Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ...

 

 

040.1047.170915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1047-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության դիմումի ձևերը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն հավելվածի.

i

3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».

4) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում նշվում են ներկայացված փաստաթղթերի անվանումները, տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին և տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև ներկայացվում է էլեկտրամատակարարման միագիծ սխեման: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը` համաձայն N 3 հավելվածի` թույլատրելով էլեկտրատեղակայանքի գործարկումը: Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկով` համաձայն N 2 հավելվածի, նախատեսված փաստաթղթերի պատճենները: Մասնագետ-տեսուչը փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով տեղում դրանք համեմատում է փաստաթղթերի բնօրինակների հետ:».

5) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն, և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տրվում է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:».

6) որոշման N 2 հավելվածի 1-ին գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում`

1) դիմում` էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին.

2) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:

2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում`

1) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը.

2) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից.

3) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը.

4) համապատասխան դեպքերում` N 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1047-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության

2005 թվականի հունիսի 1-ի

N 739-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

___________________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ _________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

 

Իրավաբանական անձ ______________________________________________________

 

_______________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Խնդրում եմ տրամադրել ___________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը ___________________________________

Անվանական լարումը _______________________________________________ (կՎ)

Լարման տեսակը ________________________________________________________

Կից` ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (_______ էջ):

 

Դիմող _________________  ____________________________________________

          (ստորագրությունը)      (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,

                                               ազգանունը)

 

____ ________________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության

աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ

____________________________________________ -ին

(անունը, ազգանունը)

 

Դիմող

 

Ֆիզիկական անձ

_______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

 

Իրավաբանական անձ

_______________________________________________________________________

(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ _______20 թ.

N__________ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:

 

Խնդրում եմ տրամադրել ___________________________ էլեկտրատեղակայանքի

նոր կառուցված/վերակառուցված

գործարկման եզրակացություն:

 

Դիմող _________________  ____________________________________________

          (ստորագրությունը)      (սեփականատիրոջ/լիազորված անձի անունը,

                                                ազգանունը)

 

____ ________________ 20 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1047-Ն
Որոշում