Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 12 ...

 

 

040.1092.280915

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1092-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 1-ին և 2-րդ կետերը «ծրագրի» բառից հետո լրացնել «-ծրագիր 2-ի» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները` համաձայն N 3 հավելվածի:».

i

3) որոշման NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «ՀՈՂԻ» բառից առաջ լրացնել «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ - ԾՐԱԳԻՐ 2-Ի» բառերով.

4) որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի.

i

5) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սույն որոշմամբ հաստատված յուրաքանչյուր ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակն ու դրա փոխհատուցման սկզբունքները տարածվում են տվյալ ծրագրի շրջանակներում ծագած հարաբերությունների վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1092-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1274-Ն որոշման

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆ ՈՒ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ՀՕՏ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

1. ՆԱԽԱԲԱՆ 2. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 3. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ 4. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 5. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները և կանոնակարգերը

Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում Ասիական զարգացման բանկի մոտեցումները

Ե.3 Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ

Ե.4 Հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակի` սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

Զ. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Զ.1 Իրավասությունը

Զ.2 Փոխհատուցում ստանալու իրավունքները

Զ.3 Միավորի փոխհատուցման արժեքի գնահատումը

Զ.4 Սեփականության օտարման պայմանները

Զ.5 Օրինականացման պայմանները

Է. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Ը. ՀԱՆՐԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Թ. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Թ.1 ՏԿՆ/ԻԿ

Թ.2 Խորհրդատուները

Թ.3 Տեղական ինքնակառավարման մարմինները

Թ.4 Այլ կառույցներ և հաստատություններ

Թ.5 Ասիական զարգացման բանկ/Եվրոպական ներդրումային բանկ

Ժ. ԲՈՂՈՔՆԵՐ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԺԱ. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ԺԱ.1 Ներքին մոնիտորինգ

ԺԱ.2 Արտաքին մոնիտորինգ

ԺԲ. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԺԳ. ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԺԴ. ՀՕՏԾ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

Աղյուսակներ.

Աղյուսակ 1. Հողերի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ Հայաստանի օրենքների և կանոնակարգերի համեմատությունը Ասիական զարգացման բանկի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) հետ

Աղյուսակ 2. Իրավունքների սխեմա

Աղյուսակ 3. Բողոքների լուծման գործընթացը

 

Պատկերներ.

Պատկեր 1. Հողերի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և գործողությունները

 

Շրջանակներ

ՇՐՋԱՆԱԿ 1. ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

Հավելվածներ.

ՀԱՎԵԼՎԱԾ Ա. ՏԻՊԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ ՀԱՎԵԼՎԱԾ Բ. ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՐՍՏԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

ԱԶԲ Ասիական Զարգացման Բանկ

ԱԵԱ Ազդեցության ենթարկված անձ

ԱԵՏՏ Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն

ՄՆԽ մանրամասն նախագծման խորհրդատու

ԱՄԳ Անկախ մոնիտորինգ իրականացնող մարմին

ԱՍՀՆԳ Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում

ԱՍՀԳ Աղքատության և սոցիալական հարցերի գնահատում

ԲՖԳ Բազմափուլ ֆինանսավորման գործիք

ԵՆԲ Եվրոպական ներդրումային բանկ

ԻԿ Իրականացնող կազմակերպություն

ԻԽ Իրականացման Խորհրդատու

ԾԻԿ Ծրագրի իրականացման կազմակերպություն

ԾԿԽ Ծրագրի կառավարման խորհրդատու

ԾՆՏԱ Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցություն

ՀԿ Հասարակական կազմակերպություն

ՀՕՏ Հողի օտարում և տարաբնակեցում

ՀՕՏՇ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակ

ՀՕՏԾ Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր

ՊՖՀ Պարբերական ֆինանսավորման հայտ

ՍՏՀԱ Սոցիալական և տարաբնակեցման հարցերով զբաղվող աշխատակազմ

ՍՏՈՒ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն

ՄՉՀ Մանրամասն չափագրման մանրամասն հետազոտություն

ՏԾ Տարաբնակեցման ծրագիր

ՏԿՆ Տրանսպորտի և կապի նախարարություն

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ (ՀՕՏ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

Փոխհատուցում` վերականգնման, գույքի և բարելավումների օտարման դիմաց դրամական փոխհատուցում` դրանց փոխարինման արժեքով:

Փոխհատուցման իրավունք` փոխհատուցում, եկամտի վերականգնում, տեղափոխման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթակա անձանց` կախված նրանց կորուստների կամ ազդեցությունների բնույթից` նրանց տնտեսական, սոցիալական հիմքերը և իրավունքները վերականգնելու համար:

Տեղաբնիկներ` Ասիական զարգացման բանկի «Տեղաբնիկների քաղաքականություն» փաստաթղթում կիրառվող «տեղաբնիկ» հասկացությունը միաչափ չէ և այն ներառում է նաև այլ հասկացություններ: «Ազգային փոքրամասնություններ» հասկացությունը մեկն է այն հասկացություններից, որոնք առնչվում են «տեղաբնիկ» հասկացության հետ և ներկայացված են ԱԶԲ քաղաքականության մեջ: Մյուս հասկացություններն են` «մշակութային փոքրամասնություն», «տեղաբնիկ մշակութային համայնք», «տոհմ, ցեղատեսակ», «բնիկ» և «տեղացի»: Ընդունված կամ նախընտրելի հասկացությունները և սահմանումները տարբեր երկրներում տարբեր են: «Տեղաբնիկ» հասկացությունը կիրառվում է Միավորված ազգերի կազմակերպության փաստաթղթերում, և ԱԶԲ-ն այն օգտագործում է միայն նպատակահարմարությունից ելնելով: Հայաստանում «ազգային փոքրամասնություն» հասկացությունն առավել տեղին է: Այդ տեսանկյունից, ԱԶԲ Տեղաբնիկների քաղաքականության համատեքստում «ազգային փոքրամասնություն» ասելով պետք է հասկանալ «սոցիալական և մշակութային յուրահատուկ ինքնություն ունեցող մարդկանց, որոնք տարբերվում են գերիշխող կամ մեծամասնություն կազմող հասարակությունից, ինչն էլ նրանց խոցելի է դարձնում` զարգացման գործընթացներում անտեսված/անցանկալի լինելու առումով»:

Հյուրընկալող բնակչություն` այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները որպես ծրագրի մաս պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:

Բարելավումներ` հողամասերում կառուցված շենքեր, շինություններ կամ կառույցներ (ստորգետնյա և վերգետնյա), այդ թվում` բնակելի շինություններ` իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, այգետնակը/ամառանոցը` այգեգործական զանգվածում առանձին հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով կամ կառույցներով, հասարակական և արտադրական նշանակության շինությունները, կիսակառույց շինությունները, նոր կառուցված, ձեռքբերված կամ փոփոխություններ կրած և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել պետական գրանցում, ենթակառուցվածքները, ինժեներական ցանցերը, այլն, ինչպես նաև հողամասի անբաժանելի բարելավումները:

Հողի օտարում` ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված հողի կամ դրա մի մասի (և դրան ամրակցված անշարժ գույքի, գույքային իրավունքների և այլն) օտարումը հասարակության և պետության կարիքների համար` նախնական համարժեք փոխհատուցմամբ:

Ազդեցության ենթակա անձ (ԱԵԱ)` ցանկացած անձ, ով Ծրագրի իրականացման արդյունքում մշտական կամ ժամանակավոր ազդեցության է ենթարկվում իրեն պատկանող կամ իր կողմից փաստացի օգտագործվող անշարժ գույքի (հողի, տան, շենք-շինության) օտարումից, ինչպես նաև եկամտի, փաստացի կարգավիճակի, աշխատանքի, բնակության վայրի և կենսամակարդակի մասնակի կամ ամբողջական կորստից: Սա ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ տնտեսական տեղահանումը (1):

 

____________________________________________________________________

1) Չնայած նրան, որ ԱԵԱ-ի սահմանումը տարբերվում է ԱՄՔ-2009-ի սահմանումից, սակայն պրակտիկայում այն չի տարբերվում ԱՄՔ-2009-ում սահմանվող «տեղահանված անձ»-ի սահմանումից:

 

Ազդեցության ենթարկված տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` մեկ տանիքի տակ բնակվող տնային տնտեսության բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից:

Ռեաբիլիտացիա/վերականգնում` ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում կամ օժանդակություն, որը օտարված գույքի փոխհատուցման արժեքի վճարում չի ենթադրում:

Վերաբնակեցում` ԱԵԱ/ԱԵՏՏ ֆիզիկական տեղահանումը նախքան Ծրագրի իրականացումը նրա բնակավայր/ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող տարածքից:

Փոխարինման արժեք` փոխարինման արժեքի գնահատում հիմնված հետևյալ բաղադրիչների վրա` ա) գույքի համարժեք փոխհատուցում, գնահատված շուկայական իրական արժեքով, բ) օտարման գործընթացի հետ կապված ծախսեր, գ) հաշվարկված տոկոսներ, դ) տեղափոխման և այլ վերականգնման ծախսեր, ե) կիրառելի այլ վճարներ և հատուցումներ, եթե այդպիսիք կան: Գնահատման այս մեթոդը կիրառելիս շենք, շինությունների, կառույցների և այլ ակտիվների մաշվածությունը (ամորտիզացիան) չի նվազեցվում: Փոխարինման արժեքը հաշվարկվում է օտարվող հողի, շենք, շինությունների, բարելավումների և այլ ակտիվների համար:

Տարաբնակեցում` բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են մեղմելու համար ԱԵԱ/ԱԵՏՏ-ների սեփականության և կենսամակարդակի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցություն, որը ներառում է փոխհատուցումը, օժանդակությունը, վերաբնակեցումը և վնասված, քանդված ենթակառուցվածքների, շենք, շինությունների վերականգնումը:

Մարզ/Համայնք` Հայաստանը բաժանված է 10 մարզերի: Մարզերը ղեկավարվում են մարզպետի կողմից, որը նշանակվում է ՀՀ կառավարության կողմից: Մարզերը բաղկացած են համայնքներից: Յուրաքանչյուր համայնք ինքնակառավարվող է և բաղկացած է մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2015թ. դրությամբ Հայաստանում կա 915 համայնք, որոնցից 49-ը համարվում են քաղաքային և 866-ը` գյուղական: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:

Իրավական կարգավիճակ ստանալու ենթակա ԱԵԱ` այն ԱԵԱ-ները, ովքեր ազդեցության ենթակա հողամասի և դրան ամրակցված այլ անշարժ գույքի նկատմամբ թեև չունեն պետական գրանցում ստացած սեփականության կամ այլ գույքային իրավունքներ, սակայն ունեն որոշակի օրինական ակնկալիքներ, որոնք ծագում են օրենքի կամ իրավական այլ ակտի ուժով, կամ վերջիններիս գույքային իրավունքների ձեռքբերման հնարավորությունները ուղղակի բխում են կամ սահմանված են ՀՀ իրավական ակտերով:

Իրավական կարգավիճակ ստանալու ոչ ենթակա ԱԵԱ` այն ԱԵԱ-ները, ովքեր թեև փաստացի տիրապետում և օգտագործում են ազդեցության ենթակա հողը և դրան ամրակցված գույքը, սակայն չունեն օրենքով ճանաչելի հնարավորություն կամ ակնկալիք` ազդակիր հողամասի նկատմամբ ձեռքբերելու կամ ստանալու սեփականության կամ այլ գույքային իրավունքներ:

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

Ա. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) երրորդ փուլի համար մշակված Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ) մշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության (ՏԿՆ) կողմից (Ընդհանուր առմամբ` Ծրագրի սկզբնական փուլերի համար Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության խորհրդատու` ճապոնական ՊԱԴԵԿՕ ընկերությունը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՕՏՇ մշակման ընթացքում): Ծրագրի համար վերանայված ՀՕՏՇ մշակվել է 2012 թ.-ի հոկտեմբերին և հետագայում թարմացվել է 2015 թվականի ապրիլին Ծրագիր 3-ի համար: Համաձայն ՀՕՏՇ պահանջի` վերջինս պետք է վերանայել կամ անհրաժեշտության դեպքում թարմացնել առնվազն տարին մեկ անգամ և միշտ` յուրաքանչյուր տրանշի մեկնարկի ժամանակ: Թարմացումը ավելի հստակ է պարզաբանում իրավունակության և իրավունքների դրույթները, միաժամանակ պահպանելով ՀՕՏՇ բնօրինակի չափանիշները և սկզբունքները, ինչպես նաև թարմացնում է ինստիտուցիոնալ միջոցառումներն ու բողոքների լուծման մեխանիզմը` գործող կառուցվածին համապատասխան: Թարմացված ՀՕՏՇ-ն ավելի լավ է մանրամասնում ՀՀ-ում ՀՕՏ գործընթացներին առնչվող իրավական հիմքերը, ինչպես նաև ներկայացնում է ՀՕՏ-ին առնչվող ՀՀ իրավական ակտերի փոփոխությունները: Թարմացված ՀՕՏՇ-ը մանրամասն անդրադառնում է Ծրագրի շրջանակներում համապատասխան ենթածրագրերով հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին:

2. Նախքան Ծրագրի հաստատումը սույն ՀՕՏՇ-ն թարգմանվելու է հայերեն և հրապարակվելու է ՏԿՆ կայքում: Սույն ՀՕՏՇ-ի բոլոր թարմացումները հրապարակվելու են ԱԶԲ կայքում` Վարկառուի և ԱԶԲ-ի հաստատումից հետո:

3. Ծրագիրը, որը կֆինանսավորվի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից Բազմափուլ ֆինանսավորման գործիքով (ԲՖԳ) և կիրականացվի ՏԿՆ-ի` որպես գործադիր մարմնի (ԳՄ) և Ծրագրի իրականացման կազմակերպության` որպես Իրականացնող գործակալության (ԻԳ) կողմից, բաղկացած է մի քանի տրանշերից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է տարբեր ենթածրագրեր, ներառյալ ճանապարհների և մայրուղիների վերականգնումը կամ վերակառուցումը:

 

Բ. ՀՕՏ-ԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հիմնվելով ԲՖԳ գործընթացների վրա` Ծրագրի հաստատումը իրականացվում է առաջին փուլի հաստատման հետ: Հաջորդ փուլերը կհաստատվեն ԳՄ կողմից ԱԶԲ Պարբերական ֆինանսավորման հայտ (ՊՖՀ) ներկայացնելուց հետո, որը պետք է պարունակի փուլի շրջանակներում նախատեսված յուրաքանչյուր ենթածրագրի վերջնական փաստաթղթերը և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները:

5. ԲՖԳ-ի Տրանշ 1-ի և հետագա տրանշերի համար ՊՖՀ-երի, ինչպես նաև ՀՕՏ ներառող յուրաքանչյուր տրանշի հաստատումը հիմնված կլինի հետևյալ ՀՕՏ-ին առնչվող պայմանների վրա`

1) Ամբողջ ԲՖԳ-ի համար մշակված ՀՕՏՇ, որը կիրառելի է բոլոր ենթածրագրերի նկատմամբ: Առնվազն տարին մեկ անգամ և որպես կանոն` յուրաքանչյուր փուլի մշակման սկզբում ՀՕՏՇ-ն պետք է վերանայվի, անհրաժեշտության դեպքում թարմացվի և ներկայացվի ԱԶԲ-ի հաստատմանը:

2) Աղքատության և սոցիալական հարցերի նախնական գնահատում (ԱՍՀՆԳ), որը յուրաքանչյուր փուլի համար ներկայացնում է ՀՕՏ ազդեցությունների հավանականությունը (ազդեցության տեսակը, հնարավոր ծավալները) և թե կան արդյոք տեղաբնիկներ, և որքանով նրանք ազդեցության կենթարկվեն դրանից:

3) Եթե պահանջվում է ՀՕՏ, ապա ԲՖԳ-ի փուլի յուրաքանչյուր ենթածրագրի համար պատրաստվում է ՀՕՏ ծրագիր (ՀՕՏԾ)` աշխատանքային նախագծերի հիման վրա և ազդեցության ծավալներին համապատասխան: Համաձայն ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1/ԳՁ (2013)` ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Ա, եթե 200 կամ ավելի անձից ավելի մարդ զգալի ազդեցություն է կրում (վերաբնակեցում կամ իրենց արտադրական գույքի 10%- կամ ավելի կորուստ): Ծրագիրը դասակարգվում է որպես կարգ Բ, եթե զգալի ազդեցություններից տուժում է 200 անձից պակաս մարդ: Այն ծրագրերը, որոնք ՀՕՏ ազդեցություն չեն ենթադրում դասակարգվում են որպես կարգ Գ-ի ծրագրեր: ՀՕՏԾ-ն պետք է ներառի փոխհատուցման և վարչարարության մանրամասն բյուջեներ և ՀՕՏ-ի խնդիրները շինարարական աշխատանքների սկզբի հետ կապող իրականացման ժամանակացույց:

6. Հիմնվելով ԱԶԲ-ի գործառնական ձեռնարկի (ԳՁ) F1 հատվածի պահանջների վրա` ԲՖԳ-ի և դրա յուրաքանչյուր փուլի հաստատումը, ինչպես նաև այդ փուլերի ենթածրագրերի հաստատումը հիմնված կլինեն ՀՕՏ-ին առնչվող հետևյալ պայմանների վրա.

1) ԲՖԳ առաջին փուլի հաստատում. Պայմանավորված է` ա) ամբողջ ԲՖԳ-ի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏՇ-ի մշակմամբ և տարածմամբ, բ) ԱՍՀՆԳ մշակմամբ և գ) յուրաքանչյուր փուլի ՀՕՏ պահանջող ենթածրագրի համար ԱԶԲ և կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ:

2) Հաջորդող փուլերի ՊՖՀ հաստատում. Պայմանավորված է` ա) ՀՕՏՇ-ի վերանայմամբ, թարմացմամբ, հրապարակմամբ և բ) վերանայված ՀՕՏՇ-ին համահունչ և ԱԶԲ-ի ու ՀՀ կառավարության կողմից ընդունելի ՀՕՏԾ-երի մշակմամբ և հրապարակմամբ:

3) Շինարարական աշխատանքների պայմանագրերի շնորհում (ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար). Պայմանավորված է` ա) իրականացման ենթակա ՀՕՏԾ վերջնականացմամբ, ԱԶԲ-ի կողմից հաստատմամբ և հրապարակմամբ և բ) արտաքին մոնիտորինգ իրականացնող գործակալության (ԱՄԳ) վարձմամբ, որը պատրաստ կլինի սկսելու աշխատանքը:

4) Կապալառուներին աշխատանքների մեկնարկի հրահանգավորում. Պայմանավորված է համապատասխան ենթածրագրի ՀՕՏԾ-ի լրիվ իրականացմամբ (փոխհատուցման լրիվ տրամադրում և ռեաբիլիտացիայի լրիվ իրականացում)` փաստագրված ԱՄԳ համապատասխանության հաշվետվությամբ:

 

Գ. ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐ ԵՎ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐ

 

7. Հայաստանում առկա չեն տեղաբնիկների համայնքներ, ինչպես սահմանված է գործառնական նշանակությամբ ԱՄՔ-ում: Հետևաբար, տեղաբնիկների վրա Ծրագրի որևէ ազդեցություն չի նախատեսվում: ՀՕՏԾ-ում ներառված միջոցառումների միջոցով հատուկ ուշադրություն է պետք դարձնել ոչ բարենպաստ պայմաններում գտնվող մարդկանց և խոցելի խմբերի (հող չունեցողներ, հողի նկատմամբ գրանցված իրավունք չունեցողներ, աղքատներ, կանանց կողմից ղեկավարվող տնտեսություններ, ծերեր և հաշմանդամներ) կարիքների բացահայտմանն ու դրանք հաշվի առնելուն և ֆինանսական փոխհատուցումից և օժանդակությունից բացի` փորձել բարելավել նրանց ապրուստի միջոցները:

 

Դ. ՀՕՏԾ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

8. ՀՕՏ ներառող ենթածրագրերի համար ՀՕՏԾ մշակման գործողությունները պետք է կազմեն փուլի ենթածրագրերի անբաժանելի մաս` սկսած ՀՕՏ ուսումնասիրության աշխատանքներից և վերջացրած աշխատանքային նախագծի վրա հիմնված իրականացման ենթակա ՀՕՏԾ-ով: ՀՕՏԾ-ի պատրաստման ընթացակարգը հետևյալն է.

1) Ճանապարհների ուղեգծման և լայնական կտրվածքների նախնական նախագծի կազմումից հետո կիրականացվեն նախնական կադաստրային հետազոտություն` ազդեցության ենթակա սեփականությունը և դրա սեփականատերերին և օգտագործողներին բացահայտելու նպատակով:

2) Նշված հետազոտության և ճանապարհի հաստատված մանրամասն նախագծի հիման վրա կառավարությունը որոշում է ընդունում ծրագրի ազդեցության ենթակա հողամասերը կամ դրանց ազդակիր մասերը բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին:

3) Կառավարության որոշումից հետո ԾԻԿ-ը, որը կառավարության որոշմամբ իրավունք է ստանում հանդես գալու որպես ազդակիր հողամասերի ձեռքբերող, և ծրագիրը նախապատրաստող խորհրդատուները կիրականացնեն դաշտային մանրամասն հետազոտություններ, որոնք ներառում են հողի և այլ գույքի նկատմամբ ծրագրի ազդեցությունների չափման նպատակով իրականացված մանրամասն հետազոտություն (ՎՉՀ), բոլոր ԱԵՏՏ-երի և ԱԵԱ-երի ցուցակագրում/հաշվառում, ինչպես նաև անկախ և որակավորված գնահատողների օգնությամբ` ազդեցության ենթակա ամբողջ գույքի և բարելավումների գնահատում` փոխհատուցման/ռեաբիլիտացիայի ամփոփ բյուջեի կազմման նպատակով:

4) ԱԶԲ պահանջներին համապատասխանելու նպատակով` ծրագրի նախապատրաստման խորհրդատուները կիրականացնեն սոցիալ-տնտեսական ուսումնասիրություն (ՍՏՈՒ) ԱԵՏՏ 25% ընտրանքի հիման վրա: ՍՏՈՒ-ն պետք է պարունակի ազդեցության ենթակա բնակչության բոլոր հիմնական սոցիալ-տնտեսական առանձնահատկությունների բնութագրերը (կրթամակարդակը, կենսամակարդակի ապահովման ձևերը և եկամտի աղբյուրները, աղքատության/եկամտի մակարդակները, ինչպես նաև բնակելի տան տեսակը, շինությունների և հողի սեփականության ձևը), որոնք հետագայում կհանդիսանան ՀՕՏԾ իրականացման գնահատման չափորոշիչներ: ՍՏՈՒ-ի երկրորդ նպատակն է բացահայտել լրացուցիչ աջակցության կարիք ունեցող բնակչության խոցելի և ռիսկային խմբերին` ՀՕՏԾ-ի բյուջեի մշակման համար:

5) Այս հետազոտությունների հիման վրա կձևավորվի ՀՕՏԾ-ը: Հետազոտությունների ընթացքում բոլոր ԱԵՏՏ մանրամասնորեն կտեղեկացվեն ՀՕՏԾ-ով նախատեսված բոլոր պայմանների և միջոցառումների վերաբերյալ` ներառյալ ծրագրի ազդեցությունները, փոխհատուցման չափերը և ժամանակացույցը: ՎՉՀ-ն, ԱԵԱ ցուցակագրումը և փոխհատուցման գումարները կվերանայվեն և անհրաժեշտության դեպքում կթարմացվեն աշխատանքային նախագծի ամփոփումից և հաստատումից հետո:

9. ՀՕՏԾ մշակում. Ծրագրի առաջին փուլի համար ՀՕՏԾ-ն մշակվել է Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության (ԾՆՏԱ) խորհրդատուների կողմից: Հետագա փուլերի համար այս նույն աշխատանքները իրականացվում են ՏԿՆ/ԾԻԿ-ի և խորհրդատուների կողմից: ՀՕՏԾ իրականացումը պետք է վերահսկվի պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից, որը կառավարության կողմից նշանակվում է որպես օտարման գործընթացի իրականացման համար պատասխանատու պետական մարմին (այսուհետ` լիազոր մարմին): ՀՕՏԾ մշակումը և իրականացումը պետք է կատարվի ըստ հետևյալ ընթացակարգի.

1) ՀՕՏԾ մշակում. Այս փուլը պետք է իրականացվի ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը զուգընթաց (ՀՕՏԾ-ի տիպային նկարագրի համար, տես` Հավելված Ա):

2) ՀՕՏԾ վերանայում և ամփոփում. Այս փուլն իրականացվելու է աշխատանքային մանրամասն նախագծի պատրաստման ընթացքում և ներառելու է ազդեցությունների և ԱԵԱ-երի մասին տվյալների հնարավոր թարմացումը, փոխհատուցման դրույքաչափերի հնարավոր վերանայումները և հնարավորության դեպքում` ԱԵԱ կարգավիճակի օրինականացման աշխատանքները: ԱԶԲ-ի կողմից վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո կստորագրվեն շինարարական աշխատանքների պայմանագրերը:

3) ՀՕՏԾ իրականացում. Այս փուլը կսկսվի վերջնական ՀՕՏԾ-ի հաստատումից հետո և կավարտվի բոլոր ԱԵԱ-երի պատշաճ փոխհատուցման տրամադրմամբ և ազդակիր հողերի օտարմամբ:

4) Շինարարական աշխատանքների իրականացում. Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքները կսկսվեն միայն ԱԵԱ փոխհատուցման տրամադրումից, ԱՄԳ կողմից համապատասխանության վերաբերյալ հաշվետվության ներկայացումից և վարկատուի (ԱԶԲ, ԵՆԲ) հաստատումից հետո: Այնուամենայնիվ, եթե ճանապարհի վրա կան հատվածներ, որտեղ ազդեցություն չի ակնկալվում, և որոնք բավականաչափ մեծ են շինարարության տնտեսական նպատակահարմարությունը հիմնավորելու համար, այդ հատվածներում շինարարական աշխատանքները կարող են սկսվել պայմանագրերի ստորագրումից անմիջապես հետո: Նման դեպքերում ազդեցությունների բացակայությունը պետք է ներկայացվի հատուկ հաշվետվությամբ:

 

Ե. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Ե.1 Հողի օտարման և տարաբնակեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

10. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 8-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

11. Հողի օտարման և փոխհատուցման գործընթացը և դրա հետ կապված ընդհանուր բնույթի մի շարք իրավահարաբերություններ կարգավորված են նաև ՀՀ իրավական այլ ակտերով`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք,

2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք,

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք,

4) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրք,

5) «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

6) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

7) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլն:

12. ՀՀ հողային օրենսգրքի 102, 104 և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218 հոդվածները ամրագրում են հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարումը` միայն բացառիկ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ: Ելնելով ՀՀ Սահմանադրության և վերոհիշյալ իրավական ակտերի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կողմից ընդունվել և օտարման ու փոխհատուցման գործընթացը կարգավորող հիմնական օրենք է հանդիսանում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք), որը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հիմքը, կարգը, օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման տրման կարգը, բացառիկ` գերակա հանրային շահի հասկացությունը և դրա որոշման կարգը:

13. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման սահմանադրական հիմքը բացառիկ` գերակա հանրային շահն է, որի իրականացման սահմանադրական պայմաններն են` օտարման իրականացումը օրենքով սահմանված կարգով և օտարվող սեփականության դիմաց նախնական համարժեք փոխհատուցման տրամադրումը:

14. Վերոհիշյալ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի որոշման սկզբունքները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը` գերակա հանրային շահով հետապնդվող հնարավոր նպատակները: Օրենքն ամրագրում է այն հիմնարար մոտեցումը, համաձայն որի` հանրային շահը պետք է գերակա լինի օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից, հանրային շահի արդյունավետ իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց այդ սեփականության օտարման, սեփականության օտարումը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը, հանրային շահը գերակա պետք է ճանաչվի կառավարության որոշմամբ և բացառիկ հանրային շահի առկայության փաստը կարող է վիճարկվել դատական կարգով:

15. Բացառիկ հանրային շահն ինքնին պետք է ծառայի հետևյալ նպատակներին`

1) հասարակության և պետության անվտանգության պաշտպանությանը,

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների իրականացմանը,

3) միջազգային և հանրապետական նշանակության պատմության և մշակութային արժեքների կամ հուշարձանների պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծմանն ու պահպանմանը,

4) շրջակա միջավայրի պահպանությանը,

5) կրթության, առողջապահության, սպորտի, ինչպես նաև գիտության և մշակույթի զարգացմանը,

6) հեռահաղորդակցության, տրանսպորտի, էներգետիկայի, հողօգտագործման, քաղաքաշինական, էներգիա և ջրամատակարարման ոլորտներում համայնքային և միջհամայնքային նշանակության ծրագրերի իրականացմանը,

7) քաղաքացիների սեփականության, առողջության և կյանքի պաշտպանությանը,

8) արտակարգ իրավիճակների հնարավոր ազդեցությունների կանխարգելմանը, մեղմացմանը և կրճատմանը:

16. Օրենքը նաև կարգավորում է օտարվող սեփականության օտարման, փոխհատուցման պայմանները և այն որոշելու կարգը: Մասնավորապես, Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ հողամասի օտարման դեպքում դրա հետ օտարման են ենթակա նաև հողամասի վրա գտնվող անշարժ գույքը (շենքեր, շինություններ, այլ ամրացված գույք և այլն), ինչպես նաև հողամասի վրա գտնվող այլ բարելավումները: Իսկ շենքի կամ շինության օտարման դեպքում, դրա հետ միասին օտարման են ենթակա նաև այդ շենքի կամ շինության սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

17. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը տարածվում է միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ` սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ` օտարվող սեփականություն) և կարգավորում է օտարման և փոխհատուցման հիմնական հարաբերությունները: Մասնավորապես.

1) Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրություն չի կազմվել: Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմին կամ դատարան,

2) Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը: Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» (Հոկտեմբեր 4, 2005թ.) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

3) Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը,

4) Եթե օտարման պայմանագիրը, այն ուղարկելուց հետո երեք ամսվա ընթացքում չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ` այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ,

5) Եթե օտարման պայմանագիրը այնուամենայնիվ չի կնքվում` ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:

18. Օրենքը սահմանում է հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքները և երաշխիքները` ամրագրելով օտարվող սեփականության սեփականատիրոջ իրավունքը` մինչև դրա օտարումը կամ օտարումից ծագող իրավունքների պետական գրանցումը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև կատարելու միայն այնպիսի բարելավումներ, որոնք ապահովում են տվյալ սեփականության օգտագործումն իր նշանակությանը համապատասխան:

19. Օրենքը որոշակի սահմանափակումներ է նախատեսում օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցումների նկատմամբ, որը կառավարության որոշմամբ սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրն է: Նշված օրվանից հետո օտարվող սեփականության վրա նշվածից ավելի կատարված բարելավումները, ինչպես նաև օտարման ենթակա սեփականության նկատմամբ ծագած ծանրաբեռնվածությունների կամ երրորդ անձանց տրված կամ նրանց կողմից դրա նկատմամբ ստացած իրավունքների դիմաց փոխհատուցում չի տրվում:

 

Ե.2 Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) ոչ կամավոր տարաբնակեցման շրջանակներում ԱԶԲ-ի մոտեցումները

20. Ոչ կամավոր տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ քաղաքականությունը հիմնված է հետևյալ սկզբունքների վրա.

1) Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի:

2) Փոխհատուցման/ռեաբիլիտացիայի չափը պետք է ապահովի, որ ԱԵԱ-ների կենսամակարդակը բարելավվել կամ առնվազն վերականգնվել է:

3) ԱԵԱ-երին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:

4) ԱԵԱ սոցիալ-մշակութային կառույցներին (ինչպիսիք են` գրադարանները, համայնքային կենտրոնները, մշակույթի տները և այլն) պետք է հնարավորինս աջակցություն ցուցաբերվի: Դրանք պետք է առավելագույնս ներգրավվեն:

5) Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:

6) Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և ռեաբիլիտացիայի գործընթացի իրականացման համար:

7) Տեղահանված աղքատ բնակչության և այլ խոցելի խմբերի, ներառյալ կանանց, կենսամակարդակի չափանիշները պետք է բարելավվեն կամ առնվազն համապատասխանեն ազգային նվազագույն չափանիշներին:

8) ՀՕՏ-ը պետք է ընկալել և իրագործել որպես ծրագրի մաս, և փոխհատուցման ծախսերը պետք է ամբողջությամբ ներառվեն ծրագրի ֆինանսավորման և օգուտներ-ծախսեր հաշվարկներում:

9) Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և շինարարության իրավունքի տրամադրումը:

 

Ե.3 ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009) պահանջների հետ

 

21. Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի և ԱԶԲ-ի քաղաքականության միջև առկա տարբերությունները ներկայացված են ստորև բերված Աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1: ՀՕՏ-ի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համեմատությունը ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության հետ

 

._____________________________________________________________________.

|ՀՀ օրենսդրությունը                 |ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների |

|                                   |քաղաքականությունը                |

|___________________________________|_________________________________|

|1. Օրենքի գործողությունը տարածվում |1. Հողի սեփականության վերաբերյալ |

|է ֆիզիկական և  իրավաբանական անձանց,|իրավական կարգավիճակի             |

|ինչպես նաև  համայնքներին (այսուհետ`|բացակայությունը չպետք է խոչընդոտի|

|սեփականատերեր) սեփականության       |փոխհատուցման և  վերականգնման     |

|իրավունքով պատկանող և  Հայաստանի   |գործընթացի իրականացմանը: Իրավական|

|Հանրապետությունում գտնվող կամ      |կարգավիճակ չունեցող              |

|Հայաստանի Հանրապետությունում       |հողօգտագործները նույնպես պետք է  |

|օրենքով սահմանված կարգով պետական   |ստանան փոխհատուցում:             |

|գրանցում ստացած կամ հաշվառված      |                                 |

|սեփականության իրավունքի բոլոր      |                                 |

|օբյեկտների (անշարժ կամ շարժական    |                                 |

|գույք, գույքային իրավունքներ,      |                                 |

|արժեթղթեր և  այլն) վրա (օտարվող    |                                 |

|սեփականություն):                   |                                 |

|                                   |2. Ծրագրային տարածքում կարող են  |

|                                   |լինել երեք տեսակի տեղահանված     |

|                                   |անձինք`                          |

|                                   |1) ամբողջությամբ կամ մասամբ      |

|                                   |կորցրած հողի հանդեպ ֆորմալ       |

|                                   |օրինական իրավունքներ ունեցող     |

|                                   |անձինք,                          |

|                                   |2) իրենց զբաղեցրած հողն          |

|                                   |ամբողջությամբ կամ մասամբ կորցրած |

|                                   |անձինք, ովքեր չունեն հողի հանդեպ |

|                                   |ֆորմալ օրինական իրավունքներ,     |

|                                   |բայց ունեն այդ հողի հանդեպ       |

|                                   |ներպետական օրենսդրությամբ        |

|                                   |ճանաչված կամ ճանաչելի            |

|                                   |հավակնություններ,                |

|                                   |3) իրենց զբաղեցրած հողն          |

|                                   |ամբողջությամբ կամ մասամբ կորցրած |

|                                   |անձինք, ովքեր չունեն հողի հանդեպ |

|                                   |ֆորմալ օրինական իրավունքներ կամ  |

|                                   |ներպետական օրենսդրությամբ        |

|                                   |ճանաչված կամ ճանաչելի            |

|                                   |հավակնություններ: Պարտադրված     |

|                                   |վերաբնակեցման պահանջները         |

|                                   |կիրառելի են տեղահանված անձանց    |

|                                   |բոլոր երեք տեսակներին:           |

|___________________________________|_________________________________|

|2. Փոխհատուցում է նախատեսվում միայն|2. Համաձայն ԱԶԲ քաղաքականության` |

|իրավունքների պետական գրանցում      |գրանցում չունեցող առևտրային      |

|ստացած անշարժ գույքի` շենքերի,     |շինություններին տրամադրվում է    |

|շինությունների համար: Ինքնակամ     |փոխհատուցում` հիմնվելով          |

|կառույցների համար փոխհատուցում չի  |փոխարինման արժեքի վրա:           |

|տրամադրվում:                       |                                 |

|___________________________________|_________________________________|

|3. Բերքի կորստի դիմաց առանձին      |3. Բերքի կորստի դիմաց            |

|փոխհատուցումը չի հաշվարկվում:      |փոխհատուցում տրամադրվում է բոլոր |

|                                   |ԱԵԱ-ին փոխարինման արժեքով:       |

|___________________________________|_________________________________|

|4. Օտարվող հողի համար տրվում է     |4. Հողի գնահատումը հիմնվում է    |

|համարժեք փոխհատուցում, որը օտարվող |փոխարինման արժեքի վրա:           |

|գույքի շուկայական արժեքից տասնհինգ |                                 |

|տոկոս ավելի գումարն է: Շուկայական  |                                 |

|արժեքը անշարժ գույքի վաճառքի       |                                 |

|առավել հավանական գինն է, որը       |                                 |

|անշարժ գույքի գնահատման օբյեկտների |                                 |

|համար կարող է որոշվել անկախ        |                                 |

|որակավորված գնահատողի կողմից`      |                                 |

|անշարժ գույքի գնահատմամբ:          |                                 |

|                                   |                                 |

|Եթե օտարվող սեփականության համար    |                                 |

|առկա չէ համապատասխան բաց և         |                                 |

|մրցակցային շուկա, ապա              |                                 |

|սեփականության շուկայական արժեքը    |                                 |

|որոշվում է այնպիսի հաշվարկման      |                                 |

|մեթոդով, որն արդարացի կհամարի      |                                 |

|դատարանը:                          |                                 |

|___________________________________|_________________________________|

|5. Բացառիկ` գերակա հանրային շահ    |5. Բովանդակալից խորհրդատվություն |

|ճանաչելու մասին ՀՀ կառավարության   |ծրագրի սկզբում և  իրականացման    |

|որոշումը, օտարվող սեփականության    |ընթացքում, ներառյալ ազդեցության  |

|նկարագրության արձանագրության       |գնահատման, փոխհատուցման          |

|օրինակը, սեփականության օտարման     |արժեքների, փոխհատուցման          |

|պայմանագրի նախագիծը ուղարկվում է   |իրավունքների և  ԱԵԱ/ԱԵՏՏ-ներին   |

|հողի սեփականատերերին և  գույքային  |ֆինանսական օժանդակության         |

|իրավունքներ ունեցողներին:          |գումարների վերաբերյալ            |

|Ձեռքբերողը տեղեկություն է          |տեղեկատվության հրապարակում:      |

|տրամադրում նաև  փոխհատուցման       |                                 |

|գումարը դատարանի կամ նոտարի        |                                 |

|դեպոզիտ հաշվին հանձնելու           |                                 |

|վերաբերյալ: Իսկ ձեռքբերողի կողմից  |                                 |

|օտարման ենթակա գույքի նախնական     |                                 |

|ուսումնասիրություն իրականացնելու   |                                 |

|դեպքում` գույքի սեփականատիրոջը,    |                                 |

|տիրապետողին, օգտագործողին լիարժեք  |                                 |

|տեղեկություններ պետք է տրամադրվեն  |                                 |

|կատարվող գործողությունների իմաստի  |                                 |

|և  նշանակության, այդ               |                                 |

|գործողությունների իրավական         |                                 |

|հետևանքների  մասին` այն սկսելուց   |                                 |

|առաջ:                              |                                 |

|___________________________________|_________________________________|

|6. Խիստ ազդեցության ենթարկված      |6. ԱԶԲ-ի քաղաքականությամբ        |

|անձանց և  խոցելի խմբերի համար      |պահանջվում է եկամտի/ապրուստի     |

|եկամտի կամ ապրուստի միջոցների      |միջոցների կորստի վերականգնում,   |

|վերականգնման միջոցառումներ,        |տեղափոխման աջակցություն          |

|փոխհատուցման կամ տարաբնակեցման     |տարաբնակեցման գործընթացի         |

|ծախսեր նախատեսված չեն:             |ընթացքում, ինչպես նաև  տեղահանված|

|                                   |աղքատ բնակչության և  այլ խոցելի  |

|                                   |խմբերի, ներառյալ կանանց,         |

|                                   |կենսամակարդակի բարելավում:       |

|___________________________________|_________________________________|

|7. Օտարման գործընթացի բոլոր        |7. Հաստատել բողոքների լուծման    |

|փուլերում դիմումների, բողոքների,   |մեխանիզմ` ազդեցության ենթակա     |

|առարկությունների և                 |անձանց մտահոգությունները         |

|առաջարկությունների ներկայացում     |արձանագրելու և  դրանց լուծման    |

|ձեռքբերողին և  լիազոր մարմնին,     |գործընթացը դյուրին դարձնելու     |

|ինչպես նաև  բողոքարկում դատարան:   |համար:                           |

|ՀՀ Սահմանադրության հոդված 18-ի     |                                 |

|համաձայն` յուրաքանչյուր ոք ունի    |                                 |

|իր իրավունքների և  ազատությունների |                                 |

|դատական, ինչպես նաև  պետական այլ   |                                 |

|մարմինների առջև  իրավական          |                                 |

|պաշտպանության արդյունավետ միջոցների|                                 |

|իրավունք.                          |                                 |

|___________________________________|_________________________________|

|8. Օտարվող սեփականության նկատմամբ  |8. Օտարվող բնակտարածքի, հողի և   |

|գույքային իրավունքներ ունեցողներին |այլ ակտիվների դիմաց փոխհատուցման |

|փոխհատուցումը տրվում է օտարվող     |չափը հաշվարկվում է փոխարինման    |

|սեփականության դիմաց տրվող          |լրիվ արժեքով: Գնահատման այս      |

|փոխհատուցման գումարից:             |մեթոդը կիրառելու ընթացքում,      |

|                                   |կառույցների և  ակտիվների         |

|                                   |արժեզրկումը հաշվի չի առնվում:    |

|___________________________________|_________________________________|

|9. Օտարվող սեփականության           |9. Այն ԱԵԱ, ում կարգավիճակը      |

|նկարագրության արձանագրությունը     |կարելի է օրինականացնել կամ       |

|կազմելու օրվանից հետո օտարվող      |իրավունքները վերականգնել պետք է  |

|սեփականության վրա (բացի տվյալ      |օրինական կարգավիճակ ստանան, և    |

|գույքի իր նշանակությանը            |նրանց կորուստները պետք է         |

|համապատասխան օգտագործումն ապահովող |ամբողջությամբ փոխհատուցվեն:      |

|բարելավումներից) նշվածից ավելի     |                                 |

|կատարված բարելավումները, ինչպես    |                                 |

|նաև  օտարման ենթակա սեփականության  |                                 |

|նկատմամբ ծագած                     |                                 |

|ծանրաբեռնվածությունների կամ երրորդ |                                 |

|անձանց տրված կամ նրանց կողմից դրա  |                                 |

|նկատմամբ ստացած իրավունքների դիմաց |                                 |

|փոխհատուցում չի տրվում:            |                                 |

|___________________________________|_________________________________|

|10. Ընդհանուր օգտագործման պետական  |10. Բոլոր այն միջոցառումները,    |

|ավտոմոբիլային ճանապարհների օտարման |որոնք նախատեսված են մեղմելու     |

|շերտում և  (կամ) պաշտպանական գոտում|համար ԱԵԱ/ԱԵՏՏ-ների սեփականության|

|գտնվող հաղորդակցուղիները և  այլ    |և  կենսամակարդակի վրա Ծրագրի     |

|շինություններն ու հարմարանքները    |թողած բացասական որևէ             |

|ճանապարհի վերակառուցման կամ        |ազդեցություն, որը ներառում է     |

|նորոգման դեպքում պետք է տեղափոխվեն |փոխհատուցումը, օժանդակությունը,  |

|կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ |վերաբնակեցումը և  վնասված,       |

|հաշվին:                            |քանդված ենթակառուցվածքների, շենք,|

|                                   |շինությունների վերականգնումը     |

|                                   |համարվում է տարաբնակեցում:       |

._____________________________________________________________________.

 

22. ՀՕՏ-ը վերաբերող ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների միջև կան որոշ սկզբունքային տարբերություններ: ՀՀ իրավական ակտերը հստակ չեն սահմանում, թե ինչպես պետք է իրականացվի ԱԵԱ-ի վերականգնումը: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՄՔ պահանջների միջև հիմնական տարբերություններից մեկն էլ այն է, որ համաձայն ԱԶԲ քաղաքականության փոխհատուցման կամ առնվազն վերականգնման իրավունք ունեն թե գրանցված (օրինական) իրավունքներ ունեցող, և թե չունեցող անձինք, ինչպես նաև հաշվառված և չհաշվառված բնակիչները: ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության պահանջների այս և այլ տարբերությունները վերացնելու նպատակով Ծրագրի համար մշակվել է սույն ՀՕՏՇ-ն` ապահովելով ազդեցության ենթակա բոլոր օբյեկտների համար փոխարինման արժեքին համարժեք փոխհատուցում, իսկ կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչների, չգրանցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և հնարավոր ազդակիր անձանց համար` իրավունքների վերականգնման միջոցառումների ապահովում: ՀՕՏՇ-ն նախատեսում է նաև հատուկ վերականգնողական փաթեթներ այն ԱԵԱ համար, ովքեր վերաբնակեցվելու են, քանի որ նրանք համարվում են խոցելի և խիստ ազդեցություն կրող ԱԵԱ-ներ:

23. Պետության և հասարակության կարիքների համար հողերը պետք է օտարվեն բացառիկ` գերակա հանրային շահի ճանաչման շրջանակներում: Ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող հողն առաջին հերթին անհրաժեշտ է փորձել օտարել ազդեցության ենթարկված անձանց հետ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, եթե բանակցությունները ձախողվում են, պետք է սկսել հարկադիր օտարման գործընթացը` օրենքով սահմանված կարգով: Համապատասխանաբար, ԲՖԳ-ն կակտիվացնի ԱԶԲ Պարտադրված տարաբնակեցման անվտանգության ուղեցույցը և այն դեպքում, երբ որևէ ենթածրագրով կպահանջվի ՀՕՏ` համապատասխանաբար պետք է մշակվի ՀՕՏԾ:

 

Ե.4 ՀՕՏ-ի` սույն ԲՖԳ-ի համար որդեգրված սկզբունքները և իրավունքները

 

24. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և ԱԶԲ Անվտանգության մեխանիզմների քաղաքականության (2009թ.) հիման վրա սույն ԲՖԳ-ի համար մշակվել են ոչ կամավոր տարաբնակեցման հիմնական սկզբունքները, որոնք հետևյալն են.

1) Հողի օտարումից և ոչ կամավոր տարաբնակեցման այլ հետևանքներից պետք է հնարավորինս խուսափել կամ դրանք հասցնել նվազագույնի` ուսումնասիրելով ծրագրի նախագծերի բոլոր այլընտրանքային կենսունակ տարբերակները,

2) Եթե հնարավոր չէ խուսափել այդ հետևանքներից, ապա անհրաժեշտ է ժամանակացույց ունեցող ՀՕՏԾ: ԱԵԱ-երին պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի նրանք բարելավեն կամ առնվազն վերականգնեն ծրագրից առաջ ունեցած կենսամակարդակը,

3) Պետք է ապահովել ԱԵԱ-ին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն և տարաբնակեցման վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ինչպես նաև ենթածրագրերի պլանավորմանն ու իրականացմանը նրանց մասնակցությունը,

4) Խոցելի և խիստ ազդեցության ենթարկված անձանց պետք է ցուցաբերել հատուկ աջակցություն,

5) Օտարվող հողի նկատմամբ սեփականության կամ այլ գույքային իրավունք չունեցող ԱԵԱ-ները (օրինակ` կացության որևէ կարգավիճակ չունեցող բնակիչները, ազդեցության ենթակա գույքն ինքնակամ կամ առանց իրավաբանական ձևակերպման փաստացի օգտագործող անձինք կամ էլ այն ԱԵԱ-երը, որոնց հաշվառման վերաբերյալ տվյալներ առկա չեն) պետք է հողի դիմաց փոխհատուցման փոխարեն ստանան օժանդակություն` ապրուստի միջոցները, տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար, այսինքն` հողից բացի այլ կորուստների դիմաց լիարժեք փոխհատուցում և օժանդակություն ինչպես սահմանված է ՀՕՏՇ Իրավունքների սխեմայով,

6) Այն ԱԵԱ-ները, ում կարգավիճակը կարելի է օրինականացնել կամ իրավունքները վերականգնել, պետք է օրինական կարգավիճակ ստանան, և նրանց կորուստները պետք է ամբողջությամբ փոխհատուցվեն,

7) Պետք է տրամադրվի իրավունքը, եկամուտը, ապրուստի միջոցը օրինական կարգով վերականգնելու հնարավորություն,

8) ՀՕՏԾ-ն և դրան վերաբերող փաստաթղթերը պետք է ԱԵԱ-ին տրամադրվեն հայերեն լեզվով,

9) Փոխհատուցման վճարումը և տարաբնակեցման աջակցությունը պետք է ամբողջությամբ տրամադրվեն և վերականգնողական միջոցառումները պետք է ամբողջությամբ իրականացվեն նախքան կապալառուի կողմից շինարարության համար նախատեսված հողամասերի (շինհրապարակի) մուտքի իրավունքի տրամադրումը և նախքան շինարարական աշխատանքները ֆիզիկապես սկսելը,

10) Պետք է սահմանվեն բողոքների քննարկման համապատասխան մեխանիզմներ, որոնցով կլուծվեն ԱԵԱ-ների բողոքները, եթե այդպիսիք լինեն:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2015
N 1092-Ն
Որոշում