605.0522.280616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60516208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2016 թվականի N 522-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`
i
1) 22-րդ կետի «ե», 24-րդ կետի «ը» և 26.1-ին կետի «ա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«26. Աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչությունը`
ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
բ) ապահովում է քաղաքացիական ծառայության ոլորտում վիճակագրության, հետազոտությունների և վերլուծությունների իրականացման աշխատանքներ, իրականացնում է արդյունքների մոնիտորինգի աշխատանքներ.
գ) ապահովում է զարգացման ծրագրերի մշակումը, համակարգումը, իրականացումը և դրանց նպատակային կառավարումը.
դ) Խորհրդին է ներկայացնում առաջարկություններ քաղաքացիական ծառայության զարգացման և կատարելագործման հարցերի վերաբերյալ.
ե) ապահովում է մրցույթ և ատեստավորում, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու հարցաշարերի և հարցատոմսերի մշտադիտարկումն ու պարբերական կատարելագործումը.
զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգի վերաբերյալ.
է) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածության վերաբերյալ.
ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի վերաբերյալ.
թ) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ժ) վերապատրաստողներից ստանում է տեղեկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.
ժա) վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.
ժբ) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողների մեկ տարուց ավելի ժամկետով Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
ժգ) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` Հայաստանի Հանրապետության նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.
ժդ) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.
ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի գիտակրթական վարչությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության:
i
3. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին» N 9 որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 14-րդ կետի «ը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը.1» ենթակետով.
«ը.1) զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչությունը.»: