Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.08.2016  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.0785.010816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2016 թվականի N 785-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 7-րդ կետից հանել «հերթական համարը» բառերը,

i

բ. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ` պետական գրանցման համար):».

2) որոշման N 2 հավելվածի`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ` պետական գրանցման համար) շնորհումը` Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում:»,

բ. N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. N 13 ձևում «թողարկման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով.

3) որոշման N 3 հավելվածում`

ա. 7-րդ կետից հանել «հերթական համարը» բառերը,

i

բ. հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

«7.1. Պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր (այսուհետ` պետական գրանցման համար):».

4) որոշման N 4 հավելվածի`

ա. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Թողարկողն ապահովում է պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտի արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (այսուհետ` պետական գրանցման համար) շնորհումը` Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի կողմից արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերի շնորհման ուղեցույցին համապատասխան: Պետական գրանցման համարը նշվում է գլոբալ հավաստագրում և հանձնարարագրերում:»,

բ. N 1 ձևն ուժը կորցրած ճանաչել,

i

գ. N 16 ձևում «թողարկման համարը» բառերը փոխարինել «պետական գրանցման համարը» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին շրջանառության մեջ գտնվող պետական (գանձապետական) պարտատոմսերի յուրաքանչյուր թողարկմանը ԱյԷսՕ (ISO) 6166 ստանդարտին համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի շնորհումը և դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2016
N 785-Ն
Որոշում