Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

010.0158.151215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 24-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 8-րդ մասի «հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ)» բառերը փոխարինել «ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկում և վճարում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «հարկային պարտավորությունների» բառերը փոխարինել «եկամտային հարկի պարտավորության» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 22-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասի 2-րդ կետը «գործակալի վրա» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի նախավերջին պարբերությունում նշված դեպքերում» բառերով, իսկ 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի «1-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի «մայիսի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

15 դեկտեմբերի 2015 թվականի

ՀՕ-158-Ն

 

 

pin
ՀՀ 24.11.2015
N ՀՕ-158-Ն օրենք