041.0723.070717
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հուլիսի 2017 թվականի N 723-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 285-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի մարտի 21-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 285-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը»
i
1) որոշման 1-ին կետում «նախապատրաստական» բառից հետո լրացնել «և իրականացման» բառերը.
i
2) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի հուլիսի 7-ի
N 723-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թվականի մարտի 21-ի
N 285-Ա որոշման
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՔՍԱՏԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սաքապետոյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավար)
Վ. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների
նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման
և համակարգման վարչության պետ
Ք. Քաբաբյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի
ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության
պետ
Դ. Մելքոնյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի
տրանսպորտի վարչության փոխադրումների
քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
սահմանակից երկրների վարչության խորհրդական
Մ. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի
գլխավոր մասնագետ
Է. Ծառուկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի
սննդամթերքի անվտանգության պետական ծառայության
սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ
Պ. Աղաբաբյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի միգրացիոն պետական
ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ
Ա. Գասպարյան - ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության
ներքին անվտանգության վարչության ռազմական
անվտանգության բաժնի փորձագիտական խմբի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Հախումյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետ
Մ. Մայիլյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի
սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի
պետի առաջին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ
Ա. Մանուկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության
վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման
բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Բակունց - ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ) ժողովրդավարական
կառավարման և սահմանների համալիր կառավարման
ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով,
համաձայնությամբ)
Դ. Ալեքսեև - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Ա. Լոբանով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Ե. Գերաշչենկո - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Ռ. Անցուպով - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Վ. Կոզլովսկի - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի
Դաշնության անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ վարչության աշխատակից (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Կ. Հոֆսթրա - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային
կենտրոնի (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին
միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»
(ՄԻԲՄԱ) ծրագրի թիմի ղեկավար (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Ա. Ափոյան - Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային
կենտրոն (ՄՔՄՄԿ), «Աջակցություն Հայաստանին
միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»
(ՄԻԲՄԱ) ծրագրի պատասխանատու (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության
պատվիրակության ծրագրերի ղեկավար (խորհրդատվական
հիմունքներով, համաձայնությամբ)»: