Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

105.0120.110517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10517181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

5 մայիսի 2017 թվականի N 120-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «թ)» ենթակետով և 14-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի վարման կարգը և Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 23-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի «ա)» կետով հաստատված N 1 հավելվածի`

ա. 9-րդ կետում «կենսառեսուրսների կառավարման գործակալությունը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչությունը» բառերով.

բ. 18-րդ կետի «13» թիվը փոխարինել «15» թվով.

2) հրամանի «բ)» կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

5 մայիսի 2017 թ.

N 120-Ն հրամանի

 

«Հավելված N 2

Հաստատված է

ՀՀ բնապահպանության նախարարի

12 փետրվարի 2004 թ.

N 23-Ն հրամանով

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Մինասյան        Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար

                       (հանձնաժողովի նախագահ),

    Ս. Պապյան          Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի

                       առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ),

    Խ. Հակոբյան        Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի

                       տեղակալ,

    Ա. Թարզյան         Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                       նախարարության կենսառեսուրսների կառավարման

                       գործակալության պետ,

    Գ. Մանուչարյան     Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                       նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի

                       պահպանության քաղաքականության վարչության պետ

                       (հանձնաժողովի քարտուղար),

    Ո. Գրիգորյան       Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                       նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի

                       պահպանության քաղաքականության վարչության

                       կենսաբազմազանության և կենսաանվտանգության

                       պահպանության քաղաքականության բաժնի պետ,

    Հ. Ղալաչյան        Հայաստանի Հանրապետության բնապահպանության

                       նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների

                       կառավարման գործակալության բուսական ռեսուրսների

                       կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների

                       թեկնածու,

    Ժ. Վարդանյան       Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                       ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ

                       թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր,

                       պրոֆեսոր,

    Գ. Ֆայվուշ         Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                       ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի

                       երկրաբուսաբանության ու էկոլոգիական ֆիզիոլոգիայի

                       բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,

    Մ. Հովհաննիսյան    Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                       ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի

                       կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր,

    Տ. Դանիելյան       Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                       ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի

                       կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ

                       գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու,

    Ա. Ներսիսյան       Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                       ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի բույսերի

                       կարգաբանության և աշխարհագրության բաժնի ավագ

                       գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու,

    Ս. Նանագյուլյան    Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի

                       բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ,

                       կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

    Ա. Պողոսյան        Երևանի  պետական համալսարանի կենսաբանական

                       ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոն,

                       կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,

    Կ. Մանվելյան       Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան

                       մասնաճյուղի տնօրեն:»:

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
05.05.2017
N 120-Ն
Հրաման