040.0964.110817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2017 թվականի N 964-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 678-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 6-րդ տողում «39269097060» ծածկագիրը փոխարինել «3926909707» ծածկագրով.
2) 14-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
._________________________________________________________________________.
|15.|8418690008 |Չիլլեր |էլեկտրական|կգ |910 |Չինաստան,| 12,100.000|
| | | |սառնարա- | | |Իտալիա | |
| | | |նային | | | | |
| | | |սարքավո- | | | | |
| | | |րում | | | | |
._________________________________________________________________________.
«.
3) «ԸՆԴԱՄԵՆԸ 180,790.000» պարբերությունը փոխարինել «ԸՆԴԱՄԵՆԸ 192,890.000» պարբերությամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ