Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ...

 

 

041.0347.100417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2017 թվականի N 347-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1075-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1075-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն բառերով.

2) որոշման հավելվածում`

i

ա. 2-րդ կետի 4-րդ` «Կատարման ժամկետը» սյունակում «2015-2016 թթ.» բառերը փոխարինել «2018-2020 թթ.» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 23-րդ կետերը,

գ. 6-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակում «Դիլիջանի քաղաքապետարան» բառերը փոխարինել «Դիլիջանի համայնքապետարան (համաձայնությամբ)» բառերով,

դ. 19-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ Տավուշի մարզպետարան, Դիլիջանի քաղաքապետարան (համաձայնությամբ), ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե»,

ե. 41-րդ կետի 6-րդ` «Պատասխանատու կատարողը» սյունակից հանել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը,

զ. հավելվածի «Պատասխանատու կատարողը» սյունակում «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով,

է. հավելվածի «Պատասխանատու կատարողը» սյունակում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.04.2017
N 347-Ա
Որոշում