Հարկային օրացույց

Հարկային օրացույցը ընտրված ամսվա համար ներկայացնում է տեղեկություններ հարկերի և այլ պարտադիր վճարների, դրանց վճարման ժամկետների, ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաշվետվությունների (ֆինանսական, հարկային և այլն) և դրանց ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ

print Ստեղծել PDF
ԵրկԵրքՉրքՀնգՈՒրՇբթԿիր
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Այսօր,  Երկուշաբթի, 30.12.2024
 Հ/հՀաշվետվության անվանումՆերկայացման վերջնաժամկետՀիմքՊարբերակա-նություն
1
Անշարժ գույքի հարկի գումարի վճարումը 02.12.2024
Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները (այդ թվում` Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ու կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի պարտավորության գումարները) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով հարկային օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդ. 236 մաս 1
Տարեկան
2
Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև 10.12.2024
ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (այսուհետ` ֆիզիկական անձ), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում` ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է մինչև ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ մաքսային մարմիններ ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր: ՀՀ մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում վիճակագրական ձևերի ժամանակին ներկայացման և դրանցում պարունակվող տվյալների հավաստիության նկատմամբ:
«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ... ՀՀ կառ. 28.06.2018 թիվ 737-Ն, հավ.1 կետ 8
Ամսական
3
Ավելացված արժեքի հարկի գումարի վճարումը 20.12.2024
1. ԱԱՀ վճարողները Օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե են վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

3. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի, ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքից առաջացող ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ: Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:

4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը այդ հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե է վճարում մինչև այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

5. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:

5.1. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան` հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմինը գանձում է տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:

6. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված դեպքերի:

7. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:

8. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 78
Ամսական
4
ԵՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 20.12.2024
1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.
1) ներմուծողի լրացրած` ներմուծման հարկային հայտարարագիրը.
2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` էլեկտրոնային տարբերակով` հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 77
Ամսական
5
ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ 20.12.2024
1. ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:
2. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպությունը Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարք իրականացնելու դեպքում, բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման դեպքի, այդ գործարքի իրականացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:
4. Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը հարկային հաշվի դուրս գրման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 75
Ամսական
6
Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ 20.12.2024
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի հաշվարկ, որտեղ ներառվում են տվյալ հարկային գործակալից եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց (բացառությամբ միայն պասիվ եկամուտներ ստացող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող ֆիզիկական անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի: Եկամտային հարկի հաշվարկում ներառվում են նաև տվյալ հարկային գործակալից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բացառապես պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձի եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի գումարների վերաբերյալ ամփոփ տվյալներ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 156 մաս 1
Ամսական
7
Ֆիզիկական անձանց եկամտային հարկի պարզեցված հաշվարկ 20.12.2024
Օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն)` մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտների մասով եկամտային հարկի պարզեցված հաշվարկներ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 156 մաս 4 կետ 1
Ամսական
8
Եկամտային հարկի գումարի վճարումը 20.12.2024
Հարկային գործակալները Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 158 մաս 1
Ամսական
9
Ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի գումարը բյուջե վճարելը 20.12.2024
Հարկային օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները պետական բյուջե են վճարում Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 158 մաս 2 կետ 1
Ամսական
10
Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման գրանցման հայտ 20.12.2024
Բացառությամբ նշված դեպքերի` գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
Նոր աշխատողին (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը:
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ 22.12.2010 ՀՕ-217-Ն օրենք, հոդված 10 մաս 4
Ամսական
11
ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը 20.12.2024
1. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվում` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:
2. Այն դեպքում, երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա` համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը համապատասխանաբար հանձնակատարը, կոմիսիոները կամ գործակալը կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատությունը կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպիչը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքները կամ դրանց մի մասը գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Այն դեպքում, երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքում, Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը գնորդը հարկային մարմին է ներկայացնում մինչև այդ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը իրենց անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 98
Ամսական
12
Ակցիզային հարկի գումարի վճարումը 20.12.2024
1. Ակցիզային հարկ վճարողները Օրենսգրքի 91-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
2. «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:
3. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա` ակցիզային հարկով հարկման ենթակա` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների, որոնց համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:
4. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի կազմակերպչի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից ապրանքները գնորդին օտարելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
5. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը իրեն անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 99
Ամսական
13
Դրոշմանիշային վճար 20.12.2024
Յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալները պետական բյուջե են փոխանցում մինչև դրոշմանիշային վճարների չափի հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ 16.12.16 ՀՕ-245-Ն օրենք, հոդված 14 մաս 2
Ամսական
14
Ներմուծման հարկային հայտարարագիր և ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն 20.12.2024
«Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 20-րդ կետի կիրառության իմաստով ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնել միայն հետևյալ փաստաթղթերը.

1) ներմուծողի լրացրած` ներմուծման հարկային հայտարարագիրը.

2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը` էլեկտրոնային տարբերակով` հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
«ՀՀ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 17.12.2014, ՀՕ-242-Ն օրենք, հոդված 8
Ամսական
15
Հաշվետվություն առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ 20.12.2024
ՀՀ կառավարության 06.06.2017 թիվ 802-Ն որոշմամբ սահմանված NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքներ, այդ թվում` օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրողները և ներմուծող-իրացնողները NN 2 և 3 հավելվածների ցանկերում յուրաքանչյուր արտադրատեսակի համար սահմանված հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություններ մինչև այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ
ՀՀ կառ. 06.06.2017 թիվ 802-Ն որոշում, «ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ »
Ամսական
16
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների վճարումը 20.12.2024
Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկի գումարները հաշվարկվում և պետական բյուջե են վճարվում մինչև եկամուտների վճարման (հաշվարկման) ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 271
Ամսական
17
Եկամտային հարկի հաշվարկ` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար 20.12.2024
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` եկամտային հարկի հաշվարկ` միկրոձեռնարկատիրությունում ներգրավված վարձու աշխատողների համար
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 270, մաս 2
Ամսական
18
Ռեզիդենտ շահութահարկ վճարողների և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների շահութահարկի շահութահարկի կանխավճարներ 20.12.2024
Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)` նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 135 մաս 1
Եռամսյակային
19
Ռոյալթիների կանխավճարներ 20.12.2024
Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 222 մաս 3
Եռամսյակային
20
Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարներ 25.12.2024
Վճարողները սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և հաստատված կարգավորման պարտադիր վճարի ամսական գումարները վճարում են մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» հոդված 9
Ամսական
21
Հայտարարություն միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ 30.12.2024
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ` սույն հոդվածում` Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, հոդված 19.7, մաս 7
Ամսական
22
Պետական տուրքի վճարում միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար 30.12.2024
Միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման դեպքում` մինչև ավտոմեքենայի քանակի կամ գործակցի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, հոդված 19.7, մաս 14
Ամսական
23
Պետական տուրքի վճարում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար 30.12.2024
Կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող ամսվա վերջին օրը (գործունեությունը նոր սկսելու դեպքում` գործունեությունն սկսելու օրվան նախորդող օրը) ներառյալ, իսկ ավտոմատների քանակի ավելացման դեպքում` մինչև ավտոմատների քանակի ավելացման օրվան նախորդող օրը ներառյալ:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, հոդված 19.8, մաս 11
Ամսական
24
Հայտարարություն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ 30.12.2024
Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածով սահմանված արտոնագրերն ստանալու նպատակով մինչև յուրաքանչյուր ամսվան նախորդող ամսվա վերջինը օրը ներառյալ բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կամ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեություն իրականացնելու վերաբերյալ հայտարարություն (այսուհետ` սույն հոդվածում` Հայտարարություն): Գործունեությունը նոր սկսելու դեպքում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայտարարությունը հարկային մարմին են ներկայացնում մինչև գործունեությունն իրականացնելու օրվան նախորդող օրը` անկախ այդ օրվա աշխատանքային կամ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից: Հայտարարության ձևը և լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք, հոդված 19.8, մաս 7
Ամսական
25
Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով ԱԱՀ-ի հաշվարկ 20.01.2025
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 75, մաս 3
Եռամսյակային
26
Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով ԱԱՀ-ի գումարի վճարումը 20.01.2025
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման մասով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն ԱԱՀ-ի գումարները վճարում է պետական բյուջե մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 78, մաս 3
Եռամսյակային
27
Տեղեկանք հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին 20.01.2025
Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում ծրագրեր իրականացնող անձանց ապրանքներ մատակարարող կամ ծառայություններ մատուցող անձինք ծրագրեր իրականացնողներից հարկային, մաքսային և պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին տեղեկանքի երկու բնօրինակը ստանալուց հետո դրանցից մեկ օրինակը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` մինչև տեղեկանքների ստացման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Հարկային պետական ծառայություն 15.09.2000 «,,ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ,» N 02/1054 հրաման
Եռամսյակային
28
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ 20.01.2025
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 134 մաս 2
Եռամսյակային
29
Ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներից պահված շահութահարկի բյուջե վճարելը 20.01.2025
Հարկային գործակալները Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 136 մաս 2
Եռամսյակային
30
Բնապահպանական հարկի գումարի վճարումը 20.01.2025
Սույն բաժնով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ Հարկային օրենսգրքի 181 հոդվածով սահմանված դեպքերի:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 181 մաս 1
Եռամսյակային
31
Բնօգտագործման վճարի գումարի վճարումը 20.01.2025
Օրենսգրքի 213-219-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, բացառությամբ Հարկային օրենսգրքի 222 հոդվածով սահմանված դեպքերի:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 222 մաս 1
Եռամսյակային
32
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներ 20.01.2025
Բնապահպանական հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան կազմում և կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և հարկային մարմին են ներկայացնում բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկները
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 180 մաս 1, հոդված 220 մաս 1
Եռամսյակային
33
Շրջանառության հարկի գումարի վճարում 20.01.2025
Շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 260-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շրջանառության հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 262
Եռամսյակային
34
Շրջանառության հարկի հաշվարկ 20.01.2025
Շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկներ: Օրենսգրքով 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտների մասով ակցիզային հարկ վճարող համարվելու դեպքում շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 261
Եռամսյակային
35
Հաշվետվություն առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ 20.01.2025
ՀՀ կառավարության 06.06.2017 թիվ 802-Ն որոշմամբ սահմանված NN 2 և 3 հավելվածների ցանկերում ներառված ապրանքներ, այդ թվում` օգտակար հանածոներ և դրանց արտադրատեսակներ արտադրողները և ներմուծող-իրացնողները NN 2 և 3 հավելվածների ցանկերում յուրաքանչյուր արտադրատեսակի համար սահմանված հաշվետու ժամանակաշրջանի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություններ մինչև այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ
ՀՀ կառ. 06.06.2017 թիվ 802-Ն որոշում, «ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ, ԻՐԱՑՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ ԳՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԻՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ »
Եռամսյակային
36
Նոտարների կողմից ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` ժառանգված գույքի և ժառանգի կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու վերաբերյալ հարկային մարմին ներկայացվող տեղեկատվություն 20.01.2025
Նոտարները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած` մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի (ժառանգների) կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդ. 51 մաս 5
Եռամսյակային
37
Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկի գումարների վճարումը 20.01.2025
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ՀՕ 195-րդ հոդվածին համապատասխան յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար հաշվարկված ճանապարհային հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև այդ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետական ճանապարհային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» հոդված 195 մաս 2
Եռամսյակային
38
Վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը 20.01.2025
Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ», հոդված 396, մաս 2
Կիսամյակային
Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք)

Հարկային օրացույցում իրավական ակտերին հղումները տրված են ընտրված ժամանակահատվածում այդ ակտերի գործող խմբագրություններին:

Յուրաքանչյուր ամսվա համար տրվում են նաև այդ ամսվան հաջորդող ամսում սահմանված վերջնաժամկետով եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաշվետվությունների կամ վճարումների վերաբերյալ տեղեկությունները: