Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

2 հունիսի 2022 թվականի N 34-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 8. ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՆՏԵՆՍԻՎ ԹԵՐԱՊԻԱ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

51. Ցանկը ներառում է հետևյալ հիվանդություններն ու վիճակները`

1) շոկային վիճակներ,

2) կոմատոզ վիճակներ,

3) սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (թթվածնի ճնշում 60 միլիմետր սնդիկի սյուն և պակաս, կամ Hb-ի թթվածնով հագեցվածությունը պուլս օքսիմետրիայով 89 տոկոս և պակաս),

4) պարէնտերալ սնուցում պահանջող վիճակներ,

5) ջրաղային փոխանակության խորը խանգարումներ.

ա) K+ ցածր 3,0 մմոլ/լ, բարձր 5,5 մմոլ/լ,

բ) Na+ ցածր 130 մմոլ/լ, բարձր 150 մմոլ/լ,

6) մետաբոլիկ և շնչական ացիդոզ. pH ցածր 7,3, ալկալոզ pH բարձր 7,5,

7) սուր լյարդային անբավարարություն,

8) ասֆիքսիա,

9) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

10) դժվար կառավարվող ցնցումային համախտանիշ գիտակցության կորստով,

11) անուրիա,

12) շնչառության կանգ, պաթոլոգիական շնչառություն, սրտի կանգ

13) էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոց, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

14) թրոմբոզներ, էմբոլիաներ,

15) ներանոթային տարածուն մակարդման (ԴՎՍ) համախտանիշ,

16) երկարատև ճնշման (կրաշ) համախտանիշ,

17) 0-1 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 1% և ավել այրվածքային մակերես

18) 0-1 տարեկան երեխաներ 1-2-3-րդ աստիճանի քիմիական, էլեկտրոայրվածքներ

19) 1-3 տարեկան երեխաներ 2-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես

20) 3-7 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես

21) 7-13 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես

22) 13-18 տարեկան երեխաներ 3-4-րդ աստիճանի 5% և ավել այրվածքային մակերես

23) 3-18 տարեկան երեխաներ 2-3-րդ աստիճանի 10% և ավել այրվածքային մակերես

24) 0-18 տարեկան երեխաներ, այրվածքներ համակցված վնասվածքներով, ուղեկցող հիվանդություններով էլեկտրահարություն և էլեկտրոայրվածք

25) 0-18 տարեկան երեխաներ սեպտիկոտոքսեմիայով

26) ինհալացիոն/շնչական ուղիների այրվածքներ

27) 0-18 տարեկան երեխաների ընդհանուր սառեցում, ցրտահարություններ 2-3-4-րդ աստիճանի

28) խորը հիպօքսեմիայով (SatO2 80% և ցածր) ցիանոտիկ սրտի բնածին արատներ,

29) բաց զարկերակային ծորան կախյալ սրտի բնածին արատներ,

30) խիստ արտահայտված (արտամղվող արյան ցածր հոսք պատճառող և/կամ հիպօքսեմիայի բերող և/կամ III-IV ֆունկցիոնալ դասի սրտային անբավարարությամբ) օբստրուկտիվ սրտի բնածին արատներ,

31) հեմոդինամիկ անկայուն սրտի ռիթմի խանգարումներ (պարոքսիզմալ վերփորոքային տախիկարդիա, հանգուցային տախիկարդիա, նախասրտերի թրթռում, նախասրտերի ֆիբրիլյացիա, փորոքային տախիկարդիա, փորոքների ֆիբրիլյացիա, սինուսային հանգույցի թուլություն, խորը աստիճանի նախասիրտ-փորոքային պաշարում),

32) սրտի տամպոնադա կամ տամպոնադայի սպառնալիք,

33) սուր սրտային և/կամ անոթային անբավարարություն,

34) սրտային անբավարարություն III-IV ֆունկցիոնալ դաս (ըստ Ռոսսի կամ ըստ NYHA դասակարգման),

35) սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն (հեմոգլոբին 60 գրամ/լիտր և ցածր կամ էրիթրոցիտների քանակը=1.7x1012/լիտր և պակաս):

 

ԳԼՈՒԽ 9. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

52. Հենաշարժողական խանգարումների դեպքում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան երեխաներին (վաղ միջամտության շրջան):

53. Բուժման սահմանված տևողության վերջին 5 օրը երեխաների վերականգնողական բուժումը իրականացվում է համատեղ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ` թերապիայի հմտությունների ուսուցման նպատակով:

54. Վերականգնողական բժշկական օգնության հաճախականությունը սահմանվում է հերթագրման եղանակով, որը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում:

1) Մինչև 5 տարեկան երեխաների վերականգնողական բուժօգնության հերթագրումը նույնպես կատարվում է առաջնահերթության սկզբունքով, տրամադրելով հերթագրման մատյանում կամ էլեկտրոնային ծրագրում հերթագրման հաջորդականություն 2:1-ի հարաբերությամբ (2 տեղ մինչև 5 տարեկան երեխաների համար, 1 տեղ 5 տարեկանից բարձ երեխաների համար հարաբերությամբ):

55. Հենաշարժողական խանգարումների վերականգնողական բուժումն իրականացվում է սույն ցանկով սահմանված հիվանդություններին համապատասխան, իսկ արտահիվանդանոցային պայմաններում բուժման մեկ կուրսը` սույն ցանկով սահմանված հիվանդությունների և այցերի թվին համապատասխան`

1) կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ` մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) պերինատալ էնցեֆալոպաթիա, շարժողական և/կամ գլոբալ զարգացման հապաղում, ողնուղեղային ճողվածք և այլն` մինչև 30 օր,

2) վիճակներ ամպուտացիաներից հետո` մինչև 30 օր,

3) տարբեր էթիոլոգիայի արթրիտներ` մինչև 30 օր,

4) ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման մնացորդային խանգարումներ` մինչև 30 օր,

5) տարբեր էթիոլոգիայի կոնտրակտուրաներ/դեֆորմացիաներ` մինչև 30 օր,

6) օրթոպեդիկ վիճակներ, որոնք կարիք ունեն վերականգնողական բուժման` մինչև 30 օր,

7) նյարդամկանային հիվանդություններ` մինչև 30 օր,

8) կեցվածքի շեղումներ /սկոլիոզ, կիֆոզ/` մինչև 20 օր

 

ԳԼՈՒԽ 10. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՒՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

56. Բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում վերականգնողական բուժում կարող է տրամադրվել հետևյալ սուր հիվանդությունների և վիճակների դեպքում`

1) Կենտրոնական նյարդային համակարգի /գլխուղեղ, ողնուղեղ/ տարբեր էթիոլոգիայի սուր ախտահարումներ

2) Ծայրամասային նյարդային համակարգի տարբեր էթիոլոգիայի սուր ախտահարումներ

3) Համակցված վնասվածքներ

4) Վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում առկա վիճակներ

5) Օրթոպեդիկ վիրահատություններից հետո

6) Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ` սրացման շրջանում

 

ԳԼՈՒԽ 11. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ, ՀՈԳԵԿԱՆ, ԼՍՈՂԱԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ՀԱՊԱՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԵՎ/ԿԱՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

57. Արտահիվանդանոցային պայմաններում վերականգնողական բուժում տրամադրվում է մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման հետևյալ հապաղումների և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների դեպքում`

1) Զարգացման պերվազիվ խանգարումներ

ա. հոգեխոսքային զարգացման հապաղում

բ. զարգացման հապաղումներ` երկու և ավելի ոլորտի ընդգրկումով

գ. Մտավոր հետամնացություն

2) Լսողության խանգարումներ

ա. միակողմանի նեյրոսենսոր ծանրալսություն

բ. միակողմանի խլություն

գ. երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն

դ. երկկողմանի խլություն

3) Զարգացման հապաղումներ

ա. մտավոր և խոսքի զարգացման հապաղումներ

բ. խոսքի զարգացման հապաղում` զուգակցված զարգացման այլ ոլորտի շեղումով

գ. շարժողական ոլորտի զարգացման հապաղում/խանգարում

դ. ընդհանուր զարգացման հապաղում

58. Ծրագրի շրջանակներում ամբուլատոր պայմաններում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան աուտիզմ և հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաներին

59. Բուժման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է ոչ ավելի, քան 70 այցելություն, իսկ հաջորդ բուժման կուրսը ոչ ավելի, քան 40

1) Երեխայի վերականգնողական բուժօգնության մեկ այցը ներառում է առնվազն 2 մասնագետի թերապիա

2) Այցելությունները կազմակերպվում են անընդմեջ` շաբաթը երկու անգամ, բայց բժշկի որոշմամբ նրանք կարող են իրականացվել կամ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ

60. Բուժման առաջին տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`

1) Երեխայի վերականգնողական բուժման առաջին 60 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ

2) Հաջորդ 10 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու

61. Բուժման երկրորդ տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`

1) Երեխայի վերականգնողական բուժման առաջին 35 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ

2) Հաջորդ 5 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու:

 

ԳԼՈՒԽ 12. ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

62. Առողջարանային բուժումը հակացուցված է հետևյալ հիվանդությունների և վիճակների դեպքում.

1) Բոլոր հիվանդությունները սուր շրջանում

2) Բոլոր խրոնիկ հիվանդությունները սրացման շրջանում, որոնք պահանջում են հատուկ մասնագիտացված բուժում հիվանդանոցային պայմաններում

3) Կրած վարակիչ հիվանդությունները, մինչև մեկուսացման շրջանի վերջը

4) Բացիլակրություն

5) Աչքի, մաշկի վարակիչ հիվանդություններ, չարորակ անեմիա, լեյկեմիա, չարորակ նորագոյացություն, կախեքսիա, թոքերի և այլ օրգանների ակտիվ տուբերկուլյոզ

6) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ` արյան շրջանառության անբավարարությամբ

7) Փսիխոզներ և փսիխոպաթիա, որոնք պահանջում են հատուկ խնամք և բուժում

8) Ուղեկցող հիվանդություններ, որոնք հակացուցված են տվյալ առողջարանի համար:

9) Էպիլեպսիա`

ա. հաճախակի. ռեֆրակտեր, դեղորայքային բուժման չենթարկվող նոպաներով

բ. վարքի խանգարումներով

գ. անձի երկրորդային փոփոխություններով

դ. մտավոր հետամնացությամբ

 

ԳԼՈՒԽ 13. ԸՍՏ ՕՐԳԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ/ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

 

63. Ստորև սահմանվում են առողջարանային բուժման ցուցումներն ու հակացուցումները` ըստ օրգան_համակարգերի`

 

._____________________________________________________________________.

|Օրգան-համակարգ    |Ցուցումներ              |Հակացուցումներ           |

|__________________|________________________|_________________________|

|1. Ստամոքս-       |1) Քրոնիկ գաստրոդուո-   |6) Ստամոքս-աղիքային      |

|աղիքային համակարգի|դենիտ` ոչ շուտ, քան     |համակարգի հիվանդություն- |

|հիվանդություններ  |սրացումից 3 ամիս հետո   |ները` սրացման շրջանում   |

|                  |2) Ստամոքսի և  12-մատնյա|7) Լյարդի ցիրոզ/ ֆիբրոզ` |

|                  |աղու խոց` ռեմիսիայի     |դեկոմպենսացված ստադիա    |

|                  |շրջանում                |(լյարդի անբավարարություն,|

|                  |3) Քրոնիկ կոլիտ`        |արտահայտված պորտալ հիպեր-|

|                  |ռեմիսիայի շրջանում      |թենզիայի նշաններով,      |

|                  |4) Քրոնիկական խոլանգիտ, |ասցիտ)                   |

|                  |խոլեցիստիտ, ցիրոզ` ոչ   |                         |

|                  |շուտ, քան սրացումից     |                         |

|                  |3 ամիս հետո             |                         |

|                  |5) Սուր վիրուսային      |                         |

|                  |հեպատիտ` ոչ շուտ, քան   |                         |

|                  |սուր շրջանից 3 ամիս հետո|                         |

|__________________|________________________|_________________________|

|2. Երիկամների և   |1) Երիկամի բնածին և     |5) Երիկամների և  միզու-  |

|միզուղիների հիվան-|ժառանգական հիվանդու-    |ղիների քրոնիկ հիվանդու-  |

|դություններ       |թյուններ` հիվանդության  |թյուններ` սրացման        |

|                  |լիարժեք կոմպենսացիայի   |շրջանում                 |

|                  |փուլում, քրոնիկական     |6) Երիկամների և  միզու-  |

|                  |երիկամային անբավարարու- |ղիների քրոնիկ հիվանդու-  |

|                  |թյան նշանների բացակայու-|թյուններ` երիկամային     |

|                  |թյան դեպքում            |անբավարարության և        |

|                  |2) Քրոնիկական երիկամային|արտահայտված զարկերակային |

|                  |անբավարարություն        |ճնշման նշաններով         |

|                  |ռեմիսիայի փուլում       |                         |

|                  |3) Միզաքարային հիվանդու-|                         |

|                  |թյուն առանց միզային     |                         |

|                  |ինֆեկցիայի սրացման      |                         |

|                  |նշանների                |                         |

|                  |4) Միզապարկի դիսֆունկ-  |                         |

|                  |ցիաներ` կոմպենսացված    |                         |

|                  |փուլում                 |                         |

|__________________|________________________|_________________________|

|3. Նյարդային      |1) Նևրալգիաներ,  նևրիտ- |7) Նևրալգիաներ,  նևրիտ-  |

|համակարգի հիվան-  |ներ, պոլիռադիկուլոնև-   |ներ, պոլիռադիկուլոնևրիտ- |

|դություններ       |րիտներ, պլեքսիտներ`     |ներ, պլեքսիտներ`         |

|                  |ինֆեկցիոն (սուր շրջանից |հիվանդության սուր        |

|                  |3-4 ամիս անց), տրավմատիկ|շրջանում                 |

|                  |(տրավմայից հետո 3-4 ամիս|8) Արախնոիդիտների        |

|                  |անց)                    |հետևանքներ`  արտահայտված |

|                  |2) Պանէնցեֆալիտների     |լիկվորոդինամիկական       |

|                  |հետևանքներ`  ռեմիսիայի  |խանգարումներով ընթացող   |

|                  |փուլում, առանց արտահայտ-|9) Էնցեֆալիտներ, միելիտ- |

|                  |ված լիկվորոդինամիկական  |ներ, մենինգիտներ         |

|                  |խախտումների, ոչ շուտ,   |10) Միոպաթիաներ          |

|                  |քան հիվանդությունից     |11) Նյարդային համակարգի  |

|                  |6 ամիս հետո             |վնասվածքային ախտահարում- |

|                  |3) Աստենիկ վիճակներ`    |ներ` սուր շրջանում       |

|                  |վարակիչ, սոմատիկ        |12) Նյարդային համակարգի  |

|                  |հիվանդություններից,     |հիվանդություններ, որոնք  |

|                  |գլխուղեղի վնասվածքներից |ուղեկցվում են վեգետա-    |

|                  |(ոչ շուտ, քան վնասվածքից|անոթային խանգարումներով  |

|                  |3-4 ամիս անց) հետո      |(տախիկարդիա, սինկոպալ    |

|                  |4) Մանկական ուղեղային   |նոպաներ, ջերմակարգավոր-  |

|                  |կաթված                  |ման խանգարում)           |

|                  |5) Մոնոնևրիտներ         |                         |

|                  |6) Էպիլեպսիա`           |                         |

|                  |ա. դեղորայքային բուժման |                         |

|                  |ենթարկվող նոպաներով     |                         |

|                  |բ. առանց վարքի խանգա-   |                         |

|                  |րումների                |                         |

|                  |գ. առանց անձի երկրոր-   |                         |

|                  |դային փոփոխության       |                         |

|                  |դ. առանց մտավոր հետա-   |                         |

|                  |մնացության              |                         |

|__________________|________________________|_________________________|

|4. Հենաշարժական   |1) Բնածին օրթոպեդիկ     |                         |

|համակարգի հիվան-  |պաթոլոգիայով հիվանդներ, |                         |

|դություններ       |որոնք հետվիրահատական    |                         |

|                  |փուլում ունեն վերականգ- |                         |

|                  |նողական բուժման կարիք   |                         |

|                  |2) Նեյրոօրթոպեդիկ       |                         |

|                  |պաթոլոգիաներով հիվանդներ|                         |

|                  |(ՄՈՒԿ, միելոմենինգոցելե,|                         |

|                  |պոլիոմիելիտի հետևանքներ |                         |

|                  |և  այլն)                |                         |

|                  |3) Խոշոր հոդերի հետտրավ-|                         |

|                  |մատիկ կոնտրակտուրաներ   |                         |

|__________________|________________________|_________________________|

|5. Պարբերական     |1) Պարբերական հիվանդու- |                         |

|հիվանդություն     |թյան բոլոր ձևերը        |                         |

|__________________|________________________|_________________________|

|6. Նյութափոխանա-  |1) Շաքարային դիաբետ     |2) Հիպոթալամո-հիպոֆիզար  |

|կության և         |2-տիպ                   |համակարգի որոշ հիվանդու- |

|էնդոկրին համակարգի|                        |թյուններ                 |

|հիվանդություններ  |                        |3) էնդոկրին համակարգի    |

|                  |                        |հիվանդությունները        |

|                  |                        |սրացման/դեկոմպենսացված   |

|                  |                        |շրջանում                 |

|__________________|________________________|_________________________|

|7. Ռևմատոլոգիական |1) Ռևմատիզմ  ոչ ակտիվ   |3) Բոլոր նշված հիվանդու- |

|հիվանդություններ  |փուլում                 |թյունները ակտիվ փուլում  |

|                  |2) Ներքոհիշյալ հիվանդու-|                         |

|                  |թյունները ռեմիսիայի     |                         |

|                  |փուլում`                |                         |

|                  |ա. Յուվենիլ խրոնիկական  |                         |

|                  |արթրիտ                  |                         |

|                  |բ. Յուվենիլ ռևմատոիդ    |                         |

|                  |արթրիտ                  |                         |

|                  |գ. Յուվենիլ սպոնդիլոարթ-|                         |

|                  |րոպաթիաներ              |                         |

|                  |դ. Համակարգային կարմիր  |                         |

|                  |գայլախտ` ռեժիմի պահպան- |                         |

|                  |ման պայմաններում        |                         |

|                  |ե. Համակարգային վասկու- |                         |

|                  |լիտներ/պանիկուլիտ       |                         |

|                  |զ. Համակարգային/        |                         |

|                  |օջախային սկլերոդերմիա   |                         |

|                  |է. Դերմատոմիոզիտ/       |                         |

|                  |պոլիմիոզիտ              |                         |

|                  |ը. Շարակցական հյուս-    |                         |

|                  |վածքի չդիֆերենցված      |                         |

|                  |հիվանդություն           |                         |

|__________________|________________________|_________________________|

|8. Ալերգոլոգիական |1) Ներքոհիշյալ պաթոլո-  |2) Խոտային տենդ          |

|հիվանդություններ  |գիաները ոչ սրացման      |                         |

|                  |փուլում                 |                         |

|                  |ա. Բրոնխիալ ասթմա       |                         |

|                  |բ. Ատոպիկ դերմատիտ      |                         |

|__________________|________________________|_________________________|

|9. Մաշկային հիվան-|1) Ներքոհիշյալ հիվանդու-|2) Նշված հիվանդություն-  |

|դություններ       |թյունները լիարժեք       |ները սրացման փուլում     |

|                  |ռեմիսիայի փուլում`      |                         |

|                  |ա. Ատոպիկ դերմատիտ      |                         |

|                  |բ. Քորպտիկ              |                         |

|                  |գ. Փսորիազ              |                         |

._____________________________________________________________________.

 

ԳԼՈՒԽ 14. Անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (էմերջենսի) մանկական բաժանմունքներում/մահճակալի վրա երեխաների բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների ցանկ

 

64. Ստորև նշված հիվանդությունների և վիճակների դեպքում երեխաների բժշկական օգնությունն ու հսկողությունը կարող է իրականացվել մանկական անհետաձգելի կարճատև հոսպիտալացման բաժանմունքներում կամ այդ նպատակով առանձնացված մահճակալների վրա`

1) Հիվանդանոցային հսկողություն և վարում պահանջող ցավային համախտանիշ` տարբեր տեղակայման` մինչև ախտորոշումը

2) Չափավոր և ծանր ջրազրկում,

3) Փսխումներ/անզուսպ/լեղու/արյան պարունակությամբ

ա. 2 և ավել շիթային փսխումներ < 1 տ երեխայի մոտ 24 ժամում

4) Փորլուծություն, առանց ջրազրկման, եթե.

ա. < 1տ երեխա` նախորդ 24 ժամում 5-ից ավելի ջրիկ, մեծ քանակի կղազատում

բ. սնունդ/հեղուկ/կրծքի կաթ ընդունելու անկարողություն

գ. առկա է թերսնուցում

5) Տենդ (38,0 օ-ից բարձր), եթե.

ա. չկառավարվող տենդ

բ. 5 և ավել օր տևողությամբ տենդ

գ. < 3 ամսական երեխաներ

դ. 3-12 ամսական երեխաներ (տենդը 2 և ավելի օր տևողությամբ)

ե. Տենդ (միզուղիների ինֆեկցիայի կասկած)

6) Հիպոթերմիա (35 oC, < 12 ամսական երեխաներ)

7) Կոտրվածքներ (բաց, փակ), վնասվածքներ (ներքին, արտաքին), այրվածք, էլեկտրահարություն, ցրտահարություն, օտար մարմնի կասկած (տարբեր տեղակայման)

8) Արյունահոսություններ,

9) Միջատի, սողունի խայթոց, կենդանու կծած, ճանկռած / քերծած վերք

10) Թունավորումներ,

11) Նախաշոկ, շոկային վիճակներ,

12) Սուր նյարդաբանական խանգարումներ.

ա. ցնցումներ,

բ. հավասարակշռության խանգարում,

գ. մկանային թուլություն,

դ. գիտակցության խանգարումներ,

ե. հալյուցինացիա,

զ. տեսողության սուր խանգարումներ,

է. ձայնավախություն, /լուսավախություն, այլ մենինգեալ նշաններ

ը. քնկոտություն

թ. գլխացավ

13) Սուր ալերգիկ վիճակներ.

ա. անգիոայտուց,

բ. եղնջացան,

գ. անաֆիլաքսիա,

դ. անաֆիլակտիկ շոկ

14) Շնչառական անբավարարություն /դժվարաշնչություն.

ա. պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 90% և ավելի ցածր, կրծքավանդակի ստորին պատի (էպիգաստրալ) ներքաշումներ, կենտրոնական ցիանոզ, տնքացող շնչառություն, ռնգախաղ, ստրիդոր հանգիստ վիճակում, օտար մարմնի կասկած,

բ. տանը պատշաճ խնամելու հնարավորությունների և/կամ պայմանների, բացակայության դեպքում` պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 91-92%, շնչառական խանգարումներ, ուղեկցող ոչ ծանր կամ ռեմիսիայի փուլում քրոնիկ հիվանդության առկայություն,

գ. մինչև 2 ամսական երեխայի մոտ` պուլսօքսիմետրիայի ցուցանիշը 92% և ցածր, շնչառության հաճախականությունը 60 մեկ րոպեում և բարձր կամ ցածր է մեկ րոպեում 30-ից:

15) Հիպերտոնիկ կրիզ, տախիկարդիա (որը չի բացատրվում տենդով), բրադիկարդիա, ցիանոզ (կենտրոնական, ակրոցիանոզ), պրեսինկոպե, սինկոպե,

16) Ցավոտ միզարձակում, և/կամ հաճախամիզություն, միզակապություն, սակավամիզություն, արյունամիզություն, անուրիա

17) Դեղնուկներ` մինչև ախտորոշումը

18) Այտուցներ` մինչև ախտորոշումը

19) Ցան`

ա. տարածուն հերպեսանման ցան

բ. տարածուն աբսցեսներ, իմպետիգո

գ. տարածուն բուլյոզ ցան

դ. տարածուն շերտազատում

ե. մաշկի նեկրոզ

զ. պետեխիաներ

է. հեմոռագիկ ցան

ը. կապտուկներ

թ. ցելյուլիտ

ժ. տարածուն ցան լորձաթաղանթների ընդգրկումով

ժա. արագ պրոգրեսիվող, ցան

ժբ. անհայտ ծագման տենդով ուղեկցվող ցան

20) Սեպտիկ վիճակների, թարախաբորբոքային հիվանդությունների կասկած

21) Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր (ռեակցիաներ և բարդություններ)

22) Բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական) կասկած

23) Նորածին (մինչ 28 օրական) վտանգի նշանների առկայության դեպքում`

ա. Նորածինը վատ է ծծում և հրաժարվել է երկու և ավել հաջորդական կերակրումներից

բ. Նորածնի մոտ առկա են ցնցումներ

գ. Նորածնի մոտ առկա են շնչառական խանգարումներ (հաճախացած` 60 և ավելի շնչառական ակտ մեկ րոպեում) կամ առկա է դժվարացած շնչառություն

դ. Նորածինն ընկճված է կամ չափազանց գրգռված, դյուրագրգիռ

ե. Մարմնի ջերմաստիճանը 35.5 oC-ից ցածր կամ 37.5 oC-ից բարձր է

զ. Նորածնի մոտ առկա է կրկնվող փսխում կամ փորլուծություն:

է. Նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո:

24) Տարբերակիչ ախտորոշման, տեղափոխումից առաջ վիճակի կայունացման և հետազոտություն անցնելու սպասելու ընթացք:

25) Բժշկի հիմնավորմամբ սոցիալական ցուցումներով, բայց ոչ ավել քան տարեկան ընդունված պացիենտների 5%-ը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
02.06.2022
N 34-Ն
Հրաման