Սեղմել Esc փակելու համար:
«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

      Համաձայնեցված է                    ՀՀ կառավարությանն առընթեր

    ՀՀ ֆինանսների նախարար                պետական եկամուտների

                                         կոմիտեի նախագահի

                                         ժամանակավոր պաշտոնակատար

 

    __________________ Վ. Գաբրիելյան     ____________________ Ա. Աֆրիկյան

    6 մարտի 2012 թ.                      27 փետրվարի 2012 թ.

                                         N 8

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ա» և «բ» կետերի համաձայն, 2005 թվականի հունվարի 1-ից ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը միանվագ գնման դեպքում սահմանված է 300 հազար դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամ,

2) «գ» և «դ» կետերի համաձայն, 2012 թվականի հունվարի 1-ից ապրանքների, ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը (բացառությամբ մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3 միլիոն դրամի չափով միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների) միանվագ գործարքի դեպքում սահմանված է 300 հազար դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամ:

Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված առավելագույն չափերը չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարի (խախտման գումար) 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանափակումների չպահպանելն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, դրանք կրկին չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք` խախտման գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը:

«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված հարցերի հստակեցման նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն չափերը`

1) չեն կիրառվում ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում և (կամ) աշխատանքների կատարում չհամարվող գործարքների (մասնավորապես, փոխառությունների տրամադրման, ընդունման, հետ վերադարձման, շահաբաժինների բաշխման, ստացման, անհատույց գումարների տրամադրման, ստացման և դրամական պահանջի իրավունքի գնման գործառնությունների) նկատմամբ,

2) կիրառվում են ստացված կամ տրամադրված փոխառությունների գծով տոկոսների տեսքով վճարվող կամ ընդունվող գումարների նկատմամբ` որպես ստացված կամ մատուցած ծառայությունների դիմաց վճարվող կամ ընդունվող գումարներ:

2. Հարկ վճարողի կողմից թույլ տրված խախտման դեպքերի համար Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` 5 տոկոս կամ 10 տոկոս տուգանքները կիրառվում են ստուգվող ժամանակաշրջանի ընթացքում`

1) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի օրենքով սահմանված առավելագույն չափի (300 հազար դրամ) խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

2) ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման օրենքով սահմանված առավելագույն չափերի (մանրածախ առևտրի և ծառայությունների ոլորտում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից մինչև 3,0 միլիոն դրամ, այլ դեպքերի մասով` 300 հազար դրամ) խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

3) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափի (3,0 միլիոն դրամ) սույն պարզաբանմանը համապատասխան, յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվող` խախտման գումարների հանրագումարի նկատմամբ.

4) մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի (3,0 միլիոն դրամ) սույն պարզաբանմանը համապատասխան, յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվող` խախտման գումարների հանրագումարի նկատմամբ:

3. Սույն պարզաբանման 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով որոշվող յուրաքանչյուր հանրագումարի նկատմամբ հաշվարկված տուգանքի չափը համեմատվում է Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` տուգանքի նվազագույն և առավելագույն չափերի հետ և`

1) եթե հաշվարկված տուգանքի չափը փոքր է տուգանքի` Օրենքով սահմանված նվազագույն չափից, ապա կիրառվում է տուգանքի` Օրենքով սահմանված նվազագույն չափը,

2) եթե հաշվարկված տուգանքի չափը մեծ է տուգանքի` Օրենքով սահմանված նվազագույն չափից, սակայն փոքր է տուգանքի` Օրենքով սահմանված առավելագույն չափից, ապա կիրառվում է տուգանքի հաշվարկված չափը,

3) եթե հաշվարկված տուգանքի չափը մեծ է տուգանքի` Օրենքով սահմանված առավելագույն չափից, ապա կիրառվում է տուգանքի` Օրենքով սահմանված առավելագույն չափը:

4. Եթե հարկ վճարողի կողմից խախտվել են ապրանքների, ծառայությունների, աշխատանքների գնման միանվագ գործարքների մասով կանխիկ դրամով վճարված գումարի օրենքով սահմանված առավելագույն չափերը, ապա տվյալ ամսվա համար ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի ամսական առավելագույն չափի խախտման գումարը որոշվում է առանց հաշվի առնելու միանվագ այն գործարքների մասով վճարած գումարները, որոնց մասով խախտվել են միանվագ գործարքների մասով օրենքով սահմանված առավելագույն չափերը:

5. Եթե հարկ վճարողի կողմից խախտվել է ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը, ապա տվյալ ամսվա համար ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափի խախտման գումարը որոշվում է առանց հաշվի առնելու միանվագ այն գործարքների մասով ընդունված գումարները, որոնց մասով խախտվել է ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը:

6. Սույն պարզաբանման 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան ամսական առավելագույն չափի խախտման գումարները որոշելիս ամսվա ընթացքում կանխիկ վճարմամբ կատարված գործարքների ընդհանուր գումարից նվազեցվում է նաև միանվագ գործարքի մասով կանխիկ վճարված այն գումարը, որի մեծությունը գերազանցում է ամսական սահմանափակման գումարը (3,0 միլիոն դրամը):

7. Օրենքի 6-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով սահմանված սահմանափակումները չկիրառելու բացառությունները վերաբերում են այն դեպքերին, երբ ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող և (կամ) աշխատանքներ կատարող հարկ վճարողների կողմից ընդունվող վճարումներին վերաբերող փաստաթղթերով հիմնավորվում է, որ միանվագ գործարքի մասով մինչև 3 միլիոն դրամի չափով վճարումներն ընդունվել են`

1) մանրածախ առևտրի օբյեկտում կամ ծառայությունների մատուցման օբյեկտում` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, կամ

2) մանրածախ առևտրի կամ ծառայությունների մատուցման օբյեկտ չհանդիսացող գործունեության վայրերում` ֆիզիկական անձից, ինչը հիմնավորվում է քաղաքացու անունով դուրսգրված հաշվարկային փաստաթղթով:

8. Ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման դիմաց ընդունվող վճարումները համարվում են անկանխիկ նաև այն դեպքում, երբ օտարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից միանվագ գործարքի գծով մինչև 300 հազար դրամի չափով, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից` անկախ որևէ չափից ստացված կանխիկ վճարումները (ներառյալ կանխավճարները) վերջիններիս անունից բանկի կամ փոստի միջոցով փոխանցվում են ապրանքն օտարող կամ ծառայությունը մատուցող հարկ վճարողի բանկային հաշվեհամարին:

9. Օրենքի կիրառության իմաստով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների ստացման և (կամ) աշխատանքների ընդունման դիմաց վճարումներ կատարողի համար կանխիկ վճարում չի համարվում, եթե վճարումները կատարվում են առհաշիվ անձի վճարային քարտի միջոցով` այդ թվում` այն դեպքերում, երբ առհաշիվ անձի հաշվետվության հիման վրա կազմակերպության կամ ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատիրոջ կողմից առհաշիվ անձին փոխհատուցումը կատարվել է կանխիկ վճարմամբ:

10. Կոմիսիայի, գործակալության կամ հանձնարարության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով`

1) Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված առավելագույն չափերը կիրառելի են կոմիսիոներին, գործակալին կամ հանձնակատարին հասանելիք գումարների (միջնորդավճարների), վճարման կամ ընդունման դեպքերում.

2) Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված առավելագույն չափերը կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի համար կիրառելի չեն համապատասխանաբար` կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնակատարին կանխիկ դրամով կատարված վճարումների, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից կամ ծառայությունների վերջնական ստացողներից ընդունվող վճարումների նկատմամբ.

3) Օրենքի 6-րդ հոդվածի «գ» և «դ» կետերով սահմանված առավելագույն չափերը կոմիտենտի, պրինցիպալի կամ հանձնարարողի համար կիրառելի են համապատասխանաբար` կոմիսիոներից, գործակալից կամ հանձնակատարից ընդունվող վճարումների նկատմամբ:

11. Սույն պաշտոնական պարզաբանման դրույթները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված գործարքների նկատմամբ:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
27.02.2012
N 8
Պաշտոնական պարզաբանում