Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒ ...

 

 

010.0106.280617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:»:

 

i

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.5-րդ հոդվածով.

 

«Հոդված 41.5. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը

 

1. Ազդարարի կողմից ներկայացված կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հաղորդումը չհաշվառելը, դրա հիման վրա հիմքերի առկայության դեպքում վարույթ չհարուցելը, հարուցված վարույթի գաղտնիությունը չապահովելը, ազդարարին պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ ներկայացնելու հնարավորություն չընձեռելը, ազդարարի պահանջով վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ չտրամադրելը, հաղորդման իսկությունն ստուգելու, ազդարարին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով միջոցներ չձեռնարկելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Ազդարարի անձնական տվյալները մշակելու ընթացքում գաղտնիությունը չապահովելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.28-րդ հոդվածով.

 

«Հոդված 169.28. Հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելը կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելը կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը

 

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (սույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (սույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Հայտարարատուի կողմից հայտարարագիրը` դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը`

առաջացնում է նախազգուշացում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարատուի կողմից հայտարարագիրը` դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:

 

i

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 206.14-րդ հոդվածով.

 

«Հոդված 206.14. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունները կամ պահանջվող նյութերը չտրամադրելը

 

1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սահմանված ժամկետում պահանջվող նյութերը, փաստաթղթերը կամ այլ տեղեկություններ չտրամադրելը, բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների, քննարկվող հարցի ուսումնասիրման ընթացքում բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ անվճար ուսումնասիրություններ չանցկացնելը և անվճար փորձաքննություններ չկատարելը և դրանց արդյունքները չներկայացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից հիսնապատիկի չափով:»:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը`

1) «40.6-40.14,» թվերից հետո լրացնել «41.5,» թվով.

2) «206.13» թվից հետո լրացնել «, 206.14» թվով:

 

i

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.17-րդ հոդվածով.

 

«Հոդված 244.17. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը

 

1. Սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:»:

 

i

Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետը «172.3» թվից առաջ լրացնել «, 41.5» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) սույն օրենսգրքի 206.14-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

 

Հոդված 8. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 1-ին կետը, 7-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 2-րդ կետն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2017 թ. հունիսի 28
Երևան
ՀՕ-106-Ն

 

 

pin
ՀՀ 09.06.2017
N ՀՕ-106-Ն օրենք