Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ...

01.01.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.08.2014  -ից մինչեւ   01.01.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.12.16 թիվ 398-Ն որոշում)

i

600.0244.080814

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        08            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014317

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2014 թվականի N 244-Ն

 

i

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.932 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.918 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.350 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.620 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`

ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.303 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18.363 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 31.110 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 37.332 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 8.576 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.291 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 21-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 221-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 9-ից:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - սույն որոշման 3-րդ կետի համաձայն սույն որոշումն ուժի մեջ է

մտնում 2014 թվականի օգոստոսի 9-ից: Սակայ նորոշումը հրապարակվել

է միայն 08.08.14 թվականին և կարող է ուժի մեջ մտնել ոչ շուտ,

հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը, որը և նշել է ԻՐՏԵԿ-ը

--------------------------------------------------------------------

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.07.2014
N 244-Ն
Որոշում