Սեղմել Esc փակելու համար:
{23.09.2017 - 27.12.2018} «ԳՅՈՒՄՐՈՒ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.09.2017 - 27.12.2018} «ԳՅՈՒՄՐՈՒ «ԲԱԼԱՏՈՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.09.2017  -ից մինչեւ   27.12.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

23/09/2017 - 27/12/2018

040.1075.060917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1075-Ն

 

«ԳՅՈՒՄՐՈՒ «ԲԱԼԱՏՈՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սարգսյան 15 հասցեում գտնվող` 805,0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 1033 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, 7811,0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 25.2 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և 0.3741 հեկտար մակերեսով հողատարածքը հետ վերցնել «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղին տրամադրելու համար:

(1-ին կետը փոփ. 13.12.2018 թիվ 1454-Ն որոշում)

2. «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 29.210.01919) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 29.210.01913):

3. Սահմանել, որ`

1) «Գյումրու «Բալատոն» ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 2-րդ կետում նշված միացած պետական ոչ առևտրային կազմակերպության`

ա. հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,

բ. գործունեության դադարման պետական գրանցումը,

գ. սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը.

2) «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը «Վահան Թեքեյանի անվան Գյումրու N 2 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

i

6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի 159-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1075-Ն
Որոշում