040.1032.290817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2017 թվականի N 1032-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) որոշման մեջ և հավելվածներում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով` իրենց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (հարկային մարմնի մասով)` համաձայն N 3 հավելվածի.».
3) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության ցանկը (մաքսային մարմնի մասով)` համաձայն N 4 հավելվածի.».
4) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 8 հավելվածի.
5) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 28-րդ կետը.
i
6) որոշման N 3 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».
7) որոշման N 4 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՈՎ)».
i
8) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ կետով.
._________________________________________________________________________.
|14.|Գրանցված վարձու |Յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից 30|
| |աշխատողների |ամիս | |օրվա ընթացքում |
| |քաղաքացիաիրավական | | | |
| |պայմանագրերի | | | |
| |շրջանակներում, | | | |
| |աշխատողների թվաքանակ,| | | |
| |աշխատավարձի չափ, | | | |
| |եկամտային հարկ, | | | |
| |սոցիալական վճար | | | |
._________________________________________________________________________.
«.
i
9) որոշման N 4 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|4. |ՀՀ արտաքին առևտրի |Յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից 20|
| |մաքսային |ամիս | |օրվա ընթացքում |
| |վիճակագրության |կուտակային | | |
| |տվյալների բազաները |կարգով | | |
| |(ԵԱՏՄ անդամ | | | |
| |չհանդիսացող | | | |
| |պետությունների, ԵԱՏՄ | | | |
| |անդամ հանդիսացող | | | |
| |պետությունների, | | | |
| |ֆիզիկական անձանց) ըստ| | | |
| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ | | | |
| |կոդերի, ըստ հետևյալ | | | |
| |դաշտերի` արտահանում/ | | | |
| |ներմուծում, | | | |
| |«ընթացակարգերը», | | | |
| |«ենթաընթացակարգերը», | | | |
| |ծագման երկրի | | | |
| |ծածկագիրը, առևտուր | | | |
| |անող/նշանակման երկրի | | | |
| |ծածկագիրը, լրացուցիչ | | | |
| |չափի միավորի | | | |
| |ծածկագիրը, քանակը` | | | |
| |արտահայտված չափման | | | |
| |լրացուցիչ | | | |
| |միավորներով, նետտո | | | |
| |քաշը/ հիմնական չափի | | | |
| |միավորով (կգ), | | | |
| |մաքսային արժեքը (ՀՀ | | | |
| |դրամ, ԱՄՆ-ի դոլար), | | | |
| |սահմանին տրանսպորտի | | | |
| |տեսակի ծածկագիրը, | | | |
| |տրանսպորտի | | | |
| |պատկանելության երկրի | | | |
| |ծածկագիրը, | | | |
| |գանձումներն ըստ | | | |
| |հարկատեսակների) | | | |
._________________________________________________________________________.
i
10) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «է» ենթակետը և դրանով հաստատված N 7 հավելվածը.
11) որոշումը լրացնել N 8 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի օգոստոսի 24-ի
N 1032-Ն որոշման
«Հավելված N 8
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1354-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Տրամադրվող ցուցանիշի |Տեղեկատվության|Տեղեկատվու- |Տեղեկատվությունը|
|ը/կ|կամ տեղեկատվության |տրամադրման |թյունը |ներկայացնելու |
| |անվանումը |պարբերակա- |ներկայացնելու |ժամկետը |
| | |նությունը |ձևը | |
|___|_____________________|______________|_______________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|_____________________|______________|_______________|________________|
|1. |ՀՀ արտաքին առևտրի |Յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից 20|
| |մաքսային |ամիս | |օրվա ընթացքում |
| |վիճակագրության |կուտակային | | |
| |տվյալների բազաները |կարգով | | |
| |(ԵԱՏՄ անդամ | | | |
| |չհանդիսացող | | | |
| |պետությունների, ԵԱՏՄ | | | |
| |անդամ հանդիսացող | | | |
| |պետությունների, | | | |
| |ֆիզիկական անձանց) ըստ| | | |
| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ | | | |
| |կոդերի, ըստ հետևյալ | | | |
| |դաշտերի` արտահանում/ | | | |
| |ներմուծում, | | | |
| |«ընթացակարգերը», | | | |
| |«ենթաընթացակարգերը», | | | |
| |ծագման երկրի | | | |
| |ծածկագիրը, առևտուր | | | |
| |անող/նշանակման երկրի | | | |
| |ծածկագիրը, լրացուցիչ | | | |
| |չափի միավորի | | | |
| |ծածկագիրը, քանակը` | | | |
| |արտահայտված չափման | | | |
| |լրացուցիչ | | | |
| |միավորներով, նետտո | | | |
| |քաշը/ հիմնական չափի | | | |
| |միավորով (կգ), | | | |
| |մաքսային արժեքը (ՀՀ | | | |
| |դրամ, ԱՄՆ-ի դոլար), | | | |
| |սահմանին տրանսպորտի | | | |
| |տեսակի ծածկագիրը, | | | |
| |տրանսպորտի | | | |
| |պատկանելության երկրի | | | |
| |ծածկագիրը, | | | |
| |գանձումներն ըստ | | | |
| |հարկատեսակների) | | | |
|___|_____________________|______________|_______________|________________|
|2. |Գրանցված ՀՀ քաղաքացի |Յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից 30|
| |հանդիսացող վարձու |ամիս | |օրվա ընթացքում |
| |աշխատողների թվաքանակ,| | | |
| |ՀՀ քաղաքացի | | | |
| |հանդիսացող վարձու | | | |
| |աշխատողների համար | | | |
| |հաշվարկված | | | |
| |աշխատավարձ, գործատուի| | | |
| |կողմից ՀՀ քաղաքացի | | | |
| |հանդիսացող | | | |
| |մասնակիցների համար | | | |
| |փոխանցված սոցիալական | | | |
| |վճար, պետության | | | |
| |կողմից ՀՀ քաղաքացի | | | |
| |հանդիսացող | | | |
| |մասնակիցների համար | | | |
| |փոխանցված լրացուցիչ | | | |
| |կուտակային հատկացում,| | | |
| |գրանցված օտարերկրյա | | | |
| |քաղաքացի հանդիսացող | | | |
| |և քաղաքացիություն | | | |
| |չունեցող վարձու | | | |
| |աշխատողների թվաքանակ,| | | |
| |օտարերկրյա քաղաքացի | | | |
| |հանդիսացող և | | | |
| |քաղաքացիություն | | | |
| |չունեցող վարձու | | | |
| |աշխատողների համար | | | |
| |հաշվարկված | | | |
| |աշխատավարձ, գործատուի| | | |
| |կողմից օտարերկրյա | | | |
| |քաղաքացի հանդիսացող | | | |
| |և քաղաքացիություն | | | |
| |չունեցող մասնակիցների| | | |
| |համար փոխանցված | | | |
| |սոցիալական վճար, | | | |
| |պետության կողմից | | | |
| |օտարերկրյա քաղաքացի | | | |
| |հանդիսացող և | | | |
| |քաղաքացիություն | | | |
| |չունեցող մասնակիցների| | | |
| |համար փոխանցված | | | |
| |լրացուցիչ կուտակային | | | |
| |հատկացում, օտարերկրյա| | | |
| |քաղաքացի հանդիսացող | | | |
| |և քաղաքացիություն | | | |
| |չունեցող անձանց | | | |
| |կողմից վճարված | | | |
| |եկամտային հարկ | | | |
._________________________________________________________________________.