110.0371.280417
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 04 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11017174
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 ապրիլի 2017 թվականի N 371-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1167-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության երրորդ աստիճանում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի`
i
1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման մասին»,
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2017 թվականի ապրիլի 13-ի
N 371-Ն հրամանի
«Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2010 թվականի հուլիսի 21-ի
N 1167-Ն հրամանի
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ (ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԵՎ ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ) ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սույն հավելվածով կարգավորվում են հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունները:
2. Ասպիրանտուրայի և հայցորդության կրթական ծրագրերը (այսուհետ` Ծրագիր) բաղկացած են երկու փոխկապակցված մասերից` կրթական և հետազոտական:
3. Ծրագրի լրիվ բեռնվածությունը համարժեք է 180 կրեդիտային միավորի (կամ 180 կրեդիտ x 30 ժամ = 5400 ժամ` ներառյալ լսարանային, արտալսարանային և ինքնուրույն աշխատանք):
4. Ծրագրի 50 կրեդիտը նախատեսվում է կրթական բաղադրիչին, 130 կրեդիտը` հետազոտական աշխատանքին:
5. Ծրագրի կառուցվածքը, բովանդակությունը, գնահատման ձևերը, ուսումնական և հետազոտական բեռնվածությունները բաշխվում են համաձայն սույն հավելվածով սահմանված Ձև N 1-ի:
Ձև N 1
._____________________________________________________________________.
| |ԲԱԺԻՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ |ԿՐԵԴԻՏ |
|___________________________________________________________|_________|
| ԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ | 50|
|___________________________________________________________|_________|
|ՊԴ.00 |Պարտադիր դասընթացներ և քննություններ | 30|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.01 |Մասնագիտություն. ատենախոսության թեմայի թվանիշով | 8|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.02 |Գիտական հետազոտությունների մեթոդաբանություն | 4|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.03 |Մասնագիտական օտար լեզու | 4|
|_______|___________________________________________________|_________|
|ՊԴ.04 |Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ | 4|
|_______|___________________________________________________|_________|
|Պ.00 |Պրակտիկա (1) | 10|
|_______|___________________________________________________|_________|
|ԸԴ.00 |Ընտրովի դասընթացներ և ստուգարքներ (2) | 20|
|_______|___________________________________________________|_________|
| | ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ | 130|
|_______|___________________________________________________|_________|
|ՀԱ.00 |Ատենախոսության թեմայով հրատարակված անհրաժեշտ | |
| |նվազագույն աշխատություններ (3) | 30|
|_______|___________________________________________________|_________|
|ՏԱ.00 |Տարեկան ատեստավորումներ | 20|
|_______|___________________________________________________|_________|
|ԱԴԵ.00 |Ատենախոսություն (4) և թեմա հաստատած հիմնարկի | |
| |դրական եզրակացությունը ատենախոսության վերաբերյալ | 80|
|___________________________________________________________|_________|
|ԸՆԴՀԱՆՈՒՐ | 180|
._____________________________________________________________________.
________________________
1) 6-ամսյա աշխատանքային ստաժ ունեցող ասպիրանտն իր ցանկությամբ կարող է չմասնակցել պրակտիկային և կրեդիտները կուտակել ներկայացնելով աշխատանքի վայրից համապատասխան տեղեկանք:
2) Ասպիրանտների կողմից ընտրովի դասընթացների ընտրությունը կատարվում է համապատասխան ստորաբաժանման (ֆակուլտետ, ինստիտուտ, կենտրոն) գիտական խորհրդի կողմից հաստատված դասընթացների ցուցակից:
3) «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման» կանոնակարգի 10-րդ կետով սահմանված:
4) Ատենախոսության 80 կրեդիտը ասպիրանտը ստանում է գիտական աստիճան շնորհելու մասին դրական որոշման դեպքում:»: