«ԻՐՏԵԿ» Պրոֆեսիոնալ «ԻՐՏԵԿ» Պրոֆեսիոնալ տարբերակը նախատեսված է օրենսդիր, գործադիր, դատախազության, դատական իշխանության աշխատողների, կազմակերպությունների իրավաբանական և ֆինանսական ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատողների համար: Համակարգը ձեռք բերելու համար կնքվում է ԻՐՏԵԿ համակարգի օգտագործման իրավունքի տրամադրման պայմանագիր: Համակարգի օգտագործման իրավունքի տրամադրումը և համակարգի իրավական բազայի հետագա թարմացումը (համակարգի սպասարկումը) իրականացվում պայմանագրում նշված ժամանակացույցի համաձայն։ «ԻՐՏԵԿ» Պրոֆեսիոնալ տարբերակի օգտագործման իրավունքի պայմանագիր կնքելու դեպքում, այն ներդրվում է Ձեր համակարգիչում։ Պայմանագիր կնքելու համար Ձեր տվյալներն ուղարկել info@irtek.am հասցեով կամ դիմել Իրավական Տեղեկատվական Կենտրոնի մասնագետներին (հեռ. 52-79-50): «ԻՐՏԵԿ» Պրոֆեսիոնալ տարբերակի օգտագործման իրավունքի պայմանագիր կնքած անձինք հնարավորություն կստանան օգտվել «ԻՐՏԵԿ - ինտերնետ» համակարգի ամբողջական տարբերակից։