Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

25.04.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.10.2011  -ից մինչեւ   25.04.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 13.04.17 թիվ 381-Ն որոշում)

040.1409.111011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 1409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1580-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) N 1 հավելվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը և N 3 հավելվածի 5-րդ կետի վերջին նախադասությունը հանել.

2) N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«10. Թողարկողը պարտավոր է 1-13 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, իսկ 13-52 շաբաթ ժամկետայնությամբ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդի անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն, բանկ փոխանցել պարտատոմսերի թողարկման մասին հրամանը և գլոբալ հավաստագիրը:».

i

3) N 2 հավելվածի 23-րդ կետում «օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ» բառերը փոխարինել «մասին հրամանն ստանալու օրը» բառերով, «զանգվածային լրատվության միջոցներով տրամադրել» բառերը` «իր տնային էջում հրապարակել» բառերով, «երեք օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով.

i

4) N 4 հավելվածի 27-րդ կետում «զանգվածային լրատվամիջոցներին» բառերը փոխարինել «իր տնային էջում» բառերով, «տրամադրել» բառերը` «հրապարակել» բառով, «հինգ օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով, «երեք օր» բառերը` «երեք աշխատանքային օր» բառերով.

i

5) N 4 հավելվածի 12-րդ կետում «տասն օր առաջ» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով.

i

6) N 3 հավելվածի 16-րդ և N 4 հավելվածի 7-րդ կետերում «հինգ օր» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր» բառերով.

i

7) N 4 հավելվածի 13-րդ կետում «հինգ օր առաջ» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով.

i

8) N 2 հավելվածի 11-րդ և N 4 հավելվածի 14-րդ կետերում «երեք օր առաջ» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օր առաջ` մինչև ժամը 11.00-ն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  Որոշման բնագրի առաջին նախադասության մեջ բաց էր

թողնված «օրենքի» բառը

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2011
N 1409-Ն
Որոշում