Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 117 ...

 

 

040.0075.050216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 2016 թվականի N 75-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը.

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «նպաստը վճարելու եղանակը, իսկ նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում`» բառերը,

բ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո` մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:»,

գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:»,

i

դ. 16-րդ կետում «անկանխիկ» բառը փոխարինել «շահառուի բանկային հաշվին փոխանցելու» բառերով, կետից հանել «կանխիկ եղանակով» բառերը, իսկ «լիազորագիր:» բառից հետո կետը լրացնել «Շահառուի տված` նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացնելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:» նախադասությամբ,

i

ե. 17-րդ կետը «շահառուի» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձի» բառերով,

զ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը.

i

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 7-րդ կետի 3-րդ ենթակետում, 8-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում և 17-րդ կետում «ավանդային» բառը փոխարինել «բանկային» բառով,

i

բ. 9-րդ կետում «ծառայությունները» բառը փոխարինել «ծառայությունները (այդ թվում` լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա ծնողի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելը և սպասարկելը)» բառերով,

i

գ. մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևի հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը «Շահառուի» բառից հետո լրացնել «կամ նրա լիազորած անձի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.2016
N 75-Ն
Որոշում