Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.32-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                      ՇԴ1/0459/02/11 2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0459/02/11

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Դ. Խաչատրյան

                       Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Կ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի մայիսի 08-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ` ըստ հայցի Շանթ Կնյազյանի ընդդեմ Ավետիս Ավետիսյանի` ինքնակամ կառույցը քանդելու, հողամասը նախկին տեսքի բերելու և վնասները փոխհատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Շանթ Կնյազյանը պահանջել է վերականգնել իր խախտված իրավունքները, պարտավորեցնել Ավետիս Ավետիսյանին քանդել ինքնակամ կառույցը, հողամասը բերել նախկին տեսքի և փոխհատուցել պատճառված վնասները:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Մնացյան) (այսուհետ` Դատարան) 26.01.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «պարտավորեցնել Ավետիս Ավետիսյանին քանդելու իր իսկ կողմից Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի Շանթ Կոլյայի Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող 10,8 քմ մակերեսով ինքնակամ կառույցը և վերականգնել հողամասի նախկին տեսքը: Ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին տեսքի բերման աշխատանքները և ծախսերը դնել պատասխանող Ավետիս Ավետիսյանի վրա: Հայցապահանջը` վնասները փոխհատուցելու պահանջի մասով, մերժել` անհիմն լինելու պատճառով: Ավետիս Ավետիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես չվճարված, հետաձգված պետական տուրքի գումար»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2012 թվականի որոշմամբ Ավետիս Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի որոշմամբ Դատարանի 26.01.2012 թվականի վճռի և Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշման դեմ Ավետիս Ավետիսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիս Ավետիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով վերացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի ՈՒսուցչի տանը հարակից թիվ 036-019 ծածկագրով 0,008 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ կատարված գրառումը, իսկ Կադաստրի 01.02.2014 թվականի թիվ ԱՏ-31/01/2014-39-0027 տեղեկանքով հայտնվել է, որ ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքի թիվ 08-109-036-019 ծածկագրով Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը դադարեցված է, և անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 25.09.2003 թվականի թիվ 1443918 վկայականը չեղարկված է:

Տվյալ դեպքում ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի հիմքով հողամասի նկատմամբ Շանթ և Գոռ Կնյազյանների սեփականության իրավունքի դադարումը սույն գործի համար նոր երևան եկած հանգամանք է, քանի որ Դատարանը և Վերաքննիչ դատարանը համապատասխանաբար վճիռ և որոշում կայացնելիս հիմք էին ընդունել այն հանգամանքը, որ Ավետիս Ավետիսյանի կողմից ինքնակամ շինությունը կառուցվել է Շանթ և Գոռ Կնյազյաններին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջովին բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի որոշումը` Շանթ Կոլյայի Կնյազյանի հայցը` ինքնակամ կառույցը քանդելու, հողամասը նախկին տեսքի բերելու պահանջի մասին, մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած 26.01.2012 թվականի թիվ ՇԴ1/0459/02/11 վճռով հաստատված է համարվել, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.05.1991 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Շանթ Կնյազյանին և Գոռ Կնյազյանին ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հատկացվել է տնամերձ հողամաս, ինչը հաստատվում է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականով, իսկ Ավետիս Ավետիսյանն առանց համապատասխան թույլտվության` չունենալով սեփականատիրոջ համաձայնությունը, ապօրինի կատարելով հողազավթում, Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասից 10,8 քմ մակերեսով հողատարածքի վրա ապօրինի կառուցել է ինքնակամ կառույց (գ.թ. 45-49).

2. Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի թիվ ՇԴ1/0459/02/11 որոշմամբ Ավետիս Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.01.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հաստատված համարելով, որ Ավետիս Ավետիսյանը Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից ապօրինի զավթել է 10,8 քմ մակերեսով տարածք, կառուցել է պատշգամբ, որի հետևանքով խախտվել է Շանթ Կնյազյանի սեփականության իրավունքը (գ.թ. 92-94):

3. ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով բավարարվել է Ավետիս Ավետիսյանի հայցն ընդդեմ Կադաստրի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման, երրորդ անձինք Շանթ և Գոռ Կնյազյանների, Սառնաղբյուր գյուղապետարանի` պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վճռվել է «վերացնել Կադաստրի պետական աշխատակազմի Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ գրանցված ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ կատարված գրառումը» (նշված վճիռը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

4. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշմամբ Շանթ Կնյազյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճիռը թողնվել է անփոփոխ (նշված որոշումը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

5. Ավետիս Ավետիսյանին հասցեագրված Կադաստրի 01.02.2014 թվականի թիվ ԱՏ-31/01/2014-39-0027 տեղեկանքով հայտնվել է, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիմքով դադարեցվել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը, և չեղարկվել է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը (նշված տեղեկանքը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

 

3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

 

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե ոչ (տե՛ս ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 գործով 13.03.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշմամբ օրինական ուժի մեջ թողնված Դատարանի 26.01.2012 թվականի վճռով հաստատված է համարվել այն հանգամանքը, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 24.05.1991 թվականի թիվ 1 որոշման հիման վրա` Շանթ Կնյազյանին և Գոռ Կնյազյանին ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում հատկացվել է տնամերձ հողամաս, ինչը հաստատվում է 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականով, իսկ Ավետիս Ավետիսյանն առանց համապատասխան թույլտվության` չունենալով սեփականատիրոջ համաձայնությունը, ապօրինի կատարելով հողազավթում, Շանթ Կնյազյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասից 10,8 քմ մակերեսով հողատարածքի վրա ապօրինի կառուցել է ինքնակամ կառույց:

Սույն գործով բողոք բերած անձը որպես նոր երևան եկած հանգամանքներ վկայակոչել է ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիմքով Կադաստրի կողմից ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը դադարեցված և 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը չեղարկված լինելու հանգամանքը:

ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռով վերացվել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում Շանթ և Գոռ Կնյազյանների անվամբ հողամասի նկատմամբ միասնական թիվ 4-5 մատյանի 0028 համարի տակ կատարված իրավունքների պետական գրանցումը, իսկ Կադաստրի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը վերոգրյալի հիման վրա դադարեցրել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը և չեղարկել 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.04.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 վճռի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.10.2013 թվականի թիվ ՎԴ5/0429/05/12 որոշման հիման վրա Կադաստրի կողմից ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում (ծածկագիր թիվ 08-109-036-019) Շանթ և Գոռ Կնյազյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ դադարեցնելը և 25.09.2003 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1443918 վկայականը չեղարկելն էական նշանակություն ունեն սույն գործի լուծման համար, համարվում են նոր երևան եկած հանգամանքներ և հիմք են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 24.05.2012 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Կ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.05.2014
N ՇԴ1/0459/02/11
Որոշում