010.0172.120712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2012 թվականի հունիսի 22-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում «ձեռնարկատիրոջ պետական գրանցման» բառերը փոխարինել «ձեռնարկատիրոջ պետական հաշվառման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ`
i
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».
2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
«բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,».
2) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման հայտում պետք է նշվի հայցվող ժամանակը:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 32-րդ հոդվածում`
i
1) 1-ին մասի «նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ» բառերով.
2) 2-րդ մասի «կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ դեպքում կցելով տեղեկություններ պետական հաշվառման համարի վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասում`
i
1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Իրավաբանական անձինք հայտում նշում են պետական գրանցման համարը:».
2) հանել երրորդ նախադասությունը:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը «պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառման» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 հուլիսի 2012 թվական
ՀՕ-172-Ն