Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Մ ...

 

 

605.0578.090715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60515268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2015 թվականի N 578-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 9 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունը և վերահսկողության և վերլուծության վարչությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով իրավական ապահովման և վերահսկողության վարչություն:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի մայիսի 8-ի N 9 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Որոշման հավելվածի 14-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել «է» ենթակետը.

բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «իրավական ապահովման և վերահսկողության վարչություն»:

2) 22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

ա) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի իրավական աջակցությունը և Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը.

բ) Խորհուրդ ներկայացվող որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է իրավական փորձագիտական եզրակացություններ.

գ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու նպատակով դատարան դիմելու համար.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների ուսումնասիրումը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

զ) Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ըստ անհրաժեշտության, այլ մարմիններից ստանալով համապատասխան նյութեր նախապատրաստում է Խորհրդի գործունեության մասին ամենամյա հաղորդումները` դրանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար.

է) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստում է քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

ը/) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ.

թ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և որոշում կայացնելու կարգի ու ժամկետների վերաբերյալ.

ժ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքը քննության առնելու և ընդունվող որոշման վերաբերյալ.

ժա) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

ժբ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց` անձնակազմի կառավարման աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, չկատարելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները վերազանցելու դեպքերում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին միջնորդություններ կատարելու համար.

ժգ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություն քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացնելիս իր անձնական տվյալների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն ներկայացրած քաղաքացու քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի գործողությունը դադարեցնելու և նրան քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակից հանելու մասին.

ժդ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելու կարգի վերաբերյալ.

ժե) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է ծառայողական քննություն.

ժզ) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «զ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «զ» կամ «գ» և «դ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.

ժէ) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման (այդ թվում` մրցույթի և ատեստավորման նախապատրաստական աշխատանքների) Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման ուսումնասիրություններ (այդ թվում` ընտրանքային) և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ժը) իրականացնում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացված մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների գրավոր բողոքների Խորհրդի կողմից քննության առնելու արդյունքում արձանագրված թերացումների, խոչընդոտների, բացթողումների և այլ խախտումների հետ կապված ուսումնասիրություններ և դրանց արդյունքում Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

ժթ) պարբերաբար համապատասխան առաջարկություններով Խորհուրդ է ներկայացնում զեկուցագրեր` իր լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության և ուսումնասիրությունների արդյունքում Խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.

ի) պարբերաբար իրականացնում է քաղաքացիական ծառայության կազմակերպման, ղեկավարման, Խորհրդի կողմից համապատասխան մարմիններին ներկայացված առաջարկությունների և միջնորդությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցների, քաղաքացիական ծառայության համակարգի այլ գործընթացների վերլուծություններ և դրանց հիման վրա Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

լ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

3) Որոշման 25-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
07.07.2015
N 578-Ն
Որոշում