Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

040.1025.290817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1025-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 99 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 9-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող`

1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող դպրոցի շենքը` 3188.25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը` 13.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը` 13.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.33164 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2015 թվականի մայիսի 19-ի N 19052015-01-0080 վկայական) հետ վերցնել «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.

2) Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող դպրոցի շենքը` 1521.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը` 32.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.1772 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2011 թվականի հուլիսի 28-ի N 2791286 վկայական), հետ վերցնել «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը.

3) Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող դպրոցի շենքը` 862.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը` 48.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը` 30 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 0.2582 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2013 թվականի հունիսի 7-ի N 07062013-01-0005 վկայական), հետ վերցնել «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել`

1) Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մայիսի 13-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 73/0013 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) Երևան քաղաքի Մյասնիկյան N 2 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի հուլիսի 21-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 95/0011 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունիսի 1-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 82/0013 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 286.210.04812) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04813):

4. «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03394) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03396):

5. «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02828) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 290.210.02827):

6. «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 290.210.02809) վերանվանել «Երևանի N 99 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն` սահմանելով, որ նրա գործունեության`

1) առարկան 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է.

2) նպատակը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքների ապահովումն է:

7. Սահմանել, որ`

1) «Երևանի Շ. Ռուսթավելու անվան N 23 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) «Երևանի քաղաքապետարանի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան N 41 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

3) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

4) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` համապատասխանաբար «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

8. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված` միացման արդյունքում ընդլայնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը.

2) սույն որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված` միացած պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը, սովորողների` ուսումնառության բնականոն գործընթացը.

3) «Երևանի Մ. Իշխանի անվան N 5 հիմնական դպրոց», «Երևանի Խրիմյան Հայրիկի անվան N 10 հիմնական դպրոց», «Երևանի Վ. Վաղարշյանի անվան N 80 հիմնական դպրոց», «Երևանի N 99 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:

9. Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված` Երևան քաղաքի Կենտրոնի Ռուսթավելու N 17, Երևան քաղաքի Մյասնիկյան N 2, Երևան քաղաքի Կենտրոնի Թաիրովի N 14 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

i

10. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի «Ավագ և հիմնական դպրոցների» ցանկի Երևան բաժնի 93-րդ, 99-րդ և 105-րդ կետերը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1025-Ն
Որոշում