Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

13 ապրիլի 2021 թվականի N 181

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

2018 թ.-ից գործող կազմակերպությունը շահութահարկ վճարող է համարվել 2020 թ.-ի հունիսից: 2018 և 2019 թթ.-ին կազմակերպությունը չի հանդիսացել շահութահարկ վճարող և բնականաբար չի ներկայացրել շահութահարկի հաշվարկներ: 2020 թ.-ին ներկայացվել են ԱԱՀ հաշվետվություններ, որոնցում արտացոլված են եղել ԱԱՀ-ի հաշվարկման բազաները: Տվյալ դեպքում 2021 թ.-ի 1-ին եռամսյակի կանխավճարը ի՞նչ չափով պետք է հաշվարկվի, այն դեպքում երբ 2020 թվականի շահութահարկի հաշվարկը չի ներկայացվում մինչև 20.03.2021 թվականը: Այսինքն կանխավճարը տվյալ դեպքում կլինի 0, թե՞ 2020 թ.-ի ընթացքում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ի հարկման բազայի 2 տոկոսը:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի`

- 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)` նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով,

- 2.1-րդ մասին համապատասխան` նախորդ հարկային տարվա համար ներկայացված շահութահարկի (այդ թվում` ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, եթե հաշվարկը ներկայացվել է մինչև տվյալ հարկային տարվա վերջին կանխավճարի կատարման վերջնաժամկետը:

- 3-րդ մասին համապատասխան` մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ 2018թ. նոր գրանցված և 2018-2019 թթ. շրջանառության հարկ վճարող հանդիսացած կազմակերպությունը 2020թ. շահութահարկ վճարող հանդիսանալու և 2020թ. շահութահարկի հաշվարկը մինչև 2021թ. մարտի 20-ը չներկայացնելու դեպքում` 2021թ. առաջին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար չի կատարի:

Հայտնում ենք նաև, որ 2020թ. համար ներկայացված շահութահարկի (այդ թվում` ճշտված) հաշվարկը հիմք է հանդիսանում այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող առաջիկա կանխավճարի մեծության հաշվարկման համար, իսկ հաշվարկի ներկայացմանը նախորդող եռամսյակների համար շահութահարկի կանխավճարների վերահաշվարկ չի կատարվում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
13.04.2021
N 181
Իրազեկման թերթիկ