Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

010.0068.230317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 954-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 2-րդ մասը, 958-րդ հոդվածի 2-րդ մասը, 960-րդ, 961-րդ հոդվածները, 962-րդ հոդվածի 4-րդ մասը, 963-965-րդ և 967-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 955-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 966-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.».

2) 6-րդ կետի «կառավարման հիմնադիր-քաղաքացուն» բառերը փոխարինել «կառավարման հիմնադրին» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

23 մարտի 2017 թվականի

ՀՕ-68-Ն

 

 

pin
ՀՀ 01.03.2017
N ՀՕ-68-Ն օրենք