Սեղմել Esc փակելու համար:
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔ ...

 

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 287-Ն

 

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

1) 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` համաձայն հավելվածի,

2) 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս:

2. Որս իրականացնել միայն հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոների և հիշատակի օրերին:

3. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 884-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը:

4. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    11 օգոստոսի 2022 թ.                    Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

ք. Երևան

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2022 թվականի օգոստոսի 11-ի

N 287-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

._____________________________________________________________________.

|Հ/Հ|ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ      |

|   |                      ԺԱՄԿԵՏՆԵՐԸ                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Լոր          |2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև  հոկտեմբերի 30-ը |

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 113300       |

|   |             |հատ, յուրաքանչյուր որսորդ` 10 հատից ոչ ավել        |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|2. |Քարակաքավ    |2022 թվականի նոյեմբերի 3-ից մինչև  դեկտեմբերի 31-ը |

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 19900        |

|   |             |հատ, յուրաքանչյուր որսորդ` 3 հատից ոչ ավել         |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|3. |Թխակապույտ   |2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև  նոյեմբերի 13-ը  |

|   |աղավնի       |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 42000 հատ,   |

|   |             |յուրաքանչյուր որսորդ` 3 հատից ոչ ավել որս/օրվա     |

|   |             |ընթացքում),                                        |

|___|_____________|___________________________________________________|

|4. |Անտառային    |2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև  նոյեմբերի 13-ը  |

|   |աղավնի       |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 2000 հատ,    |

|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |

|   |             |ընթացքում),                                        |

|___|_____________|___________________________________________________|

|5. |Տափաստանային |2022 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև  հոկտեմբերի 9-ը|

|   |արտույտ      |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 150000 հատ,  |

|   |             |յուրաքանչյուր որսորդ` 4 հատից ոչ ավել              |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|6. |Կռնչան բադ   |2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2023 թվականի  |

|   |             |հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |28500 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել   |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|7. |Մոխրագույն   |2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2023 թվականի  |

|   |բադ          |հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |17700 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել   |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|8. |Ճքճքան մրտիմն|2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև  դեկտեմբերի 31-ը|

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 2150         |

|   |             |հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել         |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|9. |Սուլող մրտիմն|2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև  դեկտեմբերի 31-ը|

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 5000         |

|   |             |հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել         |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|10.|Սև  փարփար   |2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2023 թվականի  |

|   |             |փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |26450 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել   |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|11.|Եղեգնահավ    |2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2023 թվականի  |

|   |             |փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |10300 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել   |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|12.|Մորակտցար    |2022 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև  2023 թվականի  |

|   |             |փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |4500 հատ, յուրաքանչյուր որսորդ` 2 հատից ոչ ավել    |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|13.|Եվրոպական    |2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև  2022 թվականի    |

|   |նապաստակ     |դեկտեմբերի 18-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությու-|

|   |             |նը` 460 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|14.|Փորսուղ      |2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև  հոկտեմբերի 30-ը|

|   |             |(որսի ենթակա ընդհանուր քանակությունը` 125 հատ,     |

|   |             |յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել որս/օրվա     |

|   |             |ընթացքում),                                        |

|___|_____________|___________________________________________________|

|15.|Քարակզաքիս   |2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև  2023 թվականի   |

|   |             |հունվարի 29-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |450 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1 հատից ոչ ավել     |

|   |             |որս/օրվա ընթացքում),                               |

|___|_____________|___________________________________________________|

|16.|Վայրի խոզ    |2022 թվականի նոյեմբերի 17-ից մինչև  2023 թվականի   |

|   |             |հունվարի 15-ը, (որսի ենթակա ընդհանուր              |

|   |             |քանակությունը` 35 հատ, յուրաքանչյուր որսորդ` 1     |

|   |             |հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),                 |

|___|_____________|___________________________________________________|

|17.|Սովորական    |2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև  2023 թվականի    |

|   |աղվես        |փետրվարի 12-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը`|

|   |             |անսահմանափակ):                                     |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 04.11.2022 թիվ 387-Ն հրաման)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
11.08.2022
N 287-Ն
Հրաման