605.0070.170215
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 02 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60515050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
5 փետրվարի 2015 թվականի N 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի մայիսի 31-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 436-Ն որոշմամբ սահմանված հավելվածում`
1) 18-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Պայմանագիրը ենթակա չէ լուծման սույն կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն կարգով նախատեսված Պայմանագրի լուծման այլ հիմքերից որևէ մեկը:».
2) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը` չի թույլատրվում Պայմանագիր կնքել այն անձի հետ, ով մասնակցել է տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հաղթող չի ճանաչվել:»: