010.0171.101117
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» և «10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժիններն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
|
«13) |
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, տուրքի 710231000 ծածկագրերին դասվող` բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրակցված ալմաստների առք ու վաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով»: |
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
10 նոյեմբերի 2017 թվականի
ՀՕ-171-Ն