ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 28-Լ
i
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1091-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
9 օգոստոսի 2022թ.
Երևան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2022 թվականի օգոստոսի 9-ի
N 287-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետև` Կազմակերպություն):
2. Կազմակերպությունը ստեղծվել է առանց ժամկետային սահմանափակման:
3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` Հիմնադիր):
4. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:
5. Կազմակերպությունն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
6. Հիմնադրի և Կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
7. Կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից: Կազմակերպությունը սահմանված կարգով կարող է ունենալ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ: Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
8. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:
9. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշեր և այլ անհատականացման միջոցներ:
10. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշիվներ` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում, ինչպես նաև` եկամուտների ու ծախսերի նախահաշիվ:
11. Կազմակերպության անվանումն է`
1) հայերեն` «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
2) ռուսերեն` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Ցենտռ ուպռավլենիյա էլեկտռոննիմի սիստեմամի ֆօտօվիդեօֆիքսացիի Պօլիցիի».
3) անգլերեն` State non-profit organization «Management center of photo and video recording electronic systems of Police «.
12. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ջուղայի 1/9:
13. Կազմակերպության գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
14. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը:
15. Կազմակերպության գործունեության առարկան է` տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) տեղադրելու աշխատանքներ իրականացնելը, շահագործելը, սպասարկելը (այդ թվում` վերանորոգելը), դրանց օգտագործմամբ հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ամրագրելը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելը, իսկ այլ դեպքերում` լիազոր մարմնի պահանջով տեսալուսանկարահանող համակարգերով հավաքված տեղեկություններ օրենքով սահմանված կարգով տվյալ մարմնին տրամադրելը:
III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
16. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
17. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:
18. Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:
19. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում Հիմնադրի, իսկ Հիմնադիրը` Կազմակերպության պարտավորությունների համար:
20. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:
21. Կազմակերպությունը պարտավոր է`
1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.
2) ապահովել Կազմակերպության փաստաթղթերի պահպանումը.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իր տարեկան ֆինանսական հաշվետվության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում այն հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով:
22. Կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ` աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:
23. Կազմակերպությունը`
1) տեղադրում, շահագործում և սպասարկում (այդ թվում` վերանորոգում) է տեխնիկական միջոցներ (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն).
2) տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ իրականացնում է հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերում, դրանց ամրագրում.
3) տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ իրականացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վարչական իրավախախտումների գործերով վարույթի նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը էլեկտրոնային եղանակով վարչական տույժ նշանակելու մասին որոշումների նախագծերի տրամադրում.
4) իրականացնում է իր կողմից հավաքված օրենքով չարգելված տեղեկության (տեսանյութեր, լուսանկարներ և այլն) տրամադրումը` օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
24. Կազմակերպության կառավարումն իրականացնում են Հիմնադիրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և տնօրենը:
25. Կազմակերպության Հիմնադիրն ունի Կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված դեպքերի:
26. Կազմակերպության Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
1) Կազմակերպության հիմնադրումը.
2) Կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
3) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
27. Հայաստանի Հանրապետության ոստիկանոթյունն իրականացնում է Կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
28. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը`
1) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է Կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
2) իրականացնում է Կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
4) լսում է Կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում Կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
6) վերահսկողություն է իրականացնում Կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
7) հաստատում է Կազմակերպության աշխատողների հաստիքացուցակը, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, դրանում կատարվող փոփոխությունները, լրացումները, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարման հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
8) իրականացնում է Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
9) իրականացնում է Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.
10) ստեղծում է Կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ.
11) հաստատում է Կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը և արժեքը.
12) սահմանում է Կազմակերպության կառավարման համակարգը.
13) սահմանում է Կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
14) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
29. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը` Կազմակերպության տնօրենը (այսուհետև` Տնօրեն), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Տնօրենը պաշտոնում նշանակվում է մրցույթով:
30. Տնօրենն օրենքով, Հիմնադրի որոշումներով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Հիմնադրի որոշումների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
31. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը Հիմնադրի անունից ստորագրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
32. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
33. Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար:
34. Տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
35. Տնօրենը պարտավոր է չկատարել Հիմնադրի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
36. Տնօրենը կարող է ունենալ տեղակալներ, որոնց Տնօրենի միջնորդությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
37. Տնօրենի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանի համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ (որպես կանոն` տեղակալներից մեկը):
38. Տնօրենի լիազորությունները դադարում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
39. Տնօրենը ղեկավարում է Կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է Կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները).
2) ներկայացնում է Կազմակերպությունն այլ մարմինների և Կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
3) առանց լիազորագրի հանդես է գալիս (գործում է) Կազմակերպության անունից, ներկայացնում Կազմակերպության շահերը, տալիս է Կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր (այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով).
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Կազմակերպության անունից կնքում է գործարքներ (այդ թվում` աշխատանքային պայմանագրեր)` ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և Կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով.
5) գանձապետարանում բացում է Կազմակերպության հաշիվները.
6) առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության կառուցվածքի և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների վերաբերյալ.
7) առաջարկություններ է ներկայացնում Կազմակերպության աշխատողների հաստիքացուցակի, եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների վերաբերյալ.
8) օրենքով, Հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում աշխատանքի է ընդունում (նշանակում) և աշխատանքից ազատում է Կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
10) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ (այդ թվում` իր և Կազմակերպության աշխատողների գործուղումների վերաբերյալ).
11) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
12) հաստատում է Կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները, նշանակում դրանց ղեկավարներին և նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.
13) Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ գույք և ծառայություններ ձեռք բերելու համար հայտարարում է մրցույթ, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացնում է մեկ անձից գնում.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հիմնադրի որոշումներով, սույն կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
40. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է հետագայում Հիմնադրի կողմից սեփականության իրավունքով Կազմակերպությանը հանձնվող կամ Կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, ինչպես նաև` Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:
41. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, Հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
42. Հիմնադիրը Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ Կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
43. Կազմակերպության սեփականության պահպանումն իրականացնում է Կազմակերպությունը:
44. Կազմակերպության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել` միայն դատական կարգով:
45. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից Կազմակերպությանն ամրացված գույքը: Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
46. Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հիմնադրի սեփականությունն են: Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ Հիմնադրի որոշմամբ և թույլատրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում Կազմակերպության ստացած եկամուտները ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
47. Հիմնադրի կողմից գույքը Կազմակերպությանն ամրացնելը չի կարող հիմք հանդիսանալ այդ գույքի նկատմամբ Հիմնադրի կամ երրորդ անձի իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
48. Հիմնադրի կողմից Կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի օգտագործման նկատմամբ Կազմակերպության իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:
49. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից, որոնք օգտագործվում են սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջոցով:
50. Կազմակերպության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են.
1) բարեգործական, նպատակային ներդրումները, վարձավճարները, օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող տեղեկության համար գանձվող գումարը, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և Կազմակերպության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները:
51. Կազմակերպությունը սույն կանոնադրության 50-րդ կետով նախատեսված աղբյուրներից ստացված միջոցները (ոչ բյուջետային միջոցներ) իր հայեցողությամբ կարող է տնօրինել նաև` կազմակերպության գործունեությամբ պայմանավորված այլ խնդիրների լուծման համար:
Սույն կանոնադրությամբ նախատեսված ոչ բյուջետային միջոցներն ուղղվում են Կազմակերպության աշխատողների ֆինանսական խրախուսմանը, համակարգի զարգացմանը, Կազմակերպության աշխատողների վերապատրաստմանը, Կազմակերպության կարողությունների զարգացմանը և գործունեության ապահովմանը:
52. Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են աուդիտի` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից:
53. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով:
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
54. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել Հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
55. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
56. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
57. Կազմակերպությունը կարող է լուծարվել Հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
58. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
59. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
60. Կազմակերպության լուծարման դեպքում Կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 10 օգոստոսի 2022 թվական: