Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ...

 

 

040.1196.191015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1196-Ն

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 3 ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր) N 5 ժամանակացույցի 10-րդ կետի, N 6 ժամանակացույցի (vii) կետի ու Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3 (ընդհանուր գործողություններ)» վարկային համաձայնագրի պահանջներով, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3-ի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման նպատակով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սահմանված կարգով հատկացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի - ծրագիր 3 Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի ամփոփ բյուջեով նախատեսված միջոցները` 474.635.153,24 դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1196-Ն որոշման

 

Ասիական զարգացման բանկ

Վարկ N 2993-ARM

 

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի -

ծրագիր 3

 

ԹԱԼԻՆ-ԼԱՆՋԻԿ (18.7 կմ)

(ԿՄ 71+500-90+200)

 

ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀՕՏԾ)

 

19 հունիսի 2015 թ.

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (ՏԿՆ)

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

Ա. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՕՏ - ԱՌՆՉՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 3. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 4. ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 5. ԿԱՍԵՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ Բ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ 1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ 2. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

3.1. ԱԵՏՏ և մարդահամար

3.2. Ազդեցության ենթակա անձանց էթնիկ ծագումը և սեռային կազմը

3.3. Ազդեցություն հողի վրա

3.4. Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա

3.5. Ազդեցությունը մշակաբույսերի վրա

3.6. Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և զբաղվածության վրա

3.7. Ազդեցությունը խիստ ազդեցության ենթակա ու խոցելի տնային

տնտեսությունների վրա և եկամտի վերականգնում

3.8. Հանրային գույք և հաղորդուղիներ

Գ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ 3. ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԸՍՏ ՍԵՌԻ ԵՎ ՏԱՐԻՔԻ 4. ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ 5. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ 6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ 7. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱԵՏՏ-ՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ 8. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ, ՊԱՐՏՔԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 9. ԿԱՆԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ 10. ԱՂՔԱՏ ԵՎ ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏ ԱԵՏՏ-ՆԵՐ Դ. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ 1. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2009) ՈՉ ԿԱՄԱՎՈՐ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԲ-Ի ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ 3. ՀՕՏ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԲ-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ (2009) ՀԵՏ 4. ՀՕՏ-Ի` ՍՈՒՅՆ ԲՖԳ-Ի ՀԱՄԱՐ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Ե. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ 2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ. 3. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

3.1. Հողի կորուստ

3.2. Բնակելի շենք, շինությունների կորուստ

3.3. Ոչ բնակելի շենք, շինությունների կորուստ

3.4. Հանրային գույքի կորուստ

3.5. Բերքի/մշակաբույսի կորուստ

3.6. Ծառերի և ստացվող բերքի կորուստ

3.7. Ձեռնարկատիրական գործունեության դադարեցում

3.8. Աշխատանքի կորուստ.

3.9. Օժանդակություն խիստ ազդեցության դեպքում

3.10. Վերաբնակեցման օժանդակություն.

3.11. Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին

3.12. Ժամանակավոր ազդեցություն

4. ՄԻԱՎՈՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 5. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ 6. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Զ. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ 1. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ 2. ՀՕՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ Է. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ 1. ՏԿՆ/ԾԻԿ 2. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 3. ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ 4. ԱՅԼ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 7. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ Ը. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ 2. ԲԼՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 3. ԲԼՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ Թ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ 1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ 2. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼ 3. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ 4. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՓՈՒԼ 5. ՓԱՍՏԱՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6. ԱԵԱ-ՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՅԼ ՏԻՊԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ 7. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԴԵՊՔՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ 8. ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ 9. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ Ժ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ 2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2.1. Հողի փոխհատուցում

2.2. Վարձակալության փոխհատուցումը

2.3. Շենք, շինությունների փոխհատուցումը

2.4. Մշակաբույսերի փոխհատուցումը

3. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Օժանդակություն խիստ ազդեցությունների դեպքում

3.2. Օժանդակություն խոցելի անձանց/ԱԵՏՏ-ներին

4. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՂԻՆԵՐ 5. ԿԻՐԱՌԵԼԻ ՀԱՐԿԵՐԸ 6. ԱՄՓՈՓ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 2. ՆԵՐՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ 3. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 2. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ ՀԱՎԵԼՎԱԾ 3. ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՎԵԼՎԱԾ 4. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 5. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ՏՐԱՆՇ 3 ՀՕՏԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԵԼՎԱԾ 6. ԾՐԱԳՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ ՀԱՎԵԼՎԱԾ 7. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՎԵԼՎԱԾ 8. ԱՐՏԱՔԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

(անգլերեն)

ՀԱՎԵԼՎԱԾ 9. ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱԵՏՏ-ՆԵՐԻ ՑԱՆԿ

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Աղյուսակ 1: Իրավունքների մատրիցան

Աղյուսակ Բ1: Ազդեցությունների և ԱԵՏՏ-ների/ԱԵԱ-ների մարդահամարի

ամփոփագիր

Աղյուսակ Բ2: ԱԵԱ-ների էթնիկ ծագումը

Աղյուսակ Բ3: Հողի կորստի աստիճանը

Աղյուսակ Բ4: Ազդեցության ենթակա մասնավոր հողակտորները ըստ տեսակի

Աղյուսակ Բ4ա: Համայնքային, պետական և ընդհանուր հողի ազդեցությունները

Աղյուսակ Բ5: Ազդեցության ենթակա գյուղատնտեսական հողակտորները

Աղյուսակ Բ6: Ազդեցության ենթակա շենքեր և շինություններ

Աղյուսակ Բ7: Հիմնական մշակաբույսերի կորուստը

Աղյուսակ Բ8: Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ների քանակն ըստ մշակվող հողի

կորստի

Աղյուսակ Բ9: Խոցելի ԱԵՏՏ-ներ

Աղյուսակ Գ1: ՍՏՀ-ում ընդգրկված ԱԵՏՏ-ների և ՏՏ-ների ընդհանուր քանակն

ըստ համայնքների

Աղյուսակ Գ2: ԱԵՏՏ-ների քանակը և ԱԵՏՏ անդամներն ըստ սեռի

Աղյուսակ Գ3: ԱԵՏՏ ղեկավարների տարիքն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ4: ԱԵՏՏ անդամների տարիքն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ5: ԱԵՏՏ ղեկավարների կրթությունն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ6: ԱԵՏՏ անդամների կրթությունն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ7: ԱԵՏՏ ղեկավարների զբաղվածության կարգավիճակն ըստ սեռի և

տոկոսի

Աղյուսակ Գ8: ԱԵԱ-ների զբաղվածության կարգավիճակն ըստ սեռի և տոկոսի

Աղյուսակ Գ9: ԱԵՏՏ-ների եկամտի աղբյուրը

Աղյուսակ Գ10: Ծառայությունների հասանելիությունը ըստ հեռավորության

Աղյուսակ Գ11: ԱԵՏՏ-ների խմելու ջրի աղբյուրն ըստ տոկոսների

Աղյուսակ Գ 12: Սեփականության իրավունքով ԱԵՏՏ-ներին պատկանող գույքը

Աղյուսակ Գ13: ՏՏ-ներին պատկանող անասունները

Աղյուսակ Գ14: Ընտանիքի միջին ծախսը

Աղյուսակ Գ 15: ՏՏ-ների պարտքերը կամ վարկերը ներկայումս

Աղյուսակ Գ16: Պետական նպաստներ ստացող տնային տնտեսությունները

Աղյուսակ Գ17: Տնային տնտեսություններին վերաբերող հարցերի շուրջ

որոշումների կայացման գործընթացին կանանց մասնակցությունը

Աղյուսակ Գ18: Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ները

Աղյուսակ Գ19: Խոցելի աղքատ ԱԵՏՏ-ները ըստ համայնքների

Աղյուսակ Գ1: ՀՕՏ-ի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի

Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հետ

Աղյուսակ Դ1 Իրավունքների մատրիցան

Աղյուսակ Դ1. ՀՕՏԾ Վերջնականացման ՀԼ-ների ժամանակացույցը

Աղյուսակ Դ2: ՀԼ-ների ընթացքում քննարկված խնդիրները ազդեցության ենթակա

համայնքներում

Աղյուսակ Ե1: ՀՕՏԾ իրականացման գործընթացում ներգրավված մարմինների դերը

և պարտականությունները

Աղյուսակ Զ1: Ծածկագրերի անհամապատասխանությունների ցանկը

Աղյուսակ Զ2: Օրինականացման դեպքերը և ներգրավված ԱԵՏՏ-ները

Աղյուսակ Զ3: ՀՕՏԾ-ի իրականացման ժամանակացույց

Աղյուսակ Է1: Ազդեցության ենթակա հողի փոխհատուցումը ըստ տեսակների և

համայնքների

Աղյուսակ Է2: Վարձակալված հողերի փոխհատուցումը

Աղյուսակ Է3: Շենքերի/ Շինությունների փոխհատուցումը

Աղյուսակ Է4: Մշակաբույսերի փոխհատուցումը

Աղյուսակ Է5. Խիստ ազդեցության ենթակա ԱԵՏՏ-ներ

Աղյուսակ Է6: Փոխհատուցումը սոցիալապես խոցելի անձանց համար

Աղյուսակ Է7: ՀՕՏԾ իրականացման ամփոփ բյուջեի ծախսերը

Քարտեզ 1: Ծրագրի տեղակայվածությունը

Պատկեր Է1: ՀՕՏ ինստիտուցիոնալ կառուցվածքը և կապերը

Պատկեր Ը1: Բողոքների Լուծման Մեխանիզմի ինստիտուցիոնալ կառուցվածքը

Պատկեր Թ1. Հողերի օտարման գործընթացի տրամաբանական կառուցվածքը

 

Հավելվածներ

 

Հավելված 1 - Նկարագրության արձանագրություն

Հավելված 2: - Մարդահամարի և Սոցիալ-տնտեսական հետազոտության հարցաթերթեր

Հավելված 3 - ԱԵՏՏ-ների ցանկը

Հավելված 4 - Գնահատման մեթոդաբանություն

Հավելված 5 - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի

Տրանշ 3 Հանրային լսումների արձանագրություն

Հավելված 6 - Ծրագրի տեղեկատվական ձեռնարկ

Հավելված 7 - ՀՕՏԾ Իրականացման Խորհրդատուի Տեխնիկական առաջադրանք

Հավելված 8 - Օրինականացման դեպքերի և ընդգրկված ԱԵՏՏ-ների ցանկը

Հավելված 9 - Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի

Տրանշ 3-ի Արտաքին Մոնիթորինգի Գործակալության (ԱՄԳ) Տեխնիկական

առաջադրանք (անգլերեն)

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԶԲ         Ասիական զարգացման բանկ

    ԱԵՏՏ        Ազդեցության ենթակա տնային տնտեսություն

    ԱԵՏՏՂ       Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարներ

    ՀՀ դրամ     Հայաստանի Հանրապետության դրամ

    ԱԵԱ         Ազդեցության ենթակա անձ

    ԱՄ          Ազդեցության միջանցք

    ՄՉՀ         Մանրամասն չափագրման հետազոտություն

    ՄՆ          Մանրամասն նախագիծ

    ԻԳ          Իրականացնող գործակալություն

    ԻՄ          Իրավունքների մատրիցան

    ՖԽՔ         Ֆոկուս խմբային քննարկում

    ՀՀԿ         Հայաստանի Հանրապետության կառավարություն

ԲԼՄ/ԲՔԽ/ԲԱԱ Բողոքների լուծման մեխանիզմ, Բողոքների քննման խումբ, Բողոքի

առանցքային անձ

    ՏՏՂ         Տնային տնտեսության ղեկավար

    ԿԻՀ         Կենսապայմանների ինտեգրված հետազոտություն

    ԱՄԳ         Արտաքին մոնիտորինգի գործակալություն

    ՏԲ          Տեղաբնիկներ

    ԻԽ/ԻԹ       Իրականացնող Խորհրդատու, Իրականացնող թիմ

    ՀՕՏ         Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏՇ        Հողի օտարման և  տարաբնակեցման շրջանակ

    ՀՕՏԾ        Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՏԻՄ         Տեղական ինքնակառավարման մարմիններ

    ՄևԳ         Մոնիտորինգ և  գնահատում

    ԲՖԳ         Բազմափուլային ֆինանսավորման գործիք

    ՏԿՆ         Տրանսպորտի և  կապի նախարարություն

    ՀԿ          Հասարակական կազմակերպություն

    ՀՀՃՄՆԾ      «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր

    ԱՎԾ         Ազգային վիճակագրական ծառայություն

    ՀԼ          Հանրային լսումներ

    ԾԿԽ         Ծրագրի կառավարման խորհուրդ

    ԾԻԿ         Ծրագրի իրականացման կազմակերպություն

    ՀՀ          Հայաստանի Հանրապետություն

    ՏԾ          Տարաբնակեցման ծրագիր

    ԱԳԿՊԿ       Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

    ՍՏՀ         Սոցիալ-տնտեսական հետազոտություն

    ՏՀԹ         Տարաբնակեցման համակարգող թիմ

    ԱՔՀ         Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագիր

    ՍԳՎՊ-16     Սոցիալական գիտությունների վիճակագրական փաթեթ 16

    Տ3/Տ2       ՀՀՃՄՆԾ-ի Տրանշ 2-ը և  Տրանշ 3-ը

 

ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Ազդեցության     |Ազդեցության ենթակա տնային տնտեսությունը որպես       |

|ենթակա տնային   |ամբողջական մաս: ԱԵՏՏ-ն գործում է որպես մեկ տնտեսական|

|տնտեսություն    |և  ընտանեկան միավոր և  կարող է բաղկացած լինել մեկ   |

|(ԱԵՏՏ)          |անձից, նուկլեար ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքից: |

|                |Դա փոխհատուցում ստացող/վերականգնման ենթակա          |

|                |կարևորագույն  միավոր է:                             |

|________________|____________________________________________________|

|Ազդեցության     |Ցանկացած անձ, ով Ծրագրի իրականացման արդյունքում     |

|ենթակա անձ/     |մշտական կամ ժամանակավոր ազդեցության է ենթարկվում    |

|մարդիկ (ԱԵԱ)    |իրեն պատկանող կամ իր կողմից փաստացի օգտագործվող     |

|                |անշարժ գույքի (հողի, տան, շենք-շինության) օտարումից,|

|                |և  դրա արդյունքում` եկամտի, փաստացի կարգավիճակի,    |

|                |աշխատանքի, բնակության վայրի և  կենսամակարդակի       |

|                |մասնակի կամ ամբողջական կորստից: Սա ներառում է ինչպես|

|                |ֆիզիկական, այնպես էլ տնտեսական տեղահանումը (1):     |

|________________|____________________________________________________|

 

--------------------------

1) Չնայած նրան, որ ԱԵԱ-ի սահմանումը տարբերվում է ԱՄՔ-2009-ի սահմանումից, սակայն պրակտիկայում այն չի տարբերվում ԱՄՔ-2009-ում սահմանվող «տեղահանված անձ»-ի սահմանումից:

 

|________________|____________________________________________________|

|Փոխհատուցում    |Կանխիկով, կամ այլ կերպ կատարվող վճարում` ակտիվների  |

|                |օտարման դիմաց:                                      |

|________________|____________________________________________________|

|Բացառիկ` գերակա |Հասարակության և  պետության կարիքների համար          |

|հանրային շահ    |սեփականության օտարման սահմանադրական հիմքը:          |

|________________|____________________________________________________|

|Հողի օտարում    |Գործընթաց, որն ուղղված է ՀՀ կառավարության որոշմամբ  |

|                |բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված ֆիզիկական և   |

|                |իրավաբանական անձանց, ինչպես նաև  համայնքներին       |

|                |(սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և |

|                |Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի   |

|                |Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական |

|                |գրանցում ստացած կամ հաշվառված հողի կամ դրա մի մասի  |

|                |(և  դրան ամրակցված անշարժ գույքի, գույքային         |

|                |իրավունքների և  այլն) օտարումը հասարակության և      |

|                |պետության կարիքների համար` նախնական համարժեք        |

|                |փոխհատուցմամբ:                                      |

|________________|____________________________________________________|

|Փոխհատուցման    |Փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման       |

|իրավասություն   |աջակցություն, եկամտի փոխարինում և  վերաբնակեցում    |

|                |ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք    |

|                |պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց` կախված |

|                |նրանց կորուստների կամ ազդեցությունների բնույթից`    |

|                |նրանց տնտեսական, սոցիալական հիմքերը և  իրավունքները |

|                |վերականգնելու համար:                                |

|________________|____________________________________________________|

|Բարելավումներ   |Հողամասերում կառուցված շենքեր, շինություններ կամ    |

|                |կառույցներ (ստորգետնյա և  վերգետնյա), այդ           |

|                |թվում`բնակելի շինություններ` իր տնտեսական           |

|                |շինություններով կամ կառույցներով,                   |

|                |այգետնակը/ամառանոցը` այգեգործական զանգվածում առանձին|

|                |հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով |

|                |կամ կառույցներով, հասարակական և  արտադրական         |

|                |նշանակության շինությունները, կիսակառույց            |

|                |շինությունները, նոր կառուցված, ձեռքբերված կամ       |

|                |փոփոխություններ կրած և  անշարժ գույքի կադաստր վարող |

|                |լիազոր մարմնի կողմից հաշվառված անշարժ գույքը, որը   |

|                |դեռևս  չի ստացել պետական գրանցում,                  |

|                |ենթակառուցվածքները, ինժեներական ցանցերը և  այլն,    |

|                |ինչպես նաև  հողամասի անբաժանելի բարելավումները:     |

|________________|____________________________________________________|

|Հյուրընկալող    |Համայնք, որը տեղակայված է այն տարածքի               |

|բնակչություն    |հարևանությամբ,  որտեղ Ծրագրի շահառուները կամավոր    |

|                |կտարաբնակեցվեն Ծրագրի շրջանակներում:                |

|________________|____________________________________________________|

|Տեղաբնիկներ (ՏԲ)|ԱԶԲ-ի Տեղաբնիկների վերաբերյալ քաղաքականության       |

|                |շրջանակներում կիրառվող «Տեղաբնիկ մարդիկ» տերմինը    |

|                |ենթադրում է ընդհանրական մի հասկացություն, որը       |

|                |դյուրին չէ մեկ բառով նկարագրելը: Ազգային/էթնիկ      |

|                |փոքրամասնություն տերմինը մեկն է այն տերմիններից, որը|

|                |վերաբերվում է ԱԶԲ քաղաքականության շրջանակներում     |

|                |ներկայացվող «տեղաբնիկ մարդիկ» հասկացությանը:  Մյուս |

|                |նմանօրինակ տերմիններն են` «մշակութային              |

|                |փոքրամասնություններ», «տեղաբնիկ մշակութային         |

|                |համայնքներ», «ցեղեր» «սոցիալապես խոցելի ցեղեր»,     |

|                |«բնիկներ» և  «աբորիգեններ»: Ընդունված կամ նախընտրելի|

|                |տերմինները կամ սահմանումները տարբեր երկրներում      |

|                |տարբեր են: «Տեղաբնիկներ» տերմինը օգտագործվում է     |

|                |ՄԱԿ-ի փաստաթղթերում և  ԱԶԲ-ի կողմից կիրառվում է     |

|                |միայն հարմարության տեսանկյունից: Հայաստանում ավելի  |

|                |կիրառելի է «ազգային փոքրամասնություն» տերմինը: Այդ  |

|                |իմաստով ԱԶԲ քաղաքականության շրջանակներում           |

|                |«տեղաբնիկներ» հասկացության համապատասխանության համար |

|                |«ազգային փոքրամասնությունը»-ը պետք է համարվի        |

|                |«ազգաբնակչության այն մասը, որն իր սոցիալական և      |

|                |մշակութային ինքնությամբ տարբերվում է գերակայող,     |

|                |հիմնական հասարակությունից, ինչի պատճառով զարգացման  |

|                |ընթացքում նրանք հավակնում են լինել խոցելի»:         |

|________________|____________________________________________________|

|Չձևակերպված     |ԱԵԱ-ն, որն օգտագործում է ազդեցության ենթակա         |

|օգտագործող      |հողակտորը կամ ակտիվը սեփականատիրոջ հետ              |

|                |չձևակերպված/բանավոր  համաձայնության հիման վրա, ինչը |

|                |գրավոր հավաստվում է սեփականատիրոջ կողմից (տեղեկանքի |

|                |կամ այլ ձևով):                                      |

|________________|____________________________________________________|

|Մարզ-Համայնք    |Հայաստանը բաժանված է 10 մարզի: Մարզի գործադիր       |

|                |կառավարման ղեկավարը մարզպետն է, որը նշանակվում է    |

|                |կառավարության կողմից: Մարզերից յուրաքանչյուրը       |

|                |բաժանված է համայնքների, որոնք կառավարվում են տեղական|

|                |ինքնակառավարման մարմինների կողմից և  կարող են       |

|                |բաղկացած լինել մեկ կամ մի քանի բնակավայրերից:       |

|                |Բնակավայրերը դասակարգվում են քաղաքների և  գյուղերի: |

|                |2007 թվականի դրությամբ ՀՀ-ն ունի 915 համայնք (որից  |

|                |49-ը` քաղաքային և  866-ը` գյուղական): Երևանը  նախկին|

|                |մարզային կարգավիճակի փոխարեն, այժմ ունի համայնքի    |

|                |կարգավիճակ և  ընտրված քաղաքապետ:                    |

|________________|____________________________________________________|

|Վերականգնում    |Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության            |

|                |շրջանակներում նախաձեռնվող փոխհատուցման              |

|                |միջոցառումներ, որոնք այլ են, քան օտարված ակտիվների  |

|                |փոխարինման արժեքի վճարումը:                         |

|________________|____________________________________________________|

|Վերաբնակեցում   |ԱԵԱ-ների կամ ԱԵՏՏ-ների ֆիզիկական տեղափոխում իրենց   |

|                |մինչ Ծրագիրն իրականացնելը բնակավայրից, որը պահանջում|

|                |է կացության կամ ակտիվների վերակառուցումը այլ        |

|                |վայրում:                                            |

|________________|____________________________________________________|

|Վերաբնակեցման   |Արժեք, որը պարտադիր պետք է փոխարինի ազդեցությանը    |

|արժեք           |ենթակա ակտիվը/առարկան նույն արժեքը և  որակը ունեցող |

|                |համարժեք ակտիվով առանց գործարքային և  այլ ծախսերի:  |

|                |Վերաբնակեցման արժեքը կարող է որոշվել տարբեր         |

|                |եղանակներով ելնելով ազդեցությանը ենթակա առարկայի    |

|                |տեսակից և  ծրագրում գործող պայմաններից հետևյալ      |

|                |կերպ. ա) հող` գործող շուկայական գինը, որը որոշվել է |

|                |հողի հետ կապված գործարքների հետազոտության հիման վրա,|

|                |կամ, եթե հողի շուկան բացակայում է, ազդեցության      |

|                |ենթակա հողակտորի մթերատու արժեքը/վերականգնման գինը, |

|                |բ) շենքեր` ազդեցությանը ենթակա շենքի ամբողջական     |

|                |վերականգնման գինը, ներառյալ շինարարական նյութերը,   |

|                |բանվորական ուժը և  տրանսպորտային ծախսերը առանց      |

|                |ամորտիզացիոն/փրկված նյութերի, գ) մշակաբույսեր`      |

|                |գործող շուկայական գինը և  դ) ծառեր` շուկայական      |

|                |գործակցով եկամտի կորուստներ (բերքատու/փայտանյութ    |

|                |հանդիսացող ծառեր) և  վերականգնման գինը (ոչ բերքատու |

|                |ծառեր/նորատունկեր):                                 |

|________________|____________________________________________________|

|Տարաբնակեցում   |Ծրագրի իրականացման արդյունքում ԱԵԱ-ների             |

|                |սեփականության և/կամ  կենսամակարդակի վրա բացասական   |

|                |ազդեցությունը մեղմացնելու համար նախատեսված բոլոր    |

|                |միջոցառումները, ներառյալ` փոխհատուցում,             |

|                |վերաբնակեցում (անհրաժեշտության դեպքում) և  հանրային |

|                |գույքի վերականգնում:                                |

|________________|____________________________________________________|

|Տարաբնակեցման   |Գործողությունների ժամանակացույց` տարաբնակեցման      |

|պլան/ծրագիր     |ռազմավարությունը, նպատակները, իրավունքները,         |

|                |գործողությունները, պարտավորությունները, մոնիտորինգը |

|                |և  գնահատումը հստակեցնող բյուջեի բաշխմամբ:          |

|________________|____________________________________________________|

|Խոցելի ԱԵՏՏ-ներ |Խոցելի են համարվում հետևյալ  ԱԵՏՏ-ները. ա) աղքատ    |

|                |ԱԵՏՏ-ներ, որոնց կազմում առկա ընտանիքը (ները)        |

|                |հաշվառված է (են) ընտանիքի անապահովության գնահատման  |

|                |համակարգում և  ստանում են ընտանեկան նպաստ,          |

|                |բ) ԱԵՏՏ-ներ, որոնք ղեկավարվում են կնոջ կողմից` առանց|

|                |ԱԵՏՏ այլ չափահաս աշխատունակ անդամի առկայության,գ)   |

|                |ԱԵՏՏ-ներ, որոնք ղեկավարվում են տարեց կենսաթոշակառուի|

|                |կողմից` առանց ԱԵՏՏ այլ չափահաս աշխատունակ անդամի    |

|                |առկայության, դ) ԱԵՏՏ-ներ, որոնք ղեկավարվում են 1-ին |

|                |և  2-րդ կարգի հաշմանդամների կողմից` առանց ԱԵՏՏ այլ  |

|                |չափահաս աշխատունակ անդամի առկայության:              |

|________________|____________________________________________________|

|Իրավական        |Այն ԱԵԱ-ները, ովքեր ազդեցության ենթակա հողամասի և   |

|կարգավիճակ      |դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ թեև       |

|ստանալու ենթակա |չունեն պետական գրանցում ստացած սեփականության կամ այլ|

|ԱԵԱ             |գույքային իրավունքներ, սակայն ունեն որոշակի օրինական|

|                |ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի կամ իրավական այլ|

|                |ակտի ուժով, կամ վերջիններիս գույքային իրավունքների  |

|                |ձեռքբերման հնարավորությունները ուղղակի բխում են կամ |

|                |սահմանված են ՀՀ իրավական ակտերով:                   |

|________________|____________________________________________________|

|Իրավական        |Այն ԱԵԱ-ները, ովքեր թեև  փաստացի տիրապետում և       |

|կարգավիճակ      |օգտագործում են ազդեցության ենթակա հողը և  դրան      |

|ստանալու        |ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի    |

|ոչ ենթակա ԱԵԱ   |հնարավորություն կամ ամրակցված գույքը, սակայն չունեն |

|                |օրենքով ճանաչելի հնարավորություն կամ ակնկալիք`      |

|                |ազդակիր հողամասի նկատմամբ ձեռքբերելու կամ ստանալու  |

|                |սեփականության կամ այլ գույքային իրավունքներ:        |

._____________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

Ծրագրի պատմությունը

 

1. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համաձայնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը (ՀՀ կառավարություն) տրամադրել 500 մլն դոլար արժողությամբ Բազմափուլային ֆինանսավորման գործիք (ԲՖԳ) «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորելու համար: Սույն ՀՕՏԾ-ի առարկան Թալինից մինչև Լանջիկ 18.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի բարելավումն է Ծրագրի Տրանշ 3-ի ներքո: Սույն ՀՕՏԾ-ն պատրաստվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ), Ծրագրի Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից` հիմք ընդունելով ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ 2009) և ՀՀ կառավարության կողմից ընդունված 2015 թ. վերանայված հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) պահանջները (2):

 

----------------------

2) Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) նախնական տարբերակը, ընդունված 2010 թ., վերանայվել է 2012 թ. նախնական ՀՕՏԾ համար և 2015 թ.-ին` Տրանշ 3-ի վերջնական ՀՕՏԾ համար:

 

2. Սույն Վերջնական ՀՕՏԾ-ին նախորդել է 2012 թ. պատրաստված նախնական ՀՕՏԾ-ն, որը ընդգրկում էր Թալինը Լանջիկին կապող 45.8 կմ ավելի երկար ճանապարհահատված, որն այդ պահին հանդիսանում էր ԱԶԲ ծրագրի շրջանակը: Հետևելով զուգահեռ համաֆինանսավորման վերաբերյալ Եվրոպական ներդրումային Բանկի (ԵՆԲ) հետ 2013 թ. կնքված համաձայնագրին` ԱԶԲ նախնական ծրագրի շրջանակը կրճատվեց մինչև 18.7 կմ հատված, որի համար ԱԶԲ-ն կրում է լիարժեք երաշխիքների հաշվետվողականություն: 27.4 կմ հատվածի ՀՕՏԾ-ն ներկայումս գտնվում է ԵՆԲ կողմից ֆինանսավորման ներքո (ԵՆԲ հատված) և կպատրաստվի ՏԿՆ կողմից: Երաշխիքների համապատասխանության հաշվետվողականությունը ԵՆԲ ծրագրի համար կրում է բացառապես ԵՆԲ-ն:

3. 18.7 կմ երկարությամբ ԱԶԲ ծրագրի վերասահմանված շրջանակը ներառում է գոյություն ունեցող միակողմանի 2 երթևեկելի գոտուց բաղկացած Մ1 մայրուղու վերակառուցումը միջազգային չափանիշներին համապատասխան 4 երթևեկելի գոտուց բաղկացած երկկողմ ավտոմայրուղու: Նոր ծրագիծն ընդհանուր առմամբ հետևում է գոյություն ունեցող մայրուղու առանցքին նվազեցնելու համար ազդեցությունները, սակայն ներառում է նաև գոյություն ունեցող համայնքային դաշտավայրերի շրջանցումներ: Ծրագիրն առաջացնում է էական հողի օտարում հինգ ազդեցության ենթակա համայնքներում: Ազդեցության ենթակա հողերի մեծամասնությունը վարելահողեր են կամ արոտավայրեր: Ծրագիրը դասակարգվել է որպես Ա կարգի (3) ծրագիր ԱԶԲ-ի Գործառնական ձեռնարկի (ԳՁ 2009) համաձայն, քանի որ ավելի քան 200 անձինք կենթարկվեն էական ազդեցությունների, ներառյալ իրենց կողմից մշակվող գյուղատնտեսական հողի կամ եկամտի 10%-ից ավելի կորուստը կամ բնակելի վայրի և բիզնեսի վերաբնակեցումը:

 

----------------------

3) Համաձայն ԱԶԲ Գործառնական ձեռնարկի` Ջ1/ԳՁ (2009 թ.) Ծրագիրը դասակարգվում է որպես Ա կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններից տուժում է ավելի քան 200 մարդ (վերաբնակեցման կամ արդյունավետ ակտիվների 10%-ից ավելի կորուստ): Ծրագիրը կդասակարգվի որպես Բ կարգի ծրագիր, եթե զգալի ազդեցություններ է կրում 200-ից քիչ մարդ: Գ կարգի ծրագրերի դեպքում ՀՕՏ ազդեցություններ չեն առաջանում:

 

4. Սույն ՀՕՏԾ-ն գնահատում է Ծրագրի ազդեցությունները և մանրամասնում պահանջվող փոխհատուցման և վերականգնման միջոցառումները: ՀՕՏԾ պատրաստումը հիմնված է համապատասխան Հայաստանյան օրենքների և կարգավորումների, ԱԶԲ ԱՔՀ 2009-ի և ԲՖԳ հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) վրա: ՀՕՏԾ-ն հիմնված է վերջնական մանրամասն նախագծի և այն ՀՕՏ ազդեցությունների թվերի վրա, որոնք ստացվել են յուրաքանչյուր ազդեցության ենթակա հողամասի համար իրականացված Մանրամասն չափագրման հետազոտությունից (ՄՉՀ): Ազդեցության ենթակա հողամասերի և շինությունների գնահատումը հիմնված է փոխարինման արժեքի սակագների վրա: Ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ) թիվը ստացվել է հողերի և գույքերի պաշտոնական գրանցումների հիման վրա և հաստատվել/թարմացվել է տուն-առ-տուն իրականացված մարդահամարի միջոցով: ԱԵԱ-ների սոցիալ-տնտեսական պատկերը ստացվել է տնային տնտեսությունների 29% ընտրանքով 2010 թ. իրականացված և 2014 թ. թարմացված սոցիալ-տնտեսական հետազոտության (ՍՏՀ) միջոցով:

 

Ծրագրի իրականացման ՀՕՏ - առնչվող պայմանները

 

5. ԱՔՀ-ի ու ԱԶԲ-ի կողմից ստեղծված գործառնական փորձի և ԲՖԳ-ի պահանջների համաձայն` յուրաքանչյուր տրանշ հաստատումը/ իրականացումը հիմնված է հետևյալ պայմանների վրա.

. ԲՖԳ/Առաջին տրանշի գնահատում. Գնահատումը պայմանավորված է հետևյալով ա) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ ամբողջ ԲՖԳ-ի համար ՀՕՏՇ-ի պատրաստում/ներկայացում, բ) Աղքատության և սոցիալական նախնական գնահատում (ԱՍՆԳ) և գ) ԱԶԲ-ի և Կառավարության համար ընդունելի ՀՕՏԾ-ների պատրաստում/ներկայացում ՀՀՃՄՆԾ-ի յուրաքանչյուր տրանշի համար, որը պահանջում է ՀՕՏ,

. Պարբերական ֆինանսավորման հայտի հաստատում հետագա տրանշների համար. պայմանավորված է հետևյալով`ա) ՀՕՏՇ-ի վերանայում/փոփոխում/ներկայացում, և բ) ՀՀՃՄՆԾ-ի այն յուրաքանչյուր տրանշի համար, որն ունի ՀՕՏ, պատրաստել/ներկայացնել ՀՕՏԾ-ներ ԱԶԲ-ի և կառավարության համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, ինչպես նաև փոփոխված ՀՕՏՇ-ին համահունչ

. Տրանշի պայմանագրի իրականացման ձևաչափը պայմանավորված է հետևյալով` ա) ՀՕՏԾ-ի ավարտում իրականացմանը պատրաստ փաստաթղթի ձևաչափով և դրա ներկայացումը; և բ) մոբիլիզացմանը պատրաստ Արտաքին մոնիտորինգի գործակալության (ԱՄԳ) վարձում:

. Բուն շինարարական աշխատանքների մեկնարկը. պայմանավորված է համապատասխան ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացմամբ (փոխհատուցման/վերականգնման ամբողջական տրամադրում), ինչը արձանագրված կլինի ԱԶԲ-ի համար ընդունելի ԱՄԳ-ի կողմից պատրաստված Համապատասխանության հաշվետվությունում:

 

Ծրագրի ազդեցությունների ամփոփագիրը

 

6. Հիմք ընդունելով ազդեցությունների գնահատումը և ԱԵԱ-ների մարդահամարը` Ծրագիրը մշտական կօտարի 348 հողեր` ընդհանուր 78.55 հա մակերեսով հինգ համայնքներում: Դրանցից 10 հողերը 1.10 հա մակերեսով հանդիսանում են բնակելի հողեր` կազմելով ընդհանուր հողերի 1.48%-ը; 224 հողեր 21.89 հա մակերեսով հանդիսանում են վարելահողեր` կազմելով ընդհանուր հողերի 29.40%-ը: Ի լրումն, 110 հողեր 51.80 հա մակերեսով հանդիսանում են համայնքային սեփականության հողեր` կազմելով ընդհանուր հողերի 69.57%-ը և չորս հողեր 3.76 հա մակերեսով հանդիսանում են ՀՀ պետական սեփականություն:

7. Հողի սեփականության տեսակետից, բացի 55.56 հա մակերեսով 110 հողամասից, որը պատկանում է հինգ համայնքների, իսկ չորսը` պետությանը, մնացած 234 հողերը (22.99 հա) հանդիսանում են մասնավոր սեփականություն` ազդեցության ենթարկելով 327 տնային տնտեսությունների և 1521 անձանց: Մնացած 11 տնային տնտեսությունները 51 անձանցով վարձակալներ են և համայնքային հողամասերի օգտագործողներ: Միջինում, յուրաքանչյուր տնային տնտեսություն կկորցնի 977.17 մ2 վարելահող, որը կազմում է մասնավոր հողերի սեփականատերերի կողմից տիրապետվող ընդհանուր միջին հողային ռեսուրսների (4671.18 մ2) միջին հողային կորուստների 20.92%-ը: Համայնքային հողերի մեծամասնությունը արոտավայրեր են, հանրային ծառայությունների վայրեր, գյուղական ճանապարհներ կամ հետագա օգտագործման պահեստային հողեր: Փոքր թվով վարելահողեր հանձնված են վարձակալության համայնքի բնակիչներին:

8. Ընդհանուր առմամբ կտեղահանվեն 44.35 մ2 մակերեսով շինություններ, որը չի հանգեցնի որևէ վերաբնակեցման, քանի որ անավարտ օժանդակ շինությունը, կառուցված վարելահողի վրա, նախատեսված է գյուղատնտեսական սեզոնի ընթացքում օգտագործման համար: Ընդհանուր առմամբ, վարելահողերի և բնակելի հողերի օտարման արդյունքում ազդեցության կենթարկվեն 23.63 հա մշակաբույսեր: Ծրագրի տարածքի հիմնական մշակաբույսերը հանդիսանում են ցորենը, գարին, առվույտը և խոտը: Ծրագրի տարածքում առկա չեն ազդեցության ենթակա թփեր, պտղատու ծառեր կամ խաղողի այգիներ:

9. 1544 ԱԵԱ-ներից բաղկացած ազդեցության ենթակա 332 տնային տնտեսություններից 77-ը խոցելի տնային տնտեսություններ են, ներառյալ ՀՀ կառավարության կողմից աղքատ ճանաչվածներին, կանանց, կենսաթոշակառուների կամ հաշմանդամների կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, ինչպես նաև 155 խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունները, որոնք կորցնում են իրենց եկամուտ բերող գյուղատնտեսական հողի 10%-ից ավելին: Խոցելի և խիստ ազդեցության ենթակա տնային տնտեսությունները հանդիսանում են Ծրագրի կողմից առաջարկվող եկամտի վերականգնման և վերականգնողական օժանդակությունների համար թիրախային խմբեր:

10. Ծրագրի իրականացման արդյունքում չեն ակնկալվում ազդեցություններ տեղաբնիկ (ՏԲ) ժողովրդի վրա: Տեղաբնիկ ժողովրդի վրա ազդեցությունների գնահատումը իրականացվել է համաձայն Տեղաբնիկ ժողովուրդների վերաբերյալ ԱԶԲ ԱՔՀ 2009-ի համաձայն: Ծրագիրը հիմնականում կազդի էթնիկ հայ ազգաբնակչության վրա, հետևաբար ԱԶԲ Տեղաբնիկ ժողովուրդների (ՏԲ) քաղաքականությունը չի կիրառվում:

 

Փոխհատուցման իրավասություններ և իրավունքներ

 

11. ԲՖԳ-ի վերանայված ՀՕՏՇ-ն հիմնված է ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ 2009 թ.) և ՀՀ օրենսդրության պահանջների վրա: Համաձայն 2015 թ. վերանայված ՀՕՏՇ-ի` փոխհատուցման, կամ առնվազն վերականգնման իրավունք ունեցող ԱԵԱ-ները հետևյալներն են. 1) գույքային իրավունք ունեցող ԱԵԱ-ներ, օրինականացման ենթակա ԱԵԱ-ներ, կամ իրավական կարգավիճակ չունեցող ԱԵԱ-ներ; 2) գրանցված կամ չգրանցված վարձակալներ և օգտագործողներ; 3) հողին ամրակցված շինությունների, մշակաբույսերի, ցանքերի կամ այլ օբյեկտների սեփականատերեր, և 4) ԱԵԱ-ներ, որոնք կորցնում են ձեռնարկատիրական գործունեությունը, եկամուտը և աշխատանքը: Վերանայված ՀՕՏՇ-ի փոխհատուցման իրավունքների մատրիցան ներկայացված է ստորև: Ծրագրի շրջանակներում ՀՕՏ առաջադրանքները պետք է իրականացվեն փոխհատուցում և օժանդակություն ստանալու իրավունքներին համապատասխան, որը հնարավորինս պետք է համահունչ լինի ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականությանը (ԱՔՀ 2009 թ.), այնպես էլ ԲՖԳ-ի վերանայված ՀՕՏՇ-ին: Փոխհատուցման իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով: ԱԶԲ հատվածի համար կասեցման օրը 2015 թ. ապրիլի 27-ն է, որը հանդիսանում է ազդեցության ենթակա գույքի նկարագրության արձանագրության կազմման օրը (ԱԵԱ-ների և Ձեռքբերողի կողմից արձանագրությունների ստորագրումը) (4), որտեղ արձանագրվում են իրականացված մարդահամարի, մանրամասն չափագրման հետազոտության և ազդեցությունների գնահատման տվյալները:

 

---------------------

4) Քանի որ ազդեցության ենթակա գույքի նկարագրության արձանագրության կազմման օրը տարբեր է յուրաքանչյուր գույքի համար, նշված ամսաթիվը հանդիսանում է ԱԵԱ-ի և Ձեռքբերողի կողմից առաջին նկարագրության արձանագրության ստորագրման օրը:

 

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1196-Ն
Որոշում