Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԻՆՏԵԳՐՎԱԾ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,

ընդունելով Կողմերի ինտեգրված արժութային շուկայի ստեղծումը որպես գերակա խնդիր,

նկատի առնելով 2003 թվականի ապրիլի 25-ի` ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ հաստատված` ԱՊՀ մասնակից պետությունների ինտեգրված արժութային շուկայի կառուցման Կազմակերպական հիմքերն ու սկզբունքները,

ելնելով ԱՊՀ մասնակից պետությունների ինտեգրված արժութային շուկայում արտարժույթով փոխարկման գործարքների իրականացման գործում Կողմերի ռեզիդենտ բանկերի իրավահավասար և փոխշահավետ մասնակցության համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրում կիրառվող եզրույթները նշանակում են.

ինտեգրված արժութային շուկա - Կողմերի` գործունեության և պետական կարգավորման ընդհանուր սկզբունքներով միավորված ներքին արժութային շուկաների ամբողջություն,

ռեզիդենտ բանկ- իրավաբանական անձ կամ այլ իրավական կազմավորում, որն իր պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվության (լիցենզիայի կամ այլ հիմքի) հիման վրա իրավունք ունի իրականացնելու համապատասխան Կողմի ազգային օրենսդրությամբ նախատեսված բանկային գործարքներ,

միջբանկային փոխարկման գործարքներ - ինտեգրված արժութային շուկայում ռեզիդենտ բանկերի կողմից իրականացվող` արտարժույթի առուվաճառքի գործարքներ,

իրավասու մարմիններ - Կողմերի կենտրոնական (ազգային) բանկեր և այլ պետական մարմիններ, որոնք իրականացնում են արժութային կարգավորում և բանկային վերահսկողություն` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմերի ռեզիդենտ բանկերին, որոնք, իրենց հաստատության պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունեն իրականացնելու արժութային գործարքներ, ապահովում է մուտք դեպի իրենց ազգային արժութային շուկա միջբանկային փոխարկման գործարքների իրականացման նպատակով` նրանց տրամադրելով ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան տվյալ Կողմի ռեզիդենտ բանկերին տրամադրվածն է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Միջբանկային փոխարկման գործարքների իրականացման ընթացքում հավասար մրցակցային պայմանների ապահովման նպատակով սույն Համաձայնագրի իրականացման համար իրավասու մարմինների գործողությունների համակարգման, ինչպես նաև ինտեգրված արժութային շուկայի մասնակիցների նկատմամբ Կողմերի օրենսդրության դրույթների և ընդունելի միջազգային փորձի վրա հիմնված պահանջների համաձայնեցման համար պատասխանատու են արժութային-ֆինանսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործունեություն իրականացնող ԱՊՀ մարմինները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ընթացքում Կողմերի միջև ծագած վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում վեճի Կողմերը շահագրգիռ Կողմերից ցանկացածի նախաձեռնությամբ դիմում են ԱՊՀ Տնտեսական դատարան կամ, փոխադարձ համաձայնությամբ, այլ ընթացակարգի:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագրի դրույթները տարածվում են միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ստեղծված և գործող բանկերի վրա, որոնց հիմնադիրները հանդիսանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունները` մշտապես տեղակայված լինելով սույն Համաձայնագրի մասնակից պետություններից մեկում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ստորագրած Կողմերի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ԱՊՀ մասնակից պետության միանալու, ինչպես նաև, բոլոր Կողմերի համաձայնությամբ, ցանկացած այլ` սույն Համաձայնագրի նպատակները և սկզբունքներն ընդունող պետության համար բաց է` ավանդապահին միանալու մասին փաստաթուղթը փոխանցելու ճանապարհով:

ԱՊՀ մասնակից պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:

ԱՊՀ մասնակից չհանդիսացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրին միացած կամ այդպիսի միանալու մասին ստորագրելու համաձայնություն տված պետությունների վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրն ունի սույն Համաձայնագրից դուրս գալու իրավունք` իր այդպիսի մտադրության մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

Կատարված է Աշգաբադ քաղաքում 2012 թվականի դեկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր Կողմի կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների`

ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում

համագործակցության մասին համաձայնագրի 2-րդ հոդվածին կից

 

Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված` միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության և վերահսկողության բնագավառում պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն:

 

ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

Ղազախստանի Հանրապետության

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների`

ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում

համագործակցության մասին համաձայնագրին կից

 

Ղազախստանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում ներկայացված և հաջորդաբար Համաձայնագրի 2-րդ հոդվածում օգտագործվող «ռեզիդենտ բանկ» եզրույթը Ղազախստանի Հանրապետությունը հասկանում է որպես իրավաբանական անձ` հաստատված կողմերից որևէ մեկի օրենսդրության համաձայն, որն իրավունք ունի հատուկ թույլտվության հիման վրա (լիցենզիայի կամ այլ հիմքի) այդ Կողմի իրավասու մարմնի կողմից իրականացնելու բանկային գործողություններ` իր օրենսդրության համաձայն ընդունված բանկի կողմից:

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2017թ. մարտի 3-ին

 

 

pin
05.12.2012
Միջազգային պայմանագիր