040.0326.030417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 326-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 616-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 16-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՍԿԵ Գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 616-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում «2017 թվականի հունվարի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 326-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հունիսի 16-ի
N 616-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Չափի|Քանակը|Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ծածկագիրը| |միա-| |արտահանման|(դրամ) |
| | | |վորը| |երկիրը | |
|___|_________|__________________|____|______|__________|_____________|
|1. |8514 |Մետաղի հալման |կգ |260000|ԵՄ, |1715 000 000 |
| | |էլեկտրաաղեղնային | | |Թուրքիա, | |
| | |ԷԱՎ-40 վառարանի | | |Չինաստան/ | |
| | |մասեր | | |Հոլանդիա | |
|___|_________|__________________|____|______|__________|_____________|
|2. |8504 |Վառարանային |հատ |1 |Իտալիա/ |285 000 000 |
| | |տրանսֆորմատոր | | |Իտալիա | |
| | |40 ՄվԱ | | | | |
|___|___________________________________________________|_____________|
| |Ընդամենը |2 000 000 000|
._____________________________________________________________________.
«: