաների շրջանում դրա տարածումը սահմանափակելու մասին տեքստային նախազգուշացումը: Ֆիլմի դասակարգման նշանի չափը պետք է կազմի էկրանի մակերեսի առնվազն հինգ տոկոսը:

36. Ֆիլմի դասակարգման նշանի չափը պետք է կազմի միջոցառման ազդագրի կամ այլ հայտարարության, կինոդիտման հայտարարության, ինչպես նաև մուտքի տոմսի, հրավերի կամ նման միջոցառմանը մասնակցելու այլ փաստաթղթի մակերեսի առնվազն հինգ տոկոսը:

37. Ֆիլմի դասակարգման մասին տեքստային նախազգուշացումը կատարվում է հայերենով, իսկ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կամ օտար լեզուներով:

38. Ֆիլմի դասակարգման նշանը կամ տեքստային նախազգուշացումը տեղադրվում է`

1) ֆիլմի մասին ազդագրերի և այլ հայտարարությունների վրա.

2) մուտքի տոմսերի, հրավերների կամ ֆիլմի ցուցադրությանը մասնակցելու իրավունք վերապահող այլ փաստաթղթերի վրա.

3) ֆիլմի ցուցադրումն էկրանին սկսելուց առաջ:

39. Ֆիլմի դասակարգման նշանը կամ տեքստային նախազգուշացումը տեղադրելու դեպքում, մինչև էկրանին ֆիլմի ցուցադրումն սկսելը, ֆիլմի դասակարգման նշանը տեղադրվում է էկրանի կենտրոնում, դրա ցուցադրման տևողությունը պետք է լինի առնվազն 10 վայրկյան:

40. Այն դեպքում, երբ ֆիլմի ցուցադրումն ուղեկցվում է տարբեր տարիքային խմբերի անձանց համար, ֆիլմի մի քանի տեսակների ցուցադրմամբ (կինոանոնսների, տեսաանոնսների կամ այլ դիտարժան միջոցառումների անցկացմամբ), ֆիլմի դասակարգման նշանը կամ տեքստային նախազգուշացումը պետք է համապատասխանեն ավելի մեծ տարիքային խմբի անձանց համար նախատեսված ֆիլմի դասակարգչին: Նշված նշանը կամ դրա տեքստային նախազգուշացումը տեղադրվում են գովազդային պաստառների և այլ հայտարարությունների վրա, ինչպես նաև մուտքի տոմսերի, հրավերների և այլ փաստաթղթերի վրա, որոնք իրավունք են տալիս այցելել դիտմանը կամ միջոցառմանը:

 

2. ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ

 

41. Վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման ընթացակարգերի իրականացման վերահսկողությունն իրականացնում է ազգային մարմինը:

42. Սույն կարգի հիման վրա վարձութային վկայականի տրամադրման, դրա գործողության դադարեցման գործընթացների շրջանակում կայացված (ընդունված) որոշումները և գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Իրավաբանական անձի դեպքում.

1. Կազմակերպության անվանում` համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վկայականի

___________________________________________________________________________

հայերեն, օտար լեզվով (առկայության դեպքում) և հապավումով (առկայության դեպքում)

 

2. Իրավաբանական հասցե (ինդեքս) ______________________________________

3. Փաստացի գործունեության հասցե (ինդեքս) ____________________________

___________________________________________________________________________

հեռախոս, ֆաքս (առկայության դեպքում), էլեկտրոնային փոստի հասցե, կայքէջ (առկայության դեպքում)

 

4. Պետական գրանցման մարմինը և վայրը ________________________________

5. Կազմակերպության գրանցման վկայականի համարը (ՀՎՀՀ) ___________________

6. Կազմակերպության ղեկավարը ___________________________________________

___________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

7. Ֆիլմի անվանումը ___________________________________________________

___________________________________________________________________________

        հայերեն, օտարալեզու անվանումը (ներմուծվող ֆիլմի դեպքում)

 

8. Գրական ստեղծագործության վերնագիրը և հեղինակը ______________________

____________________________________________________________________________

              գրական ստեղծագործության էկրանավորման դեպքում

 

9. Արտադրող երկիր (երկրներ) __________________________________________

10. Արտադրող ընկերություն (ընկերություններ) ___________________________

11. Արտադրության տարեթիվ ____________________________________________

12. Ռեժիսոր (ռեժիսորներ) _____________________________________________

13. Սցենարի հեղինակ (հեղինակներ) ______________________________________

14. Կոմպոզիտոր (կոմպոզիտորներ) ________________________________________

15. Օպերատոր (օպերատորներ) ____________________________________________

16. Նկարիչ (նկարիչներ) _______________________________________________

17. Պրոդյուսեր (պրոդյուսերներ) ______________________________________

18. Գլխավոր դերակատար (դերակատարներ) __________________________________

19. Կրիչի տեսակը և ծավալը __________________________________________

MB/GB - թվային կրիչի դեպքում

 

20. Դրվագների քանակը ________________________________________________

21. Մասերի (գլանափաթեթների) քանակը __________________________________

կինոժապավենով ֆիլմերի դեպքում

22. Մետրաժ  _______________________________________________________

կինոժապավենով ֆիլմերի դեպքում

 

23. Ֆիլմի տևողությունը _____________________________________________

24. Գունավոր կամ սև/սպիտակ __________________________________________

25. Ժանր _____________________________________________________________

26. Ֆիլմի տարածման լիցենզիայի ժամկետ _________________________________

օր, ամիս, տարի

և տեսակ ____________________________________________________________

ֆիլմի տարածման բացառիկ լիցենզիա, ֆիլմի վերարտադրման, տարածման, հրապարակային ցուցադրման, լիցենզային պայմանագրով մալուխով հաղորդման իրավունք

27. Ֆիլմի դասակարգիչ _____________________________________________

28. Համառոտ անոտացիա __________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

    (պաշտոն) (ստորագրություն)    (Ա.Ա.Հ.)     ___ ________ 202 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

հեղինակային իրավունքի վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

_____________________________

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                              _____________________________

 

_____________________________ ի դեմս __________________________________

 (կազմակերպության անվանումը)         (պաշտոն, անուն, ազգանուն, հայրանուն)

 

հանդիսանում է _______________________________ ֆիլմի տարածման բացառիկ/ոչ

(ֆիլմի բնօրինակ և հայերեն տեղայնացված անվանում) բացառիկ լիցենզառու:

Լիցենզիան տրամադրված է _______________________________________________

(գնված ֆիլմի դեպքում` պայմանագրի N, արտադրված ֆիլմի դեպքում նշել նաև արտադրության մասին ընկերության որոշման N) լիցենզիոն պայմանագրով և

գործում է ________________________________________________ տարածքում

(նշել պայմանագրով սահմանված տարածքները)

հետևյալ տարածման տեսակներով __________________________________________

___________________________________________________________________________

(էկրանային, հեռուստատեսային, համացանցային տարածում, նյութական կրիչով տարածում, բոլոր տեսակի տարածում, այլ)

 

Հայաստանի Հանրապետությունում __________________________ ֆիլմի տարածման

(ֆիլմի անվանումը)

 

ժամանակացույց` ՕՕ/ԱԱ/ՏՏՏՏ

(ընդհանուր ժամկետ)

 

____________________ ______________________ ________________________

____________________

 

    Մարզ                    Քաղաք                   Գյուղ

Մեկնարկ

_____________________ _____________________  ________________________

____________________

 

    Մարզ                    Քաղաք                   Գյուղ

Մեկնարկ

 

    (պաշտոն) (ստորագրություն)     (Ա.Ա.Հ.)      ___ ________ 202 թ.

 

Ձև N 3

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻԼՄԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ֆիլմի անվանումը ___________________________________________________

հայերեն, օտարալեզու անվանումը (ներմուծվող ֆիլմի

դեպքում)

2. Ֆիլմի տեսակը ______________________________________________________

խաղարկային, վավերագրական, անիմացիոն, այլ / լիամետրաժ,

կարճամետրաժ, այլ

 

3. Ֆիլմի ձևաչափը ____________________________________________________

կինոժապավեն, թվային, այլ

 

4. Տարիքային սահմանափակումը _________________________________________

 

5. Ֆիլմի տարածման տեսակը /թիրախային/ _________________________________

_________________________________________________________________________

մշակութային, կրթական, փոքրամասնություններ, կինոփառատոներ, այլ/

էկրանային, հեռուստատեսային, համացանցային, այլ

 

6. Արտադրող ընկերությունը (ընկերությունները) / ՀՎՀՀ __________________

7. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը ________________________

___________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

8. Արտադրության տարեթիվ ____________________________________________

9. Տեքստը ընթերցող դերասանը _________________________________________

անուն, ազգանուն, հայրանուն (առկայության

դեպքում)

 

10. Տեքստի տևողությունը ___________________________________________

11. Ձայնի ձևաչափը __________________________________________________

(մոնո, ստերեո, 5.1., 7.1., այլ)

 

    (պաշտոն) (ստորագրություն)  (Ա.Ա.Հ.)    ___ ________ 202 թ.

 

Ձև N 4

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԻԼՄԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ԵՆԹԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ֆիլմի կրկնօրինակում.

1. Ֆիլմի անվանում ____________________________________________________

հայերեն, օտարալեզու անվանումը (ներմուծվող ֆիլմի

դեպքում)

 

2. Արտադրող ընկերություն (ընկերություններ) / ՀՎՀՀ _____________________

3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը ________________________

___________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

4. Արտադրության տարեթիվ ____________________________________________

5. Ձայնի ձևաչափ ______________________________________________________

(մոնո, ստերեո, 5.1., 7.1., այլ)

6. Կրկնօրինակման ռեժիսոր (ռեժիսորներ) ________________________________

7. Թարգմանության հեղինակ (հեղինակներ) ________________________________

8. Համընթաց տեքստի հեղինակ (հեղինակներ) _______________________________

9. Հնչունավորող դերասան (դերասաններ) _______________________________

10. Երգերի կատարող (կատարողներ) _______________________________________

(առկայության դեպքում)

11. Հնչյունային ռեժիսոր (ռեժիսորներ) _________________________________

Ֆիլմի ենթագրում.

1. Ֆիլմի անվանում ___________________________________________________

հայերեն, օտարալեզու անվանումը (ներմուծվող ֆիլմի դեպքում)

 

2. Ենթագրող ընկերություն (ընկերություններ) / ՀՎՀՀ _____________________

իրավաբանական անձի դեպքում

 

3. Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը ________________________

___________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

4. Ենթագրերը պատրաստող մասնագետ (մասնագետներ) ________________________

___________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

5. Թարգմանության հեղինակ (հեղինակներ) ________________________________

____________________________________________________________________________

            անուն, ազգանուն, հայրանուն (առկայության դեպքում)

 

    (պաշտոն) (ստորագրություն)    (Ա.Ա.Հ.)    ___ ________ 202 թ.

 

Ձև N 5

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վարձութային վկայական տրամադրելու համար հայտադիմումի

թերությունները վերացնելու կամ բացակայող փաստաթղթերը

ներկայացնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

_____________________________

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                              _____________________________

 

Տեղեկացնում ենք, որ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ներկայացված __ (ֆիլմի անվանումը) __ ֆիլմի համար վարձույթի վկայական տրամադրելու հայտում կամ կից ներկայացված փաստաթղթերում առկա են հետևյալ թերությունները, կամ բացակայում են հետևյալ փաստաթղթերը.

1. Վարձութային վկայական տրամադրելու համար ներկայացված հայտում թերի է (են) լրացված (կամ լրացված չեն) «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 6-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջը, համաձայն որի (որոնց) նշված չէ/լիարժեք նշված չէ/սխալ է նշված (ընդգծել անհրաժեշտը) հետևյալ տեղեկատվությունը ___________________.

2. Համաձայն «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 7-րդ կետի «__» ենթակետի (ենթակետերի) պահանջի, անհրաժեշտ է ներկայացնել հայտադիմումին կից փաստաթղթերում բացակայող հետևյալ փաստաթղթերը.

___________________________________________________________________________

3. Կարգի 9-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է 10 աշխատանքային օրվա ընթացքում «*» շտկել առկա թերությունները կամ բացակայող փաստաթղթերը առձեռն կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնել ազգային մարմին:

 

    (պաշտոն) (ստորագրություն)   (Ա.Ա.Հ.)    ___ ________ 202 թ.

 

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 6

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի ցուցադրության մեկնարկի

ժամկետները համաձայնեցնելու վերաբերյալ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

_____________________________

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                              _____________________________

 

Տեղեկացնում ենք, որ ազգային մարմին է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի ցուցադրության համար վարձութային վկայական ստանալու ____________ (նշվում է քանակը) հայտ, որոնց վարձույթի մեկնարկի ժամկետները համընկնում են.

1. Համաձայն «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 12-րդ կետի անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության տարածքում ________________ ֆիլմի վարձույթի մեկնարկի ժամկետը համաձայնեցնել հետևյալ հայտատուների հետ

___________________________________________________________________________

(հայտատուի (հայտատուների) անվանումը, ֆիլմի անվանումը, կոնտակտային տվյալները)

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում __________ ֆիլմի ցուցադրության մեկնարկի համար առաջարկում ենք դիտարկել հետևյալ հնարավոր ժամկետները

___________________________________________________________________________

3. Սույն ծանուցումն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում «*», անհրաժեշտ է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով, համաձայն կարգի 13-րդ կետի տեղեկացնել ազգային մարմնին ընդունված որոշման մասին (ժամկետների փոփոխման դեպքում կցելով նոր հայտ` ժամանակացույցով):

 

    (պաշտոն) (ստորագրություն)     (Ա.Ա.Հ.)   ___ ________ 202 թ.

 

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 7

 

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՍՑԵ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Ամիս [____________________] N [______________________]

 

Ֆիլմ

[__________________________________________________________________]

 

Հատուկ նշան

[_________________________________________________________________]

 

Ձևաչափ [___________] Դրվագ [___________] Մետրաժ [__________]

 

Մաս [___________] Գույն [___________]

 

Ցուցադրման Ժամ [___________] Րոպե [___________]

տևողություն

 

Մեկնարկի [___________] Կրիչ [___________] Ծավալ [___________]

Ամսաթիվը

Հայաստանում

Արտադրող

 

[___________________________________________________________________]

 

Երկիր [_________________] Թողարկման տարի [_________________]

 

Ռեժիսոր [_________________] Նկարիչ [_________________]

 

Սցենարիստ [_________________] Օպերատոր [_________________]

 

Կոմպոզիտոր [_________________] Պրոդյուսեր [_________________]

 

Ֆիլմի տարածման տեսակի

նկատմամբ լիցենզիան

[__________________________________________________________________] ՀՀ տարածքում

 

    Ֆիլմի տարածման                        Ֆիլմի տարածման տեսակի

    տեսակ                                 նկատմամբ լիցենզիայի

                                          գործողության ժամկետը

[______________________________]    [_________________________________]

 

Ֆիլմի դասակարգիչ [_________________]

 

    [ Պաշտոն ]            [ Ա.Ա.Հ. ]

 

Հեռ. [_______________________] ստորագրություն

 

Ձև N 8

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

_____________________________

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                              _____________________________

 

«Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 26-րդ կետի համաձայն.

Ազգային մարմինը որոշում է դադարեցնել` _____________ ֆիլմի N ____________ տրված ____________ վարձութային վկայականի գործողությունը:

1. N __________ տրված _____________ վարձութային վկայականի գործողության դադարեցման համար հիմք է հանդիսանում «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 25-րդ կետի «__» ենթակետը (ենթակետերը):

2. Սույն ծանուցումն ստանալու օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում «*» N __________ տրված __________ վարձութային վկայականի բնօրինակը պետք է վերադարձվի ազգային մարմին` պատվիրված նամակով կամ ազգային մարմնին անձամբ ներկայանալու միջոցով:

 

    (պաշտոն) (ստորագրություն)     (Ա.Ա.Հ.)     ___ ________ 202 թ.

 

«*» Հայտատուն համարվում է ծանուցված` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ձև N 9

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԱՆՎԱՆՈՒՄ

_____________________________

                                                            ՀԱՅՏԱՏՈՒԻ ՀԱՍՑԵ

                                              _____________________________

 

«Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 10-րդ կետի համաձայն.

Ազգային մարմինը որոշում է մերժել` ____________ ֆիլմի վարձութային վկայականի տրամադրման հայտը:

1. Վարձութային վկայականի տրամադրման գործընթացի մերժման համար հիմք է հանդիսանում «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու» կարգի 10-րդ կետի «__» ենթակետը (ենթակետերը):

 

    (պաշտոն) (ստորագրություն)     (Ա.Ա.Հ.)    ___ ________ 202 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հունվարի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.2024
N 92-Ն
Որոշում