Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169- ...

 

 

040.0480.120517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 169-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու և 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1228-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 169-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

2) որոշման վերնագրից, 1-ին կետից, հավելվածի վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից, որոշման հավելվածի 3-րդ կետով սահմանված տեղեկատվության ձևի վերնագրից հանել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի» բառերը.

3) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «(այսուհետ` նախարարություն)» բառերը, 2-րդ, 3-րդ կետերում «նախարարությունը» բառը փոխարինել «կոմիտեն» բառով. իսկ 4-րդ կետում «նախարարությանը» բառը` «կոմիտեին» բառով.

4) որոշման հավելվածի 2-րդ կետում`

ա. «Բացթողում` ներքին սպառման համար» բառերից հետո լրացնել «, «Մաքսային տարանցում»» բառերով,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1211-Ն որոշման հավելվածի N 1 աղյուսակի,» բառերը հանել.

5) որոշման հավելվածի 3-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «NN 1 և 2 ձևերի» բառերով.

6) որոշման հավելվածի ձևը «Ձև» բառից հետո լրացնել «N 1» թվով, վերնագիրը «ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ» բառերից հետո լրացնել «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ» բառերով, ինչպես նաև աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սյունակով.

«Ապրանքի ներմուծման սահմանային անցման կետը».

7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2 ձևով.

 

«Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

20 _____ ԹՎԱԿԱՆԻ __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN |Ապրանք    |Ներմուծ- |Արտա- |Արտաքին  |Ապրանքի|Մաքսա- |Հարկ   |Ապրանքի|

|ը/կ|տեղափոխող |ված      |հանման|տնտեսական|քանակը |յին    |վճարողի|ներ-   |

|   |անձի      |ապրանքի  |երկիրը|գործու-  |(քաշը, |հայտա- |հաշվի  |մուծման|

|   |անունը,   |անվանումը|      |նեության |ծավալը)|րարագրի|համարը |սահմա- |

|   |ազգանունը,|(առկայու-|      |ապրանքա- |       |համարը |(ՀՎՀՀ) |նային  |

|   |ներմուծող |թյան     |      |յին անվա-|       |և  ամ- |(առկա- |անցման |

|   |իրավաբանա-|դեպքում) |      |նացանկով |       |սաթիվը |յության|կետը   |

|   |կան անձի  |         |      |(ԱՏԳ ԱԱ) |       |       |դեպ-   |       |

|   |անվանումը,|         |      |ծածկագիրը|       |       |քում)  |       |

|   |ֆիզիկական |         |      |(նվազա-  |       |       |       |       |

|   |անձի      |         |      |գույնը   |       |       |       |       |

|   |անունը,   |         |      |առաջին   |       |       |       |       |

|   |ազգանունը |         |      |վեց      |       |       |       |       |

|   |          |         |      |նիշերով) |       |       |       |       |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

| 1 |    2     |    3    |  4   |    5    |   6   |   7   |   8   |   9   |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

|   |          |         |      |         |       |       |       |       |

|___|__________|_________|______|_________|_______|_______|_______|_______|

|   |          |         |      |         |       |       |       |       |

._________________________________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 480-Ն
Որոշում