326.0220.170317
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 03 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32617133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 մարտի 2017 թվականի N 220-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 105-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ու 19-րդ ենթակետերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալներ և կրծքանշաններ սահմանելու, դրանց շնորհման կարգը և ձևերը հաստատելու մասին» N 105-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) Հրամանի նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 7.1-րդ ենթակետով`» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 19-րդ ենթակետով`» բառերով.
2) Հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշաններ:».
3) Հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
i
«1.1. Սույն հրամանով սահմանված մեդալների և կրծքանշանների աստիճանակարգությունը որոշվում է ըստ սույն հրամանի 1-ին կետով սահմանված հերթականության:».
4) Հրամանի 2-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9) «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների շնորհման կարգը և ձևը` համաձայն հավելված 9-ի:».
i
5) Հրամանի 9-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
արտակարգ իրավիճակների նախարարի
2017 թվականի մարտի 2-ի
N 220-Ն հրամանի
«Հավելված 9
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2011 թվականի հոկտեմբերի 14-ի
N 105-Ն հրամանի
ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՁԵՎ «ՓՐԿԱՐԱՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԳԻ», «ՓՐԿԱՐԱՐ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ» ԵՎ «ՓՐԿԱՐԱՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ
1. Փրկարարներին (համաձայն N 9.1 հավելվածում տրված ձևի) շնորհվում են`
1) «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշան` փրկարարական միջազգային կարգ ունենալու համար.
2) «Փրկարար առաջին կարգի» կրծքանշան` փրկարարական առաջին կարգ ունենալու համար.
3) «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երկրորդ կարգ ունենալու համար.
4) «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշան` փրկարարական երրորդ կարգ ունենալու համար.
5) «Փրկարար» կրծքանշան` փրկարարական կարգ ունենալու համար:
2. Կրծքանշանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը:
3. «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ ոսկեգույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «MES ARMENIA», ներքևի հատվածում` «RESCUER OF INTERNATIONAL CLASS» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը:
4. «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար առաջին կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կարմիր ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում, գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կարմիր շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «I» թիվը:
5. «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երկրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կանաչ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կանաչ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «II» թիվը:
6. «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանն իրենից ներկայացնում է օվալաձև` ուռուցիկ մակերեսով շրջանակ, ընդհանուր ֆոնը` սպիտակ: Կրծքանշանի երկարությունը 60 մմ է, իսկ միջնամասի լայնությունը` 45 մմ: Կրծքանշանի վերին հատվածի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևի հատվածում` կենտրոնում, պատկերված է Հայաստանի Հանրապետության դրոշը: «Փրկարար երրորդ կարգի» կրծքանշանը եզրագծված է 10 մմ լայնությամբ արծաթագույն դափնեպսակով: Կրծքանշանի միջնամասում` ամբողջ լայնությամբ (ձախից աջ) պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը: Կրծքանշանի կենտրոնում` դրոշի վրա, 30 մմ տրամագծով կապույտ ֆոնի վրա պատկերված է շրջանակ: Շրջանակի եզրագծով` վերևի հատվածում գրված են «ԱԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևի հատվածում` «ՓՐԿԱՐԱՐ» բառերը: Շրջանակի կենտրոնում գտնվող 20 մմ տրամագիծ ունեցող երկրագունդը խորհրդանշող կապույտ շրջանակում զետեղված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության խորհրդանիշի և շրջանակի եզրագծի ներքևի հատվածում գրված «ՓՐԿԱՐԱՐ» բառի միջնամասում նշված է հռոմեական «III» թիվը:
7. «Փրկարար» կրծքանշանն իրենից ներկայացնում է 35 մմ տրամագծով ութաթև պատկեր, որը խորհրդանշում է երկրի կողմերը: Պատկերը բաղկացած է 10 մմ լայնությամբ կենտրոնաձիգ թևերից կազմված խաչից և նրա անկյուններում 5 մմ լայնությամբ փրկարարի պաշտպանական ուժը բնութագրող սրերից, որոնք հատվում են հավերժության 12 թերթիկներով և փրկարարի ոսկեգույն պարանը հիշեցնող բաժանարար վահանաձև գծերով: Թևերի վրա հայերեն և անգլերեն տառերով նշված են «ՓՐԿԱՐԱՐ», «ՀԱՅԱՍՏԱՆ», «RESCUER» և «ARMENIA» բառերը:
8. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների դարձերեսին հորիզոնական մեկ տողով գրված են «ՀՀ ԱԻՆ MES RA» բառերը:
9. «Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանները դարձերեսից համարակալված են և ունեն պտուտակային ամրակ` հագուստին ամրացնելու համար:
10. Կրծքանշանները տրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի կողմից: Կրծքանշանների հետ տրվում են վկայականներ:
Հավելված 9.1
ՁԵՎ
«Փրկարար միջազգային կարգի», «Փրկարար առաջին կարգի», «Փրկարար
երկրորդ կարգի», «Փրկարար երրորդ կարգի» և «Փրկարար» կրծքանշանների
.___________________________________________________.
| |
| ԱԻՆ |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐ |
| |
| «Փրկարար միջազգային կարգի»|
| |
| Կրծքանշանի |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐԸ |
| |
| Պարգևատրում է |
| |
| ____________________ |
| ____________________ |
| ____________________ |
| Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| նախարարի հրաման |
|«Փրկարար միջազգային կարգի» |
| «___»______ 20__ թ. N___|
| Կ.Տ. |
| Կրծքանշանի Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| N _______ նախարար |
| ________________ |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| |
| ԱԻՆ |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐ |
| |
| «Փրկարար առաջին կարգի» |
| |
| Կրծքանշանի |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| |
| |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐԸ |
| |
| Պարգևատրում է |
| |
| ____________________ |
| ____________________ |
| ____________________ |
| Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| նախարարի հրաման |
| «Փրկարար առաջին կարգի» |
| «___»______ 20__ թ. N___|
| Կ.Տ. |
| Կրծքանշանի Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| N _______ նախարար |
| ________________ |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| |
| ԱԻՆ |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐ |
| |
| «Փրկարար երկրորդ կարգի» |
| |
| Կրծքանշանի |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐԸ |
| |
| Պարգևատրում է |
| |
| ____________________ |
| ____________________ |
| ____________________ |
| Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| նախարարի հրաման |
| «Փրկարար երկրորդ կարգի» |
| «___»______ 20__ թ. N___|
| Կ.Տ. |
| Կրծքանշանի Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| N _______ նախարար |
| ________________ |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| |
| ԱԻՆ |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐ |
| |
| «Փրկարար երրորդ կարգի» |
| |
| Կրծքանշանի |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐԸ |
| |
| Պարգևատրում է |
| |
| ____________________ |
| ____________________ |
| ____________________ |
| Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| նախարարի հրաման |
| «Փրկարար երրորդ կարգի» |
| «___»______ 20__ թ. N___|
| Կ.Տ. |
| Կրծքանշանի Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| N _______ նախարար |
| ________________ |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| |
| ԱԻՆ |
| |
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐ |
| |
| «Փրկարար» |
| |
| Կրծքանշանի |
| ՎԿԱՅԱԿԱՆ |
| |
.___________________________________________________.
.___________________________________________________.
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
| ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ |
| ՆԱԽԱՐԱՐԸ |
| |
| Պարգևատրում է |
| |
| ____________________ |
| ____________________ |
| ____________________ |
| Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| նախարարի հրաման |
| «Փրկարար» |
| «___»______ 20__ թ. N___|
| Կ.Տ. |
| Կրծքանշանի Հայաստանի Հանրապետության |
| արտակարգ իրավիճակների |
| N _______ նախարար |
| ________________ |
.___________________________________________________.