ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
ՈՐՈՇՈՒՄ
15 մարտի 2011 թվականի N 192-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 55-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
i
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2010 թվականի ծրագրի վերաբերյալ» N 55-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«35. Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի`
1) հողի վարձակալության դեպքում`
ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.
բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար` 20 տոկոս.
գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.
ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության քարե կառույցների, ինչպես նաև քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
ը. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար` 40 տոկոս.
թ. ընդերքօգտագործման լիցենզիա ունեցող սուբյեկտների զբաղեցրած հողամասերի համար` 7 տոկոս,
2) կառուցապատման իրավունքով տրամադրելու դեպքում`
ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար` 10 տոկոս.
բ. բենզալցման կայանների զբաղեցրած հողամասերի համար` 20 տոկոս.
գ. տաղավարների, կրպակների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
դ. ավտոտնակների զբաղեցրած հողամասերի պայմանագրի ժամկետի ավարտից հետո մինչև 31.12.2015թ.` 3 տոկոս.
ե. արտադրական նպատակային նշանակության տարածքների զբաղեցրած հողամասերի համար` 3 տոկոս.
զ. բակային տարածքներում հասարակական նպատակային նշանակության կառույցների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
է. էներգետիկայի, կապի և այլ ենթակառուցվածքների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
ը. հասարակական նպատակային նշանակության քարե շինությունների զբաղեցրած հողամասերի համար` 5 տոկոս.
թ. գովազդային վահանակներով զբաղեցված հողամասերի համար` 40 տոկոս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: