Սեղմել Esc փակելու համար:
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈ ...

01.01.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.01.2018  -ը:
 

(Սույն օրենքով 22.12.10 ՀՕ-244-Ն օրենքում նախատեսված փոփոխությունները չեն կատարվել, քանի որ սույն օրենքն ուժի մեջ է մտել 01.01.2018 թվականին և նույն օրը 21.12.17 ՀՕ-291-Ն օրենքով ուժը կորցրել է)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) միասնական հաշիվ` ըստ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 8. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

1. Սոցիալական վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային գործակալի (գործատուի) կամ սոցիալական վճարները սույն օրենքով սահմանված դեպքերում ինքնուրույն կատարող անձանց համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը:

2. Սոցիալական վճարի պարտավորությունները մարվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով սահմանված կարգով:

Սոցիալական վճարի (բացառությամբ ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում առաջացածի) պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե միասնական հաշվին մուտքագրված գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը և տույժը մարելու համար:

Սույն մասի կիրառման իմաստով սոցիալական վճարի ճշտված հաշվարկների ներկայացման արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է ճշտված հաշվարկի փաստացի ներկայացման ամսաթվով:

3. Միասնական հաշվին մուտքագրված գերավճարները ենթակա են վերադարձման «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Եթե հարկային գործակալը (գործատուն) ներկայացնում է ճշտված հաշվարկ, ճշտված հաշվարկ ներկայացնելու օրվա դրությամբ հաշվետու ժամանակահատվածում հարկային գործակալից (գործատուից) սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող` եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից (դադարել է նրա հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը), և ճշտված հաշվարկի արդյունքում վերահաշվարկվում է (փոխվում է) աշխատանքից ազատված անձի սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես ճշտված հաշվարկ ներկայացրած գործատուի` ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի ողջ շարադրանքում «կամուրջ» բառը փոխարինել «միասնական» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

15 դեկտեմբերի 2015 թվականի

ՀՕ-166-Ն

 

 

pin
ՀՀ 24.11.2015
N ՀՕ-166-Ն օրենք