102.0089.060612
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 06 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10212238
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 հունիսի 2012 թվականի N 89-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանի հավելված 1-ում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
i
1) կարգի 12-րդ կետում «համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.
i
2) կարգի 13-րդ կետում «համապատասխան ստորաբաժանումը» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման բաժինը» բառերով.
3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «13.1» կետով.
i
«13.1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի պետը` Հայաստանի Հանրապետության նախարարի կողմից հաստատված վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրին համապատասխան, վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացները սկսվելուց առնվազն երեք շաբաթ առաջ ուսումնական հաստատություն է ներկայացնում վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ քրեակատարողական հիմնարկի կամ մարմնի անվանումը:».
4) կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (ներառյալ յուրաքանչյուր խմբում ներառված քրեակատարողական ծառայողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ ոլորտների և ծառայության վայրի) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: