Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 16 ...

 

 

040.1582.121217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2017 թվականի N 1582-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին ենթակետով.

i

«8.1) աշխատաժամանակի ռեժիմ` աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ և 141-րդ հոդվածներով սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ:»,

i

բ. 5-րդ կետի 7-րդ ենթակետում «(այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին, աշխատաժամանակի ռեժիմին և համատեղությամբ աշխատանքին վերաբերող)» բառերով,

գ. 8-րդ կետի 6-րդ ենթակետը «մասնագիտությունը» բառից հետո լրացնել

i

«, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը» բառերով,

դ. 30-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5) հաշվետու ամսվա համար հաշվարկված (վճարված) աշխատավարձը (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից), դրանից հաշվարկված եկամտային հարկի (կենսաթոշակային վճարի, այսուհետ` եկամտային հարկ) և սոցիալական վճարի չափը, փաստացի աշխատած ժամերը` ըստ վարձու աշխատողների».

i

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-րդ և 39-րդ կետերով.

«38. Սույն հավելվածի 8-րդ կետում և 30-րդ կետի 5-րդ ենթակետում նշված` վարձու աշխատողների փաստացի աշխատած ժամերի քանակի, հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների վճարման աղբյուրների (պետական և համայնքային բյուջեներից), աշխատաժամանակի ռեժիմների (նորմալ տևողություն, ոչ լրիվ աշխատաժամանակ) և համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ տվյալների լրացումը գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում պարտադիր է այն գործատուների համար, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ընտրանքային դիտարկումների ծրագրում: Պահանջվող տվյալները ներկայացնելու դեպքում` սույն կետում նշված գործատուներն ազատվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվության, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ ներկայացնելու պարտավորությունից: Սույն կետում նշված գործատուների կողմից նշված տվյալները գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում չներառելու դեպքում նրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացնում «Աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» պետական վիճակագրական ամսական հաշվետվություն, ինչպես նաև «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» տարեկան ընտրանքային հետազոտության հարցաթերթ:

39. Սույն հավելվածի 38-րդ կետում նշված տեղեկությունները սահմանված կարգի խախտմամբ (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու համար գործատուները Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ենթարկվում են պատասխանատվության` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան:».

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին ենթակետով.

i

«3.1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը.»,

i

բ. 5-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը «պաշտոնից ազատման ամսաթիվը» բառերից հետո լրացնել «մասնագիտությունը, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ) և ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում` շաբաթական տևողությունը, համատեղությամբ աշխատանքը,» բառերով,

գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը «չափը» բառից հետո լրացնել «վարձու աշխատողի փաստացի աշխատած ժամերը,» բառերով,

դ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ե» պարբերությունում «եկամտային հարկի չափը» բառերը փոխարինել «եկամտային հարկի և կենսաթոշակային վճարի չափերը» բառերով,

ե. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

i

«6.1. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն է տրամադրում հետևյալ տեղեկատվությունը`

1) հարկային մարմնում հարկային հաշվառման կանգնած`

ա. գործատու իրավաբանական անձի` պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն, անվանումը, սեփականության ձևը, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը` համաձայն «Վարչատարածքային բաժանման միավորների դասակարգչի» (մարզ/Երևան քաղաք, համայնք, բնակավայր/վարչական շրջան), հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն,

բ. գործատու անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, գործունեության տեսակը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը.

2) գործատուի կողմից իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի համար անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում`

ա. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու ամիսը և տարին,

բ. վարձու աշխատողների թիվը, փաստացի աշխատած ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված (վճարված) աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը` ըստ աշխատաժամանակի նորմալ տևողության, ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող և համատեղությամբ աշխատող վարձու աշխատողների, ինչպես նաև` ըստ սեռի և տարիքային խմբերի (15-29, 30-62, 63 և ավելի): Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների դեպքում` նաև շաբաթական տևողությունը,

գ. վարձու աշխատողներին վճարված նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը), չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը` առանձնացված),

դ. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից, նպաստից հաշվարկված եկամտային հարկի չափը,

ե. աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից հաշվարկված սոցիալական վճարի չափը,

զ. քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում վճարված եկամուտների (այդ թվում` պետական և համայնքային բյուջեներից) չափը, դրանցից պահված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափը.

3) անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կողմից անձնավորված (այդ թվում` ճշտված) հաշվարկ ներկայացնելու դեպքում`

ա. ՀՎՀՀ-ն, անունը, ազգանունը,

բ. հաշվարկը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշվետու տարին,

գ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտի, դրանից հաշվարկված և վճարված շահութահարկի չափը,

դ. շահութահարկի հարկման բազա համարվող եկամտից հաշվարկված և վճարված սոցիալական վճարի չափը,

ե. անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման N 9 հավելվածի 2-րդ կետով սահմանված դեպքում` ավելի վճարված նպաստի չափը,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` հատուկ հարկային համակարգերում հարկվող գործունեության տեսակների դեպքում` այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով օրենքով սահմանված կարգով վճարված շահութահարկի և սոցիալական վճարի գումարները:»:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համատեղ միջոցներ ձեռնարկել` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում տվյալները տրամադրելու (ստանալու) տեխնոլոգիական մեթոդները փոխհամաձայնեցնելու և տվյալները տրամադրելը (ստանալը) ապահովելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2017
N 1582-Ն
Որոշում