Սեղմել Esc փակելու համար:
2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.1366.250517

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 25 մայիսի 2017 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված` «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2017 թվականի մարտի 27-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագիրը /այսուհետ` Համաձայնագիր/ ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին` Մոսկվայում:

Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 3 հոդվածներից, որոնք սահմանում են դրույթներ Համաձայնագրին միանալու և դրանից բխող իրավունքներն ու պարտականություններն ամբողջ ծավալով ստանձնելու վերաբերյալ (հոդված 1), Հայաստանի Հանրապետության միանալու հետ կապված Համաձայնագրում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու` Կողմերի պարտավորվածության վերաբերյալ (հոդված 2), ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի մասին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պարտավորություն` ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարությունը միանա 2000 թվականի փետրվարի 11-ի` «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին համաձայնագրին:

Միանալով այդ Համաձայնագրին` Հայաստանի Հանրապետությունն ամբողջ ծավալով ձեռք է բերում դրանից բխող իրավունքները և ստանձնում պարտավորություններ, որպիսիք են, մասնավորապես.

- աջակցել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծմանը` «Պաշտպանական համակարգեր» ռուսաստանյան ֆինանսաարդյունաբերական խմբի հիման վրա, բելառուսական ձեռնարկությունների և կազմակերպությունների ընդգրկմամբ` դրա ստեղծման մասին պայմանագրով նախատեսված պայմաններով և կարգով (հոդված 1),

- Միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ծրագրերի կատարման շրջանակներում արտադրվող ռազմական և երկակի նշանակության արտադրանքի իրացումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության օրենսդրություններով սահմանված կարգով (հոդված 4),

- Համաձայնագրի իրագործման ընթացքում ապահովել պետական գաղտնիք համարվող տվյալների պաշտպանությունը (հոդված 9):

3. «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրի երկրորդ հոդվածի համաձայն` միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման հիմնական նպատակն է դրա մասնակիցների գիտատեխնիկական, արտադրական և ներդրումային ներուժի օգտագործումը` հակաօդային պաշտպանության, երկակի ու քաղաքացիական նշանակության այլ տեսակների արտադրանքի` բարձր տեխնոլոգիական և համաշխարհային շուկայում մրցունակ նմուշների ստեղծման ու արտադրության աշխատանքների կատարման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված` «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին» 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

25 մայիսի 2017 թվականի

ՍԴՈ-1366

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
25.05.2017
N ՍԴՈ-1366
Որոշում