Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.03.2014  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.0237.170314

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2014 թվականի 237-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) N 1 հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«13. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում)` համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ` պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:».

2) N 2 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

բ. 4-րդ կետի 14-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերով.

«15) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

16) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.

17) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

գ. 38-րդ կետից հանել «երկմակարդակ պահառուական համակարգով`» բառերը.

i

3) N 2 հավելվածի N 3 ձևի տեղեկանքի և N 4 հավելվածի N 5 ձևի տեղեկանքի 1-ին կետի աղյուսակի վերջին տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

 

.________________________________________________________________.

|Ռեզիդենտ անվանատերեր           |                                |

|_______________________________|________________________________|

|Ոչ ռեզիդենտ անվանատերեր        |                                |

|_______________________________|________________________________|

|Ընդամենը անվանատերեր           |                                |

.________________________________________________________________. «.

 

4) N 3 հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«12. Պարտատոմսերը ոչ փաստաթղթային (ոչ թղթային եղանակով թողարկված) արժեթղթեր են: Պարտատոմսերով հավաստված իրավունքների պաշտոնական ամրագրումն իրականացվում է հատուկ հաշիվներում (դեպո հաշիվներում) համապատասխան գրառումներ կատարելու միջոցով (այսուհետ` պարտատոմսերի դեպո հաշվառում): Պարտատոմսերի դեպո հաշվառումն իրականացվում է կենտրոնական պահառուի (այսուհետ` պահառու) և ենթապահառուների մոտ դեպո հաշիվներ վարելով: Պարտատոմսերի սեփականության իրավունքը ձեռք է բերվում այդ պարտատոմսերը պահառուի կամ ենթապահառուի մոտ սեփականատիրոջ կամ անվանատիրոջ անվամբ բացված դեպո հաշվում մուտքագրվելուց հետո: Պարտատոմսերի սեփականատիրոջը կամ անվանատիրոջը, ըստ պահանջի, տրվում է տեղեկանք պարտատոմսերի դեպո հաշվի մասին` համաձայն NN 2 և 3 ձևերի:».

5) N 4 հավելվածի`

i

ա. 4-րդ կետի 9-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ենթապահառուն կարող է բացել և վարել նաև անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ:»,

բ. 4-րդ կետի 16-րդ ենթակետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերով.

«17) անվանատեր` անձ, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.

18) անվանատիրոջ արժեթղթերի հաշիվ` արժեթղթերի հաշվի հատուկ տեսակ, որում անվանատիրոջ անունով հաշվառվում են այլ անձանց պատկանող արժեթղթերը: Անվանատիրոջ արժեթղթերի հաշվում հաշվառվող արժեթղթերը չեն ընդգրկվում անվանատիրոջ լուծարային միջոցների մեջ` անվանատիրոջ լուծարման դեպքում: Արժեթղթերով ամրագրված (արժեթղթերից բխող) իրավունքների իրականացման ժամանակ անվանատերը պարտավոր է հետևել հաճախորդի (արժեթղթի սեփականատիրոջ) ցուցումներին.

19) Կենտրոնական դեպոզիտարիա` համաձայն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:»,

գ. 54-րդ կետից հանել «երկմակարդակ պահառուական համակարգով`» բառերը.

i

6) NN 2 և 4 հավելվածների 2-րդ կետերը «գործակալները» բառից հետո լրացնել «, անվանատերերը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2014
N 237-Ն
Որոշում