ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 2021 թվականի N 1393-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ
(COVID-19) ԴԵՄ ԱՆՎՃԱՐ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.11-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1286 որոշման 1-ին կետով հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկի 33-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսային հիվանդության` որպես շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կանխարգելումը կարևոր նշանակություն ունի Հանրապետությունում տիրող համաճարակաբանական իրավիճակի կայունացման տեսանկյունից`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի թիվ 21-Ն հրամանի համաձայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին`
1) անվճար իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լ. Նանուշյանին և առողջապահության նախարարի տեղակալ Ա. Սմբատյանին:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ