Սեղմել Esc փակելու համար:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱ ...

 

 

050.0317.281213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05013522

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2013 թվականի թիվ 317-Ն

 

i

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Նպատակ ունենալով ապահովել ապահովագրական ընկերությունների կողմից կուտակային կենսաթոշակային անուիտետի սխեմաների գործողության գործընթացի արդյունավետությունը և այդ ոլորտում ապահովադիրների և նրանց ժառանգների շահերի պաշտպանությունը,

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը,

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական ընկերությունից պարտադիր անուիտետի ժառանգման կարգը և անուիտետի ժառանգման դիմումի ձևը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 317-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի իմաստով հետևյալ հասկացությունները կիրառվում են հետևյալ նշանակությամբ.

1) անուիտետ` համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

2) ապահովադիր (մասնակից)` «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների («ժառանգ` ֆիզիկական անձ /անձինք/ կամ Հայաստանի Հանրապետությունը

3) լիազորված ներկայացուցիչ` անուիտենտի կամ նրա ժառանգների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորություն ստացած անձ

4) անուիտետի մնացորդային գումար` անուիտետի չվճարված գումարը` նվազեցրած ապահովագրության պայմանագրի կնքման, կատարման ծախսերը

5) երաշխավորված ժամանակահատվածը` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

6) Օրենք` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

 

ԳԼՈՒԽ 2. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

2. Ապահովադրի (մասնակցի) ժառանգը, ժառանգության վկայականը ստանալուց հետո` 3 ամսվա ընթացքում անուիտետի մնացորդային գումարը ստանալու համար ապահովագրական ընկերություն է ներկայացնում դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի, կից ներկայացնելով.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) ժառանգության վկայականի պատճենը:

3. Եթե ապահովադրի (մասնակցի) ժառանգների անունից հանդես է գալիս լիազորված անձը, ապա նա պարտավոր է սույն կարգի 2-րդ կետի պահանջներից բացի` ներկայացնել լիազորագիր:

i

4. Ապահովագրական ընկերությունը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ կարգով սույն կարգի Հավելված 1-ով սահմանված դիմումում նշված ձևով վճարում է անուիտետի մնացորդային գումարը:

(4-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)

5. Ապահովադրի (մասնակցի) կողմից անուիտետի 3 անընդմեջ պարբերական վճարումների չստացման դեպքում, ապահովագրական ընկերությունը լավագույն ջանքերի գործադրմամբ սկսում է նրա որոնման գործընթաց:

6. Ապահովադրի (մասնակցի) երաշխավորված ժամկետի ավարտից հետո մահանալու դեպքում ապահովագրական ընկերությունը նրա ժառանգների նկատմամբ որևէ պարտավորություն չի կրում:

i

7. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը չստանալու դեպքում անուիտետը շարունակում է մնալ ապահովագրական ընկերության կառավարման ներքո մինչև երաշխավորված ժամկետի ավարտը: Երաշխավորված ժամկետը ավարտվելուց հետո (ընդ որում` երաշխավորված ժամկետի հաշվարկում չի ներառվում ապահովադրի, շահառուի մահանալու օրվանից մինչև ժառանգման գործընթացի ավարտը ընկած ժամանակահատվածը) ապահովագրական ընկերությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անուիտետի պայմանագրում որպես ժառանգ նշված անձին (անձանց), ինչպես նաև ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնին: Ֆինանսական ոլորտի պետական լիազոր մարմնի դիմումի հիման վրա անուիտետը դատական կարգով կարող է ճանաչվել անժառանգ:

(7-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 3. ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը, եթե դիմումը ներկայացվել է սույն կարգով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին:

(8-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 167-Ն որոշում)

9. Դիմումը մերժելու և մերժման հիմքերի մասին ապահովագրական ընկերությունը գրավոր ձևով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին:

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 317-Ն որոշման

 

ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

.____________________________________________________________________.

|                        ԺԱՌԱՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐ                            |

|____________________________________________________________________|

|Անուն, ազգանուն, հայրանուն          |______________________________ |

|                                    |______________________________ |

|____________________________________|_______________________________|

|Անձնագրի սերիան, համարը             |                               |

|____________________________________|_______________________________|

|Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)     | _____/_____/______            |

|____________________________________|_______________________________|

|Հանրային ծառայության համարանիշը (կամ|                               |

|հանրային ծառայության համարանիշ      |                               |

|չունենալու մասին տեղեկանքի համարը)  |                               |

|____________________________________|_______________________________|

|Գրանցման վայրը                      |                               |

|____________________________________|_______________________________|

|Բնակության վայրը                    |                               |

|____________________________________|_______________________________|

|Փոստային ինդեքսը                    |                               |

|____________________________________|_______________________________|

|Բանկային հաշվեհամարը                |Բանկի անվանումը                |

|                                    |______________________________ |

|                                    |Հաշվի համարը                   |

|____________________________________|_______________________________|

|Էլ. փոստը, հեռախոսահամարը           |                               |

|____________________________________________________________________|

|               ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ                     |

|____________________________________________________________________|

|Անուն, ազգանուն, հայրանուն          |______________________________ |

|                                    |______________________________ |

|____________________________________|_______________________________|

|Անձնագրի սերիան, համարը             |                               |

|____________________________________|_______________________________|

|Հանրային ծառայության համարանիշը (կամ|                               |

|հանրային ծառայության համարանիշ      |                               |

|չունենալու մասին տեղեկանքի համարը)  |                               |

|____________________________________|_______________________________|

|Գրանցման վայրը                      |                               |

|____________________________________|_______________________________|

|Բնակության վայրը                    |                               |

|____________________________________|_______________________________|

|Փոստային համարը                     |                               |

|____________________________________|_______________________________|

|Բանկային հաշվեհամարը                |Բանկի անվանումը                |

|                                    |______________________________ |

|                                    |Հաշվի համարը                   |

|____________________________________|_______________________________|

|Էլ. փոստը, հեռախոսահամարը           |                               |

|____________________________________________________________________|

|            ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ                 |

|____________________________________________________________________|

|Ժառանգության վկայականի գրանցման     |                               |

|համարը                              |                               |

|____________________________________|_______________________________|

|Ժառանգության վկայականի տրման        |_____/_____/______             |

|ամսաթիվը                            |                               |

|____________________________________________________________________|

|                     ԺԱՌԱՆԳԱՏՈՒԻ ՏՎՅԱԼՆԵՐ                           |

|____________________________________________________________________|

|Ֆիզիկական անձ                       |                               |

|____________________________________|_______________________________|

|Անուն, ազգանուն, հայրանուն          |______________________________ |

|                                    |______________________________ |

|____________________________________|_______________________________|

|Անհատ ձեռնարկատեր                   |                               |

|____________________________________|_______________________________|

|Անվանումը                           |                               |

|____________________________________________________________________|

|          ԱՆՈՒԻՏԵՏԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՁԵՎԸ                |

|____________________________________________________________________|

|կանխիկ                     |        |անկանխիկ               |       |

|____________________________________________________________________|

|  ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ    |

|                           ՏԱՐԲԵՐԱԿԸ                                |

|____________________________________________________________________|

|թղթային                    |        |էլեկտրոնային           |       |

|____________________________________|_______________________________|

|Դիմում լրացնող                      |           Ստորագրություն      |

|____________________________________|                               |

|Անուն, ազգանուն (անվանում)          |                               |

|____________________________________|                               |

|տարին/ամիս/ ամսաթիվ                 |                               |

|____________________________________|_______________________________|

|Ապահովագրական ընկերություն          |           Ստորագրություն      |

|____________________________________|                               |

|Անուն, ազգանուն (անվանում)          |                               |

|____________________________________|                               |

|տարին/ամիս/ամսաթիվ                  |                               |

.____________________________________________________________________.

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.12.2013
N 317-Ն
Որոշում