Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Հ ...

 

 

    Համաձայնեցված է                   ՀՀ կառավարությանն առընթեր պետական

    ՀՀ ֆինանսների նախարար             եկամուտների կոմիտեի նախագահ

 

_________________ Վ. Գաբրիելյան  _________________ Գ.Խաչատրյան

 

22 հունիսի 2011 թ. N 31

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ) ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ (ՏՈԿՈՍՆԵՐԻ) ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. ՀՀ կառավարության 27.12.2007թ. «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1580-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված` ՀՀ պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի`

ա) 54-րդ կետի համաձայն, այդ պարտատոմսերով հավաստված իրավունքներն ամրագրվում են, ինչպես նաև այդ իրավունքները փոխանցվում, վերապահվում և սահմանափակվում են երկմակարդակ պահառուական համակարգով` պահառուի և ենթապահառուների մոտ վարվող դեպո հաշիվների վրա պարտատոմսերի վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու միջոցով.

բ) 55-րդ կետի համաձայն, պահառուի գործառույթները կատարում է ՀՀ կենտրոնական բանկը, իսկ ենթապահառուների գործառույթները` գործակալները (դիլերները), ինչպես նաև պահառուի հետ ենթապահառության պայմանագիր ստորագրած այն կազմակերպությունները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրվում է արժեթղթերի շուկայում զբաղվել պահառուական գործունեությամբ.

գ) 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, գործակալ է` առևտրային բանկը, վարկային և այլ ֆինանսական կազմակերպությունը, որը թողարկողի ու ՀՀ կենտրոնական բանկի հետ կնքել է պետական (գանձապետական) միջին ժամկետայնության և երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի շուկայում գործակալի գործառույթների կատարման մասին պայմանագիր: Պարտատոմսերով գործարքների իրականացման ժամանակ գործակալը գործում է իր անունից` իր հաշվին կամ իր անունից` ներդրողի հաշվին` նրա հանձնարարությամբ,

դ) 42-րդ կետի համաձայն, գործակալը ենթապահառու է և վարում է իր ներդրողների դեպո հաշիվները:

Հետևաբար, ստացվում է, որ պարտատոմսերի պահառությունն իրականացվում է պահառուական երկմակարդակ համակարգով, որտեղ բանկերը պետական պարտատոմսերը ձեռք են բերում, այնուհետև այն վաճառում են այլ անձանց (այդ թվում` ոչ ռեզիդենտ կազմակերպություններին) կամ ձեռք են բերում նրանց հաշվին` նրանց հանձնարարությամբ: Այսինքն` բանկերը կատարում են ենթապահառուի գործառույթներ և հանդիսանում են գործակալ: Միաժամանակ, պահառուի մոտ վարվող` դեպո հաշիվներին առկա պարտատոմսերի ծավալին համապատասխան, ՀՀ կենտրոնական բանկը մարում և արժեկտրոնների գումարները փոխանցում է համապատասխան ենթապահառուի հաշվին, որն էլ իրականացնում է մարվող պարտատոմսերի և արժեկտրոնների գումարների վճարումը իր ներդրողներին` տվյալ դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա: Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

3. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի`

ա) 53-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և 3-րդ մասի «բ» ենթակետերին համապատասխան, տոկոսները` որպես պասիվ եկամուտներ, համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ,

բ) 57-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ բանկերի կողմից պետական պարտատոմսերը ոչ ռեզիդենտ կազմակերպությանը վաճառելու կամ նրա հաշվին` նրա հանձնարարությամբ ձեռք բերելու դեպքում պարտատոմսերից ստացվող տոկոսները վճարում է դիլերը (բանկը), հարկային օրենսդրության վերը նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

Բանկերի կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի դիմաց վճարված եկամուտների (տոկոսների) հարկումը կատարվում է բանկերի կողմից` եկամտի վճարման աղբյուրի մոտ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
22.06.2011
N 31
Պաշտոնական պարզաբանում