01.01.2018 - 01.01.2018
010.0049.230516
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. (1-ին հոդվածը չեղյալ է ճանաչվել 01.06.17 թվականից` 01.03.17 ՀՕ-62-Ն օրենք)
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
i
«Դատվածությունը հանելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի պահանջի հիման վրա ներկայացված` դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
2016 թ. մայիսի 23 Երևան ՀՕ-49-Ն
|